Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00

Վճռորոշ հուլիս. Ինչ գիտե Կոմանդոսը...


Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ Արցախի հակամարտության զարգացման հեռանկարի մասով հուլիսը ցույց կտա շատ բան՝ պատերա՞զմ, թե որեւէ այլ հեռանկար: Կոմանդոսն ասում է, թե իր զգացողությամբ պատերազմ չի լինի, բայց իհարկե վտանգը միշտ պահպանվում է:

Ի՞նչ է սպասում Կոմանդոսը հուլիսին, ի՞նչ է տեղի ունենալու, որ հուլիսը պետք է ցույց տա շատ բան՝ հետագա զարգացումների իմաստով: Հուլիսի երկրորդ կեսին կարծես թե նախանշված չէ արցախյան գործընթացի որեւէ «բանակցային» հանգրվան:

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից թերեւս միակ հստակ տեղեկատվությունն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահները նախարարներին առաջարկել են իրենց նախագահներին փոխանցել տարեվերջին հանդիպելու առաջարկը:

Ընդ որում, դա էլ նոր առաջարկ չէ, եւ մի քանի ամիս առաջ համանախագահները այդ առաջարկը անձամբ էին ներկայացրել նախագահներին եւ կարծես թե չէին հայտարարել, թե նրանցից որեւէ մեկը մերժել է այն:

Միևնույն ժամանակ, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարվեց, որ նախարարները պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Համանախագահները հայտարարել են նաեւ այդ ժամանակ կրկին տարածաշրջան այցելելու մտադրության մասին: Բացառված չէ, որ նրանք գալու են նախագահների պատասխանի հետևից:

Դա հիմք է տալիս ենթադրելու կամ եզրակացնելու, որ մինչեւ սեպտեմբեր ղարաբաղյան խնդրում լինելու է «դիվանագիտական արձակուրդ»:
Ի՞նչ է դա նշանակում շփման գծում իրավիճակի իմաստով: Արդյոք դա նշանակում է, որ «դիվանագիտական արձակուրդը» այսպես ասած «ռազմական դիվանագիտության» աշխուժացման «պատուհան» կբացի Ադրբեջանի համար:

Թե՞ դա նշանակում է, որ համանախագահները Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ամրագրել են որոշակի երաշխիքներ, որոնք տալիս են մինչեւ սեպտեմբեր «արձակուրդ» հայտարարելու հնարավորություն, համոզված լինելով, որ շփման գծում չեն լինի լայնամասշտաբ էսկալացիայի տանող գործողություններ:

Այդ համատեքստում ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն չի ընդունել հայկական կողմի նախապայմանը եւ բանակցությունը վերսկսվել է առանց դրա:

Բազմիմաստ հայտարարություն է, որում նշմարվում է, որ Ալիեւը կարծես թե փորձում է ձեւավորել ռազմական ակտիվ գործողությունների չդիմելու «բացատրության» հիմք, եւ այդ հիմքն այն է, որ Բաքուն մերժել է հայկական կողմի նախապայմանն ու «ստիպել», որ Հայաստանն առանց նախապայմանի վերադառնա բանակցության սեղան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Արդյոք կարող եք անցնել այս հեշտ թվացող Թեստը Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում Հերթական ծեծկռտուքը՝ Կիսաբաց լուսամուտներում. (Video) Հ1-ի նոր՝ «Կիսաբաց լուսամուտները. Հրաչը անկյունում լուռ ծխում է» Թեստ: Ճիշտ է թե սխալ. Անցեք այն և փորձեք ընտրեք ճիշտ տարբերակը ԹԵՍՏ. Կճանաչեք, թե ո՞ր սերիալից են տվյալ կադրերը է. խնդիրը դժվարացնում է այն, որ նույն դերասանները խաղում են տարբեր սերիալներում Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավարուհին սկսեց վիճել հյուրի հետ, ինչեր էին ասում Լիլի Մորտոյի հասցեին Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել. (Photo) Անժելա Սարգսյանը թեթևակի բացել է կրծքերը. (Photo) Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը «Եկեք հասկանանք» - Ուզում եմ հայտնի լինել. ( տեսանյութ) «Ինչ է կատարվում Հանրայինի եթերում». նման խայտառակություն դեռ չէր եղել Երևանում անհայտ օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին որպես թեյավճար. Վահագն Գալստյանը բաժանվե՞լ է իր երիտասարդ ընկերուհուց. (լուսանկարներ) 10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ... «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել Տեսնելով իրենց հարսանեկան լուսանկարները՝ երիտասարդ զույգը շոկի մեջ ընկավ. տեսեք, թե նորապսակների փոխարեն ինչեր էր ֆիքսել նկարիչը. (Photo) «Հանգիստ թողեք իմ կյանքը». Տիգրան Մնացականյանը վրդովվել է Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք Օլիմպիական գեղասահորդուհին, ում կուրծքը մերկացել էր ելույթի ժամանակ, այս անգամ էլի ինչ-որ բան է ցույց տվել. (Photo) Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհու կուրծքն ամբողջությամբ մերկացել է (Photo) Պարզենք՝ ով է փողով գնել վարորդական իրավունքը. իրական իրավիճակ. ո՞ր մեքենան պետք է զիջի ճանապարհը Թվում է՝ սովորական ամառային նկար է, բայց արդյո՞ք. ուշադիր նայելուց հետո դուք բարձր կբղավեք՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. (Photo) Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ողբերգական դեպք: 26-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Հրազդան գետից Նա ասաց` արդեն ուշ է. ինչ զանգ է ստացել մարտի 1-ի գիշերը Սերժ Սարգսյանը «Ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք». Մարիամի արձագանքը

Яндекс.Метрика
website by Sargssyan