Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում. Riaderbent


Ադրբեջանական ԶԼՄ-ներն այս անգամ մեծ աղմուկ են բարձրացրել «ՌԻԱ Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում ևս մեկ անգամ բարձրաձայնվել է աշխարհին հայտնի այն փաստի մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրանքների համար, գրում է nyut.am-ը։

Հոդվածագրի կողմից, ի թիվս այլ փաստերի, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության բացահայտո՞ւմն է դարձել հերթական հիստերիայի պատճառ, թե նաև այն, որ հոդվածում շեշտվել է Ադրբեջանի՝ երիտասարդ պետություն լինելը, դժվար է ասել:

Իրենց հերթական անգամ ծիծաղելի վիճակի մեջ գցելով ադրբեջանական լրատվամիջոցները զառանցում են, թե հոդվածը հայերի ձեռքի գործն է, քանի որ ««ՌԻԱ Դերբենտի» խմբագիրը կապ ունի ոչ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների, այլ նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ» և Դաղստանի ղեկավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել ««Սադվալ» անջատողական կազմակերպության կողմից վերահսկվող լրատվամիջոցին»:

«ՌԻԱ Դերբենտի» հոդվածագիր Նաժմուդին Ալիևն իր «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածում գրում է.

«Ադրբեջանի դիմակայությունը Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ իր գագաթնակետին է հասել: Շատ քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում են անցում լայնածավալ ռազմական գործողությունների՝ մոտ ապագայում:

Անխուսափելիորեն, հարցեր են ծագում. ի՞նչ կլինի դեպքերի այդպիսի զարգացման պարագայում, ինչպե՞ս դրան կարձագանքեն դաղստանցիները, Ադրբեջանի Հանրապետության փոքրամասնությունները և ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնի Ռուսաստանը:

Փոխզիջումների չգնալը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հանգեցրել է ճգնաժամի, որը չի հաջողվում լուծել Մինսկի խմբին:

Բազմաթիվ հանդիպումների Ֆորմալ արդյունքներն, ըստ էության, չեն արտացոլում իրավիճակի սրումը տարածաշրջանում: Քառօրյա պատերազմը անցյալ տարվա ապրիլին, բազմաթիվ ընդհարումներն ու դիվերսիաները՝ տեղի ունեցած դրանից առաջ և հետո, խոսում են այն մասին, որ թեժ փուլը մոտ է:

Ճգնաժամ, որ միլիտարիզմ է առաջացնում

Կան լուրջ պատճառներ, որ արագացնում են հակամարտության վերակենդանացման բացասական սցենարը: Գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացումն է, որը խափանում է այդ երկրում քաղաքական կայունությունը:

Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու՝ Ադրբեջանի ղեկավարության անկարողությունը, որն ուղեկցվում է բնակչության դժգոհության աճով, պաշտոնական Բաքվին ռազմական արկածների է մղում:

Ագրեսիվ հռետորաբանությունն արդեն ակնհայտորեն բավարար չէ հայրենասիրական զգացմունքները շահարկելով Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ խնդիրներից շեղելու համար:

Հետևաբար, այս հանգամանքները կարող են ստիպել Բաքվին ծայրահեղ միջոցների գնալ: Սակայն այս դեպքում, միայն կոնկրետ արդյունքները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը, կարող է կրկին բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը:
Դրա համար անհրաժեշտ կլինի զգալի ռազմական ռեսուրսներ ներգրավել:

Մանրամասները՝ այստեղ

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan