Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Իրականում ինչ պլան է եղել հուլիսի 4-ին

Lragir.amը գրում է. Շփման գծում հուլիսի 4-ի միջադեպը, երբ ի պատասխան հրամանատարական կետի հրթիռակոծման՝ հայկական կողմը հարվածներ էր հասցրել Ալխանլի գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետին, ապրիլյան պատերազմից հետո թերեւս ամենամեծ միջազգային արձագանքն է ստացել:

Հայտարարություններ են արել միջազգային բոլոր կառույցները, ընդ որում՝ որոշ կառույցներ երկու անգամ: Դրանցում բացառվում էր խնդրի ռազմական լուծումը եւ կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները:

Տպավորություն էր, որ միջազգային կառույցները մի կողմից «հանգստացնում» էին Ադրբեջանին, մյուս կողմից ակնարկում, որ նա նման միջոցներով չի կարող հասնել իր նպատակին: Տպավորություն էր նաեւ, թե կասկած կար ինչ որ պլանի մասին, ինչն էլ պայմանավորել է միջազգային կառույցների նման բուռն ու «կրկնակի» արձագանքը:

Իր հերթին, բավական հետաքրքիր էր Ռուսաստանի արձագանքը: Այդ երկրի ԱԳՆ-ն իրար հետեւից երկու կոշտ հայտարարություն ընդունեց Ադրբեջանի հասցեին, որոնք ըստ էության դուրս էին օրվա թեմայից եւ վերաբերում էին Ադրբեջանում Ռուսաստանի հայկական ազգանուններով քաղաքացիների հանդեպ խտրականությանը:

Շատերն են ուշադրություն դարձրել այդ հանգամանքի վրա, փորձելով հասկանալ, թե ինչ նպատակ ուներ «թեմայից» դուրս այդ կոշտ արձագանքը: Մոսկվան «բզբզո՞ւմ» էր Ադրբեջանին՝ դիմելու ինչ որ գործողությունների, թե՞ Բաքվին հասկանալի լեզվով հետ պահում դրանից:

Հնարավո՞ր է կան ինչ ինչ «հին հաշիվներ»՝ կապված ապրիլյան պատերազմի, փոխադարձ «գցվածության» զգացողության ու իրավիճակի հետ, թե՞ այդպիսով Մոսկվան փորձում էր դուրս գալ Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի «պարտավորվածությունից» ու դրա արդյունքում ստեղծված փակուղուց: Մի բան ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան ու Բաքուն հայտնվել էին քաղաքական փակուղում, որը շարունակվում է մինչ օրս:

Հուլիսի 4-ի միջադեպի նախօրեին ռուսական փորձագիտական հրապարակումներում կրկին ակտուալացվեց Ղարաբաղում նոր պատերազմի հնարավորության թեման, ընդ որում՝ նշվում էին նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքի սխեմաներ ու սցենարներ: Նշվում էր նույնիսկ, որ դա կարող է կապված լինել մի շարք տարածաշրջաններում Ռուսաստանի խնդիրների հետ, որոնք պետք է քննարկվեին Մեծ քսանյակի վեհաժողովում:

Ըստ տեղեկությունների, այդ խնդիրների շուրջ վեհաժողովի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես Սիրիայում ու Ուկրաինայում: Սակայն բաց է մնում հարցը՝ դրանք պայմանավորվածություննե՞ր են, թե Ռուսաստանի առջեւ դրված «վերջնագրեր», Պուտինին վերադարձրի՞ն որոշում կայացնողների «էլիտար» ակումբ, թե ոչ: Ըստ էության, այս հանգամանքներից է շատ բանով կախված լինելու նաեւ իրավիճակը ղարաբաղյան շփման գծում:

loading...
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan