Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00

Հայ հետախույզ, ով լուծել է մեր տղաների՝ Ռոբերտի, Արմենակի, Անդրանիկի և Քյարամի վրեժը․․․


Արցախի զորամասից մեկի հետախուզության պետ՝ մայոր Նելսոն Պետրոսյանը (անունը փոխված է) 2016 թվականի ապրիլի 2-ին մասնակցել է 116 մարտական դիրքը հայկական կողմին վերադարձնելու գործընթացին: Նշենք, որ դա այն դիրքն է, որտեղ հերոսի մահով ընկել էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը:

Պատմում է ՝
Ապրիլի լույս 2-ի գիշերը, նկատելով հակառակորդի ակտիվությունը, վերադաս հրամանատարության համաձայնությամբ, իմ ենթակայության տակ գտնվող հետախուզական վաշտը բերել եմ մարտական առաջին աստիճանի պատրաստության:

Հակառակորդի կողմից ձեռնարկած հրետանային հարվածների և մարտական դիրքերից մեկի վրա ձեռնարկած բացահայտ գրոհի ընթացքում եղել եմ օպերատիվ խմբի ավագ և տեղյակ եմ եղել բոլոր միջոցառումներին, մշտական կապի մեջ եմ եղել 116 դիրքում գտնվող կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ:

Մարտը ղեկավարվել է ըստ անհրաժեշտության: Հակառակորդի գրոհը կասեցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականցվել են տղաների կողմից: Երկու գրոհ տղաները կասեցրեցին ու հետ մղեցին հակառակորդին, բայց երրորդ փորձի ժամանակ, որը բերեց ուժերի ու տեխնիկայի գերակշիռ ճնշման, զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, տղաներից երեքին հաջողվեց հետ քաշվել ու սպասել թիկունքից օգնության եկող խմբին, իսկ Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը շարունակեցին մարտը:

Այդ ընթացքում հակառակորդը ներխուժեց մեր դիրք: Աբաջյանն ու Զոհրաբյանը վիրավորվել էին, հասել էին կացարանի մոտ, վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանն արնահոսությունից մահացել էր: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով իրավիճակի մասին: Տեսնելով իրեն մոտեցող խմբին` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց…

Հակառակորդն այդ ընթացքում հրետակոծում էր տարածքը: 4-5 կիլոմետր երկարությամբ ճանապարհը անցանք գյուղի մեջով, միաժամանակ փորձելով պաշտպանվել հրետանու հարվածներից:

Աբաջյանի զոհվելուց մոտ երեսուն րոպե հետո մենք հասանք դիրք: Հակառակորդի հատուկ ջոկատայինների մի մասն արդեն լքել էին տարածքը, իսկ մյուս մասը դիրքում փորձում էր տեղավորել իր բանակի զինծառայողներին:

Մեր դիրքում տեղավորվել փորձող հակառակորդն այդ պահին մեր կողմից հակագրոհի չէր սպասում, սակայն տեխնիկական առումով պատրաստ էր մարտին:

Մարտը տևել է մոտ 30 րոպե: Թշնամուն հետ շպրտելուց ու դիրքում ամրանալուց որոշ ժամանակ անց մեր հետախուզական վաշտի անձնակազմը հակառակորդի ևս մեկ գրոհ է կասեցրել, որը կրկին ձեռնարկվել էր նրանց հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից: Դրան հաջորդել է մեր ուղղությամբ շուրջ տասը ժամ տևած հրետակոծությունը, բայց չթողեցինք, որ մոտենան դիրքին:

Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայնˋ վայրենությունները, որ մեր դիրքում կատարել էին հակառակորդի հատուկ ջոկատայինները, եղել էին գրոհի ընթացքում: Պետք է ևս մեկ անգամ շեշտեմ, որ դիրքը գրոհել էին ոչ թե Ադրբեջանի կանոնավոր բանակի զինծառայողները, այլև պայմանագրային ու վարձական հիմունքով մարտի մեջ մտցված անձնակազմը:

Միաժամանակ հպարտությամբ պետք է նշեմ, որ ոչ միայն մեր, այլև շփման գծի մյուս ուղղություններում 18-20 տարեկան հայ զինծառայողները կարողացել էին մեծ վնաս պատճառել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներին ու տեխնիկային:

Վերոնշյալ դիրքի վրա կատարած առաջին երկու գրոհի ժամանակ, երբ փորձում էր ճեղքել մեր պաշտպանությունը, հակառակորդը մեծ թվով կորուստ էր ունեցել, ինչի համար էլ վերջում նման վայրագությունների էր դիմել…

Փառք ու պատիվ մեր հերոսներին․․․․

Նյութի աղբյուրը՝ mediamax.am

loading...
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Արդյոք կարող եք անցնել այս հեշտ թվացող Թեստը Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում Հերթական ծեծկռտուքը՝ Կիսաբաց լուսամուտներում. (Video) Հ1-ի նոր՝ «Կիսաբաց լուսամուտները. Հրաչը անկյունում լուռ ծխում է» Թեստ: Ճիշտ է թե սխալ. Անցեք այն և փորձեք ընտրեք ճիշտ տարբերակը ԹԵՍՏ. Կճանաչեք, թե ո՞ր սերիալից են տվյալ կադրերը է. խնդիրը դժվարացնում է այն, որ նույն դերասանները խաղում են տարբեր սերիալներում Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավարուհին սկսեց վիճել հյուրի հետ, ինչեր էին ասում Լիլի Մորտոյի հասցեին Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել. (Photo) Անժելա Սարգսյանը թեթևակի բացել է կրծքերը. (Photo) Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը «Եկեք հասկանանք» - Ուզում եմ հայտնի լինել. ( տեսանյութ) «Ինչ է կատարվում Հանրայինի եթերում». նման խայտառակություն դեռ չէր եղել Երևանում անհայտ օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին որպես թեյավճար. Վահագն Գալստյանը բաժանվե՞լ է իր երիտասարդ ընկերուհուց. (լուսանկարներ) 10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ... «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել Տեսնելով իրենց հարսանեկան լուսանկարները՝ երիտասարդ զույգը շոկի մեջ ընկավ. տեսեք, թե նորապսակների փոխարեն ինչեր էր ֆիքսել նկարիչը. (Photo) «Հանգիստ թողեք իմ կյանքը». Տիգրան Մնացականյանը վրդովվել է Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք Օլիմպիական գեղասահորդուհին, ում կուրծքը մերկացել էր ելույթի ժամանակ, այս անգամ էլի ինչ-որ բան է ցույց տվել. (Photo) Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհու կուրծքն ամբողջությամբ մերկացել է (Photo) Պարզենք՝ ով է փողով գնել վարորդական իրավունքը. իրական իրավիճակ. ո՞ր մեքենան պետք է զիջի ճանապարհը Թվում է՝ սովորական ամառային նկար է, բայց արդյո՞ք. ուշադիր նայելուց հետո դուք բարձր կբղավեք՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. (Photo) Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ողբերգական դեպք: 26-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Հրազդան գետից Նա ասաց` արդեն ուշ է. ինչ զանգ է ստացել մարտի 1-ի գիշերը Սերժ Սարգսյանը «Ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք». Մարիամի արձագանքը

Яндекс.Метрика
website by Sargssyan