Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00

Զգուշացում Ադրբեջանին. Ինչ է ակնարկում Սերժ Սարգսյանը


Lragir.am-ը գրում է․ «Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը», Տավուշի մարզում Արմենիա հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանը ներկայում ունի ամենաարդիական սպառազինություն: 

Նախօրեին ռուսական պետական Ռիա-Նովոստիին հարցազրույց էր տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ով մի շարք հայտարարություններ էր արել սպառազինության վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, թե ունեն ոչ ռուսական արտադրության հակահրթիռային համալիրներ, որոնց դեմ Իսկանդերն անզոր է: Նա ասել էր, թե Հայաստանից 50 անգամ շատ հրթիռներ ունեն:

Հետաքրքիր է, որ ռուսական պետական ԶԼՄ-ն տեղ է տալիս ռուսական զենքի հպարտության՝ Իսկանդերի «ոչնչացմանը», նկատի առնելով այն հանգամանքը, որ ռուսները պնդում են, թե Իսկանդերն ի զորու է հաղթահարել ցանկացած պատնեշ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հարցազրույցում հայտարարել է, թե նաեւ ռուսական սպառազինության շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել ապրիլի պատերազմում:

Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո Բեռլինում Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե հայերը կռվում էին 80-ականների զենքով:

Ներկայում խոսակցություններ կան այս ամսվա ընթացքում հնարավոր ինչ որ իրադարձությունների մասին: Կոմանդոսն ասում է, որ հուլիսին շատ բան է պարզվելու:
Հուլիսի 4-ի միջադեպը միջազգային լայն արձագանք ունեցավ, որին հետեւեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում:

Նույն օրերին Ռուսաստանը նորագույն հրթիռներ տրամադրեց Ադրբեջանին, որին էլ հետեւեց Հասանովի հարցազրույցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր հերթին հայտարարեց, որ սահմանին լարվածությունը պահպանվելու է, քանի դեռ հայկական զորքը դուրս չի բերվել:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայում քիչ ինչ տարօրինակ վիճակ է՝ Ռուսաստանը կիրառում է մտրակի ու բլիթի քաղաքականություն, եւ տպավորություն է, թե Մոսկվան Բաքվին մղում է ինչ որ քայլի, ընդ որում՝ արագացնելով այդ քայլը: Կան տեսակետներ, թե այդ քայլը միանշանակ չէ, որ հայկական ուղղությամբ է լինելու:

Այս ֆոնին, Սերժ Սարգսյանը խոսում է Իսկանդերի մասին: Ավելի վաղ նա մի անգամ էլ էր անդրադարձել Իսկանդերին, ասելով, թե չի վարանի կրակելու հրաման արձակելու հարցում: Սա «կանխիչ հարված»-զգուշացո՞ւմ է Ադրբեջանին, նաեւ այն կտրվածքով, որ եթե Ադրբեջանն անցյալ տարի ապրիլին տապալվեց հայկական 80-ականների զենքից, ապա ինչ կարող է պատահել արդեն նորագույն սպառազինության պայմաններում: Թե՞ նրա «կանխիչ հարվածն» էլ է այլ ուղղությամբ:

loading...
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Արդյոք կարող եք անցնել այս հեշտ թվացող Թեստը Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում Հերթական ծեծկռտուքը՝ Կիսաբաց լուսամուտներում. (Video) Հ1-ի նոր՝ «Կիսաբաց լուսամուտները. Հրաչը անկյունում լուռ ծխում է» Թեստ: Ճիշտ է թե սխալ. Անցեք այն և փորձեք ընտրեք ճիշտ տարբերակը ԹԵՍՏ. Կճանաչեք, թե ո՞ր սերիալից են տվյալ կադրերը է. խնդիրը դժվարացնում է այն, որ նույն դերասանները խաղում են տարբեր սերիալներում Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավարուհին սկսեց վիճել հյուրի հետ, ինչեր էին ասում Լիլի Մորտոյի հասցեին Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել. (Photo) Անժելա Սարգսյանը թեթևակի բացել է կրծքերը. (Photo) Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը «Եկեք հասկանանք» - Ուզում եմ հայտնի լինել. ( տեսանյութ) «Ինչ է կատարվում Հանրայինի եթերում». նման խայտառակություն դեռ չէր եղել Երևանում անհայտ օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին որպես թեյավճար. Վահագն Գալստյանը բաժանվե՞լ է իր երիտասարդ ընկերուհուց. (լուսանկարներ) 10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ... «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել Տեսնելով իրենց հարսանեկան լուսանկարները՝ երիտասարդ զույգը շոկի մեջ ընկավ. տեսեք, թե նորապսակների փոխարեն ինչեր էր ֆիքսել նկարիչը. (Photo) «Հանգիստ թողեք իմ կյանքը». Տիգրան Մնացականյանը վրդովվել է Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք Օլիմպիական գեղասահորդուհին, ում կուրծքը մերկացել էր ելույթի ժամանակ, այս անգամ էլի ինչ-որ բան է ցույց տվել. (Photo) Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհու կուրծքն ամբողջությամբ մերկացել է (Photo) Պարզենք՝ ով է փողով գնել վարորդական իրավունքը. իրական իրավիճակ. ո՞ր մեքենան պետք է զիջի ճանապարհը Թվում է՝ սովորական ամառային նկար է, բայց արդյո՞ք. ուշադիր նայելուց հետո դուք բարձր կբղավեք՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. (Photo) Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ողբերգական դեպք: 26-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Հրազդան գետից Նա ասաց` արդեն ուշ է. ինչ զանգ է ստացել մարտի 1-ի գիշերը Սերժ Սարգսյանը «Ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք». Մարիամի արձագանքը

Яндекс.Метрика
website by Sargssyan