Այսօր՝ 24 փետրվարի 2018թ., 00:00

ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Ադրբեջանում հիստերիա է բարձրացել


«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ–ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը:

«Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին, ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար:

Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Հընթացս նշենք, որ 80–ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes–ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն:

Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ–ում ԱՄՆ դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,– գրում է ադրբեջանական մամուլը:

Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս–ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը:

Մի ուշագրավ փաստ էլ: Չգիտես ինչու, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպանը: Սակայն նման բան չկա: Նա դեսպան է եղել Սինգապուրում և Չինաստանում, բայց ոչ Հայաստանում: Եվ այս կեղծ լուրը շրջանառության մեջ դնելով, իրենց զարմանքն ու մտահոգություն են հայտնում մեկ այլ հանգամանքի առթիվ ևս:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը Արդյոք կարող եք անցնել այս հեշտ թվացող Թեստը Սպանե՞լ են. անհետ կորելուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում Հերթական ծեծկռտուքը՝ Կիսաբաց լուսամուտներում. (Video) Հ1-ի նոր՝ «Կիսաբաց լուսամուտները. Հրաչը անկյունում լուռ ծխում է» Թեստ: Ճիշտ է թե սխալ. Անցեք այն և փորձեք ընտրեք ճիշտ տարբերակը ԹԵՍՏ. Կճանաչեք, թե ո՞ր սերիալից են տվյալ կադրերը է. խնդիրը դժվարացնում է այն, որ նույն դերասանները խաղում են տարբեր սերիալներում Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավարուհին սկսեց վիճել հյուրի հետ, ինչեր էին ասում Լիլի Մորտոյի հասցեին Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել. (Photo) Անժելա Սարգսյանը թեթևակի բացել է կրծքերը. (Photo) Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը «Եկեք հասկանանք» - Ուզում եմ հայտնի լինել. ( տեսանյութ) «Ինչ է կատարվում Հանրայինի եթերում». նման խայտառակություն դեռ չէր եղել Երևանում անհայտ օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին որպես թեյավճար. Վահագն Գալստյանը բաժանվե՞լ է իր երիտասարդ ընկերուհուց. (լուսանկարներ) 10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ... «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել Տեսնելով իրենց հարսանեկան լուսանկարները՝ երիտասարդ զույգը շոկի մեջ ընկավ. տեսեք, թե նորապսակների փոխարեն ինչեր էր ֆիքսել նկարիչը. (Photo) «Հանգիստ թողեք իմ կյանքը». Տիգրան Մնացականյանը վրդովվել է Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 44-ից գոնե 41-ը ճիշտ պատասխանեք Օլիմպիական գեղասահորդուհին, ում կուրծքը մերկացել էր ելույթի ժամանակ, այս անգամ էլի ինչ-որ բան է ցույց տվել. (Photo) Օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհու կուրծքն ամբողջությամբ մերկացել է (Photo) Պարզենք՝ ով է փողով գնել վարորդական իրավունքը. իրական իրավիճակ. ո՞ր մեքենան պետք է զիջի ճանապարհը Թվում է՝ սովորական ամառային նկար է, բայց արդյո՞ք. ուշադիր նայելուց հետո դուք բարձր կբղավեք՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. (Photo) Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ողբերգական դեպք: 26-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Հրազդան գետից Նա ասաց` արդեն ուշ է. ինչ զանգ է ստացել մարտի 1-ի գիշերը Սերժ Սարգսյանը «Ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք». Մարիամի արձագանքը

Яндекс.Метрика
website by Sargssyan