Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00

Ռուսաստանի հակահայկական նոր օգնությունն Ադրբեջանին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի գործակալությանը, որը պետական գործակալություն է, Կիսելյովի կանտորայի մասերից մեկը: Այդ հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասում է ուշագրավ բաներ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հասցեին, և եթե ընդհանրացնենք նրա խոսքերը, Հասանովը ուղղակի ասում է, որ Ադրբեջանը պատրաստ է կարճ ժամանակում լուծել Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հարցերը:

Եվ այդ բանն ասելու համար, ռազմավարական «դաշնակից» Ռուսաստանի թիվ մեկ քարոզչական ամբիոնը Ադրբեջանի նախարարին տալիս է բավական երկար ժամանակ, տալիս է այսպես ասած տանող, օգնող հարցեր: Իհարկե, հարցերը միայն այդ մասին չեն, սակայն, մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանի բուն խնդիրը Հայաստանի հետ է և այդ մասին հարցերն է, որ պետք է գրավեին ուշադրությունն առաջին հերթին: Այսինքն՝ Ռուսաստանը փաստորեն ոչ միայն ռազմա-տեխնիկական մատակարարումներն է շարունակում, այլ նաև մատակարարում է Բաքվին քարոզչական «սպառազինություն» Հայաստանի դեմ:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունը վերջին շրջանում զարգանում է վայրիվերումներով, և, օրինակ, Հայաստանում ՌԴ սահմանապահ ծառայությունը կարող է հայտարարություն տարածել, որում օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչական սահման ձևակերպումը, իսկ երկու օր անց Ռուսաստանի պետական լրատվամիջոցում կարող է հարցազրույց տալ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու հայտարարել, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական փորձը կիսում է Ադրբեջանի հետ՝ Կովկասում կիրառելու համար:

Իսկ Կովկասում ո՞ւմ հանդեպ պետք է կիրառի Ադրբեջանն իր ռազմական փորձը, դե իհարկե հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական պաշտոնական քարոզչական հարթակով հատարարում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում: Այդօրինակ երևույթները կարող էին ուղղակի շոկ առաջացնել ռազմավարական դաշնակցության ցանկացած օրինակի պարագայում, միայն ոչ հայ-ռուսական:

Ռուսաստանի «դաշնակցային» պահվածքի հարցում պատրանքներ վաղուց արդեն չկան, սակայն հարցը տվյալ պարագայում այն է, թե ուր կարող է հասնել ցինիզմը, որն է սահմանը: Թեև, ցինիզմը այս դեպքում իհարկե մեղմ բնորոշում է, քանի որ այդ ամենի ռազմական և քաղաքական հետևանքները կարող են լինել շատ ծանր:

Համենայնդեպս, ռուս-ադրբեջանական մուկնուկատուն, որի ընդամենը մի դրվագը մատնանշեցինք, Հայաստանին պետք է ստիպի լինել առավել աչալուրջ, որովհետև ակնհայտ է, որ տեղի է ունենում Մոսկվա-Բաքու բավական դաժան և համառ առևտուր, մտրակի և կարկանդակի կիրառումով:

Իսկ երբ Մոսկվան Կովկասում մտնում է առևտրային ազարտի մեջ՝ լինի դա Թուրքիայի, թե կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ, ապա դա հայկական կողմի համար չի խոստանում ոչ մի լավ բան և պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու մտահոգություններ:

Իհարկե այդ առևտուրը միայն Հայաստանի դեմ չէ, որ կարող է լինել ուղղված, և ավելի մեծ հավանականություն կա նույնիսկ, որ Հայաստանն այլևս դիտարկվում է շատ փոքր խնդիր կամ ֆիգուր՝ այն արտաքին քաղաքականության հետևանքով, որ վարվեց սեպտեմբերի 3-ից ի վեր: Սակայն դա ամենևին չի նվազեցնում կամ թեթևացնում Հայաստանի ռիսկերը, թեև տալիս է դրանց դիմագրավելու լրացուցիչ հնարավորություններ:

Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանն ունակ է իրերը կոչել իրենց անունով, հետևաբար դաշնակիցներին էլ ընտրել ըստ իր շահի, ոչ թե ըստ պարտադրվածության կամ պատմա-բարոյական միֆերի:

1in.am

loading...
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Արդյոք կարող եք անցնել այս հեշտ թվացող Թեստը Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում Հերթական ծեծկռտուքը՝ Կիսաբաց լուսամուտներում. (Video) Հ1-ի նոր՝ «Կիսաբաց լուսամուտները. Հրաչը անկյունում լուռ ծխում է» Թեստ: Ճիշտ է թե սխալ. Անցեք այն և փորձեք ընտրեք ճիշտ տարբերակը ԹԵՍՏ. Կճանաչեք, թե ո՞ր սերիալից են տվյալ կադրերը է. խնդիրը դժվարացնում է այն, որ նույն դերասանները խաղում են տարբեր սերիալներում Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավարուհին սկսեց վիճել հյուրի հետ, ինչեր էին ասում Լիլի Մորտոյի հասցեին Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել. (Photo) Անժելա Սարգսյանը թեթևակի բացել է կրծքերը. (Photo) Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը «Եկեք հասկանանք» - Ուզում եմ հայտնի լինել. ( տեսանյութ) «Ինչ է կատարվում Հանրայինի եթերում». նման խայտառակություն դեռ չէր եղել Երևանում անհայտ օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին որպես թեյավճար. Վահագն Գալստյանը բաժանվե՞լ է իր երիտասարդ ընկերուհուց. (լուսանկարներ) 10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ... «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել Տեսնելով իրենց հարսանեկան լուսանկարները՝ երիտասարդ զույգը շոկի մեջ ընկավ. տեսեք, թե նորապսակների փոխարեն ինչեր էր ֆիքսել նկարիչը. (Photo) «Հանգիստ թողեք իմ կյանքը». Տիգրան Մնացականյանը վրդովվել է Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք Օլիմպիական գեղասահորդուհին, ում կուրծքը մերկացել էր ելույթի ժամանակ, այս անգամ էլի ինչ-որ բան է ցույց տվել. (Photo) Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհու կուրծքն ամբողջությամբ մերկացել է (Photo) Պարզենք՝ ով է փողով գնել վարորդական իրավունքը. իրական իրավիճակ. ո՞ր մեքենան պետք է զիջի ճանապարհը Թվում է՝ սովորական ամառային նկար է, բայց արդյո՞ք. ուշադիր նայելուց հետո դուք բարձր կբղավեք՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. (Photo) Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ողբերգական դեպք: 26-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Հրազդան գետից Նա ասաց` արդեն ուշ է. ինչ զանգ է ստացել մարտի 1-ի գիշերը Սերժ Սարգսյանը «Ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք». Մարիամի արձագանքը

Яндекс.Метрика
website by Sargssyan