Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

Մոսկվան կոշտ մեթոդներով խելքի է բերում Ալիևին. ղարաբաղյան կաթսան եռում է


Politik.am-ը գրում է․ ՌԴ ԱԳ նախարարության կողմից Բաքվին օրերս արված անակնկալ եւ աննախադեպ խիստ նախազգուշացումը ակամա մտածելու առիթ է տալիս: Նախ հայկական կողմի պատժիչ գործողությունները եւ ապա նաեւ Մոսկվայի դիվանագիտական ապտակը Բաքվին զարմանալի կերպով համընկնում են ժամանակագրական իմաստով:

Ավելին եթե նայում ենք ռեգիոնալ եւս երկու երեք իրադարձություն, հասկանում ենք, որ առանց այն էլ անհանգսիտ Հարավային Կովկասում կաթսան կարծես թե թեժանալու միտում ունի: Նախ այն, որ Աստանայի բանակցությունների հերթական փուլն ամփոփվեց բավական համեստ արդյունքներով եւ ռուսական վերլուծական քաղաքագիտական միտքը միանգամից արձանագրեց, որ պատճառը թուրքական կողմի որդեգրած կեցվածքն էր:

Սա մեղմ ասած անուղղակի մեղադրանք է եւ պատասխանատվության բարդում գրեթե ձախոցված հերթական բանակցային փուլի` Անկարայի վրա: Ապա Էրդողանի կողմից Ղրիմի թաթարների առաջնորդին ընդունելու մասին հրապարակումը զարմանալի կարելի է համարել, հաշվի առնելով որ Ղրիմյան թաթարների կազմակերպությունը ռուսական կողմը համարում է ծայրահեղական եւ արդեն տասնմեկ տարի արգելված է նրա գործունեությունը ՌԴ տարածքում:

Այդ հանդիպմամբ ինչ էր ակնարկում Մոսկվային Էրդողանը, կարելի է միայն կռահել եւ հասկանալ, որ սիրալիր խոսքերի փոխանակությունը Անկարայի եւ Մոսկվայի միջեւ դեռ ոչ մի բան չեն նշանակում: Սրան գրեթե նույնաժամանակ է արդեն հայկական կողմի պատժիչ գործողություններն ու Մոսկվայի կոշտ հայտարարությունը: Ինչ որ բան լինում է ռեգիոնում եւ դա անհնարին է թաքցնել նույնիսկ խիստ ցանկության դեպքում եւ հնարավոր է, որ կտրուկ շրջադարձներ սկսվեն եւ ամառը սպասվածից ավելի թեժ լինի:

Ժամանակին, երբ Թոմաս դե Վաալը գրում էր Ղարաբաղյան պատերազմի մասին իր հայտնի գործը, մի դրվագ ներառեց, որտեղ այն ժամանակ դեռ ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծեմ ասում է, որ ադրբեջանցիները խելքի չեկան, քանի դեռ իրենց երեխաների դիակները չտեսան: Այս տողը նկատի ունենալով հարց է առաջանում, իսկ ինչ է ուզում Մոսկվան որ այսպես կոշտ մեթոդներով խելքի է բերում Ալիեւյան վարչակազմին:

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan