Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

Վիտալի Բալասանյանի նախագահական հավակնությունները. քաղաքական նոր ինտրիգ


Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ 2020 թվականին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար:

Վիտալի Բալասանյանը արդեն մեկ անգամ՝ 2012-ին նախագահի թեկնածու էր առաջադրվել: Այն ժամանակ նա որպես ընդդիմադիր թեկնածու ստացել էր ձայների 32 տոկոսը` պարտվելով հենց Բակո Սահակյանին:

Սակայն հիմա ժամանակները փոխվել են, ու միանգամայն այլ է Վիտալի Բալասանյանի կարգավիճակը. նա արդեն իշխանության էլիտայի ներկայացուցիչ է` Սերժ Սարգսյանի հետ իր ավտոնոմ շփումներով: Հնարավոր է, որ հենց Սսրգսյանն է Բալասանյանին երաշխիք տվել, որ նա 2020թ. փոխարինելու է Սահակյանին: Այսպիսով, Հայաստանի իշխանության տրանսֆորմացիայի բարդ փուլում, երբ Սարգսյանը Ղարաբաղի պալատական ինտրիգներով զբաղվելու ժամանակ չունի, Արցախում, ըստ էության, վերացրել է դիմադրության կենտրոնները` առնվազն երեք տարով պահպանելով ստատուս-քվոն:

Բայց եթե ամեն բան հենց այդպես է, ինչո՞ւ է փորձառու գեներալը երեք տարի առաջ բացահայտում իր նախագահական հավակնությունները, առավել ևս ընդգծում, որ չի պատկերացնում, թե Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնի համար նաև 2020 թվականին պայքարել: «Չեմ կարծում, որ գործող նախագահը 2020 թվականին կառաջադրվի: Դա իր անձնական մոտեցումը կլինի, բայց իմ անձնական կարծիքը նա է, որ ես չեմ պատկերացնում»,- նշել է նա:

Արդյո՞ք Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան զույգն իրեն խաբելու է, հատկապես, որ ԼՂՀ գործող նախագահը համառորեն չի պատասխանում բոլոր կողմերից իրեն ուղղված հարցին` արդյո՞ք առաջադրվելու է 2020թ.:

Այս պայմաններում նախագահական հավակնություններ և հավանաբար երաշխիքներ ստացած, բայց դրանց հանդեպ թերահավատ գեներալը որոշել է ապահովագրել իր քաղաքական հեռանկարը հրապարակային խոսքով: Վիտալի Բալասանյանի աչքի առաջ է Կարեն Կարապետյանը` իր տխուր փորձով, և նա ակնհայտորեն չի ուզում օգտագործվել Սերժ Սարգսյանի կամ Բակո Սահակյանի կողմից: Բանն այն է, որ Բալասանյանը, դառնալով ԱԽ քարտուղար, ակնհայտ ուժեղացրեց Բակո Սահակյանի իշխանությունը` մի կողմից զսպելով ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հավակնությունները, մյուս կողմից փակելով ԼՂՀ նախագահի պաշտոնին Արկադի Ղուկասյանի վեդադարձի ճանապարհը: Գեներալ Բալասանյանը համարում է, որ 2020-ին Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի վարձահատույց լինելու ժամանակն է:

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan