Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ունենք երեք վիրավոր. Արցախում փաստացի պատերազմ է

1in.am-ը գրում է. Այսօր առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Սաայն է, ինչի մասին կանխատեսել էինք: Հայ-ադրբեջանական շփման գծում այլևս չեն գործում հրադադարի պահպանման միջազգային երաշխիքները, Ադրբեջանը համարում է, որ աշխարհում ստեղծվել է բարենպաստ միջավայր ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն փոխելու համար:

Սրանհավելենք նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության հետևողական մատակարարումը, ինչը նոր պատերազմ սանձազերծելու քաղաքական քարտ բլանշ է: Բաքուն ակնհայտորեն բանը տանում է լայնածավալ պատերազմի, որն իրականություն կդառնա, եթե առաջիկա ժամերի, օրերի ընթացքում չարժանանա միջազգային կոշտ հակազդեցության:

Դրահնարավորությունը, անկեղծ ասած, սահմանափակ է, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ հակադրությունը հույսեր չի թողում, որ գործ կունենանք կոնսոլիդացված դիրքորոշման հետ միջազգային որևէ ձևաչափում կամ տարածաշրջանում:

Այս առումով` պետք չէ ավելորդ ակնկալիքներ ունենալ նաև Պուտին-Թրամփ այսօրվա հանդիպումից: Մյուս կողմից` հայկական դիվանագիտությունը զուրկ է ինքնաբավությունից ու կրեատիվությունից, և դժվար է Նալբանդյանի գերատեսչությունից սպասել ոչ ստանդարտ ու համարձակ լուծումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ միջազգային դիրքորոշման վրա:

Իհարկե, սա չի նշանակում, որ չպետք է դիվանագիտական բոլոր հարթակներն օգտագործել լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար: Եթե նույնիսկ դա հնարավոր լինի, մաշեցնող պատերազմի հեռանկարից խուսափել չենք կարող:

Նմանիրավիճակում` ինչքան էլ հույսներս դնենք քաղաքականության ու դիվանագիտության, միջազգային հնարավոր աջակցության վրա` մեր անվտանգության հիմնական երաշխիքը մնում է բանակը, որը, թերևս, եզակի պետական կառույցն է, որը կանգնած է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության և անվտանգության ապահովման դիրքերում:

Մանրամասն` այստեղ

loading...
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan