Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

Ադրբեջանի գաղտնի նոր զենքը. Ինչու՞ է լռում Ռուսաստանը


Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, թե ռուսական C 400 ՀՕՊ համակարգի մատակարարման որոշ փաստաթղթեր ստորագրված են եւ իրենք հույս ունեն, որ շուտով համակարգերը կլինեն Թուրքիայում, նաեւ Թուրքիայում կլինի դրանց ռուս-թուրքական համատեղ արտադրություն:

Ըստ տեղեկությունների, Մոսկվան ու Անկարան բանակցում են C 400-ի երկու համալիրի վաճառքի, ինչպես նաեւ եւս երկու համալիր Թուրքիայում համատեղ արտադրելու շուրջ:
Փաստաթղթերի ստորագրման մասին Էրդողանի հայտարարությունը Մոսկվան չի մեկնաբանել. ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը ասել է, թե չեն մեկնաբանում հայտարարությունը:

Ինչ փաստաթղթեր են ստորագրված, եւ որոնք են մնացել ստորագրելու, պարզ չէ: Կարծիքները տարբեր են, ընդհուպ այն, որ C 400-ի շուրջ գործարքը կարող է տեւել նույնիսկ տարիներ: Բայց գոնե Էրդողանի հայտարարությունը խոսում է ավելի մոտ ժամանակահատվածի ակնկալիքների մասին:

Ի պատասխան ՆԱՏՕ դաշնակիցների անհանգստության, թե ռուսական սպառազինությունը չի ներդաշնակվի ՆԱՏՕ համակարգին, Թուրքիան մատնացույց է անում Հունաստանին, ասելով, թե Աթենքը տարիներ շարունակ կիրառում է C 300 ռուսական ՀՕՊ համակարգ եւ ՆԱՏՕ-ն կարծես թե չի դժգոհում դրանից:
Հասկանալի է, որ խնդիրը քաղաքական է, եւ ՆԱՏՕ դժգոհությունը պայմանավորված է հենց այդ, ոչ թե ռազմա-տեխնիկական հանգամանքով:

Հետաքրքիր է, որ ռուս-թուրքական գործարքից քաղաքական դժգոհություն չկա Հայաստանում: Հայաստանում քաղաքական դժգոհություն գրեթե չկա անգամ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքներից, ուր մնաց ռուս-թուրքականը: Իհարկե, դժգոհություն որպես այդպիսին Հայաստանում հնչում է Ադրբեջանին զենք վաճառելու առիթով, անգամ ամենաբարձր մակարդակում, բայց այդ դժգոհությունը ոչինչ է, քանի որ արդարացումները ընդհուպ նույն ամենաբարձր մակարդակում պակաս չեն, քան դժգոհությունները:

Ավելին, նախօրեին, երբ հնչեց Թուրքիայի հայտարարությունը C 400-ների մասին, Երեւանում էլ հայտարարություն հնչեց, թե իհարկե վատ է, որ ռուսները զենք են տալիս Ադրբեջանին, բայց լավ է, որ նրանք են տալիս, քանի որ մեզ էլ նրանք են տալիս, եւ բալանսը պահվում է, պարզապես շատ բաներ հնարավոր չէ բաց ասել: Այդ հայտարարության հեղինակը ԼՂՀ Հայաստանի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է:

Նա փաստացի ասում է, որ լռության դիմաց Հայաստանը ստանում է իր հասանելիքը, որը պահում է բալանսը: Իսկ ո՞րն է Հայաստանի հասանելիքը: Օրինակ, Իսկանդե՞րը: Դա շատ հետաքրքիր պահ է: Իսկանդերը անկասկած հզոր զենք է, եւ փաստորեն Հայաստանը միակն է, գոնե առայժմ, որ ունի դրանից՝ Ռուսաստանից բացի: Եվ դա ռազմավարական զսպման իսկապես հզոր միջոց է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan