Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ադրբեջանը նման բան չէր սպասում. Ինչ է կատարվել սահմանին

Lragir.am-ը գրում է․ Հուլիսի 4-ի միջադեպից հետո Ադրբեջանն անասելի աղմուկ բարձրացրեց, պահանջելով պատժել Հայաստանին: Ադրբեջանում հույս ունեին, որ իրենց սադրանքի արդյունքում, որին զոհ գնացին կին եւ երեխա, կհաջողվի շրջել իրավիճակը եւ ճեղքել այն փակուղին, որի մեջ հայտնվել է այդ երկիրն ապրիլի պատերազմից հետո:

Ադրբեջանը չի ցանկանում ընդունել Վիեննայի օրակարգը, որը ստատուս-քվոյի որոշակի ճանաչում է հետաքննության մեխանիզմների տեղակայման միջոցով, փոխարենը դնում է մեկ պահանջ՝ հայկական զորքի դուրսբերում եւ տարածքային ամբողջականություն:

Հայաստանն իր հերթին դնում է երկու նախապայման՝ հրադադարի մեխանիզմներ եւ Արցախի կարգավիճակի ճանաչում: Սա նշանակում է, որ բանակցություն չկա, եւ իրավիճակը հանգել է «զրոյական» կետի:

Սա նոր իրավիճակ է, ինչը պահանջում է ղարաբաղյան կարգավորման հարցում նոր մոտեցումներ, քանի որ նախկին բոլոր առաջարկներն ու քննարկվող տարբերակները սպառվել են:

Այս իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ կարող է լինել. Կամ ճանաչվում է Արցախի կարգավիճակը միջազգային երաշխիքներով, մոտավորապես Կոսովոյի տարբերակով, կամ լինում է ռազմական հանգուցալուծում:

Միջազգային գրեթե բոլոր կառույցներն արձագանքեցին հուլիսի 4-ի միջադեպին, ընդ որում դրանցից շատերը, օրինակ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԽ-ն, նույնիսկ երկու անգամ հայտարարություն տարածեցին:

Հայտարարություն տարածեց անգամ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, թեև Պետդեպը նույնպես հայտարարություն էր տարածել: Դրանցում չկա Ադրբեջանի պահանջների բավարարման նշույլ իսկ, ավելին, անուղղակի այդ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի վրա եւ նշվում, որ Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, երկու անգամ «թեմայից դուրս» կոշտ հայտարարություն արեց Ադրբեջանի դեմ, հայկական ազգանուններով իր քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի համար: Իսկ ԵԽ-ն ավելի հեռու գնաց եւ դրեց Արցախի ինքնորոշման խնդիրը:

Ադրբեջանն ըստ ամենայնի նման բան չէր սպասում, ինչի վկայությունն են այդ երկրի պաշտոնյաների, փորձագիտական շրջանակների արձագանքերը:

Մանրամասները՝ այստեղ

loading...
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan