Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

Խայտառակ վիճակ. 60 տոկոս թափուր տեղեր բուհերում...


2017-2018 ուս․տարվա ընդունելության քննությունների ամփոփումից պարզ դարձավ, որ բուհական համակարգում մասնագիտությունների վերանայումն ու մասնագիտակաշուկայի կառավարումը օրախնդիր են:

Թափուր մնացած ավելի քան 11 հազար տեղերի առկայությունը իսկական խայտառակություն է՝ բառիս ամենաուղիղ իմաստով: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ այս տարի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում հատկացված էր 19641 տեղ, այդ թվում 1 641 անվճար և 18 000 վճարովի տեղ:

Միասնական քննությունների արդյունքներով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 8 266 դիմորդ, շուրջ 11 375 տեղ մնացել է թափուր: Այսինքն՝ հատկացված բուհական տեղերի մոտ 60 տոկոսը թափուր է մնացել: Մեծաքանակ թափուր տեղերի առկայությունը կանխատեսելի էր դեռ մինչև ընդունելության քննությունների ավարտը:

Այսպես. միասնական քննությունների 1-ին և 2-րդ փուլերին մասնակցելու համար հայտագրվել էր 9559 դիմորդ, ինչը նշանակում էր, որ եթե անգամ բոլոր դիմորդներն անխտիր ընդունելության քննությունների ժամանակ հաղթահարեին դրական միավորի նվազագույն 7,5 բալանոց շեմը, միևնույնն է, 10 հազարից ավել թափուր տեղեր բուհերն, այսպես թե այնպես, ունենալու էին:

Ինչևէ, միասնական և ներբուհական քննությունների արդյունքում 9559 դիմորդներից 1 312-ը սովորելու են անվճար, 6 954-ը՝ վճարովի հիմունքներով։ Մնացած 1 293 դիմորդները, այսինքն՝ մոտ 13 տոկոսը չեն հաղթահարել դրական նվազագույն միավորի շեմը։ Հուլիսի 15-ից 20-ը բուհերը հայտարարել էին ընդունելության երկրորդ փուլի մասին, որի շրջանակում կազմակերպվել էր նոր դիմում-հայտերի ընդունում:

Երկրորդ փուլին կարող էին մասնակցել հիմնական մրցութային փուլին մասնակցած և բուհ չընդունված այն դիմորդները, ովքեր ունեն համապատասխան առարկաներից դրական միավորներ, սակայն մրցույթի արդյունքում իրենց կողմից նախընտրելի ֆակուլտետներ չէին ընդունվել:

Թափուր տեղերի մրցույթի արդյունքները պարզ կդառնան հուլիսի 25-ից հետո, սակայն առանց այդ արդյունքների էլ պարզ է, որ իրավիճակի էական փոփոխություն չի սպասվում:

Եթե դիտարկելու լինենք թափուր տեղերի առկայությունը ըստ բուհերի և մասնագիտությունների, ապա ակնհայտ է դառնում, որ երբեմնի ամենապահանջված մասնագիտություններից շատերը այսօր հետաքրքրություն այլևս չեն ներկայացնում:

Մայր բուհում՝ ԵՊՀ-ում, թափուր մասնագիտությունների առաջին հորիզոնականում տնտեսագիտությունն է, այստեղ ուսման վարձը կազմում է 650 հազար դրամ, թափուր է մնացել 80 տեղ: Երկրորդ տեղում Սերվիսի ֆակուլտետն է՝ 55 թափուր տեղ, իսկ երրոդը ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությունն է՝ 52 թափուր տեղ /ուսման վարձերը համապատասխանաբար 540 հազար և 600 հազար ՀՀ դրամ/:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan