Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Վճռորոշ հուլիս. Ինչ գիտե Կոմանդոսը...


Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ Արցախի հակամարտության զարգացման հեռանկարի մասով հուլիսը ցույց կտա շատ բան՝ պատերա՞զմ, թե որեւէ այլ հեռանկար: Կոմանդոսն ասում է, թե իր զգացողությամբ պատերազմ չի լինի, բայց իհարկե վտանգը միշտ պահպանվում է:

Ի՞նչ է սպասում Կոմանդոսը հուլիսին, ի՞նչ է տեղի ունենալու, որ հուլիսը պետք է ցույց տա շատ բան՝ հետագա զարգացումների իմաստով: Հուլիսի երկրորդ կեսին կարծես թե նախանշված չէ արցախյան գործընթացի որեւէ «բանակցային» հանգրվան:

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից թերեւս միակ հստակ տեղեկատվությունն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահները նախարարներին առաջարկել են իրենց նախագահներին փոխանցել տարեվերջին հանդիպելու առաջարկը:

Ընդ որում, դա էլ նոր առաջարկ չէ, եւ մի քանի ամիս առաջ համանախագահները այդ առաջարկը անձամբ էին ներկայացրել նախագահներին եւ կարծես թե չէին հայտարարել, թե նրանցից որեւէ մեկը մերժել է այն:

Միևնույն ժամանակ, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարվեց, որ նախարարները պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Համանախագահները հայտարարել են նաեւ այդ ժամանակ կրկին տարածաշրջան այցելելու մտադրության մասին: Բացառված չէ, որ նրանք գալու են նախագահների պատասխանի հետևից:

Դա հիմք է տալիս ենթադրելու կամ եզրակացնելու, որ մինչեւ սեպտեմբեր ղարաբաղյան խնդրում լինելու է «դիվանագիտական արձակուրդ»:
Ի՞նչ է դա նշանակում շփման գծում իրավիճակի իմաստով: Արդյոք դա նշանակում է, որ «դիվանագիտական արձակուրդը» այսպես ասած «ռազմական դիվանագիտության» աշխուժացման «պատուհան» կբացի Ադրբեջանի համար:

Թե՞ դա նշանակում է, որ համանախագահները Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ամրագրել են որոշակի երաշխիքներ, որոնք տալիս են մինչեւ սեպտեմբեր «արձակուրդ» հայտարարելու հնարավորություն, համոզված լինելով, որ շփման գծում չեն լինի լայնամասշտաբ էսկալացիայի տանող գործողություններ:

Այդ համատեքստում ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն չի ընդունել հայկական կողմի նախապայմանը եւ բանակցությունը վերսկսվել է առանց դրա:

Բազմիմաստ հայտարարություն է, որում նշմարվում է, որ Ալիեւը կարծես թե փորձում է ձեւավորել ռազմական ակտիվ գործողությունների չդիմելու «բացատրության» հիմք, եւ այդ հիմքն այն է, որ Բաքուն մերժել է հայկական կողմի նախապայմանն ու «ստիպել», որ Հայաստանն առանց նախապայմանի վերադառնա բանակցության սեղան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan