Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ինչ է ծրագրել Ադրբեջանը և ինչ է պարզվելու հուլիսի վերջին օրերին․․․

Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հայկական ուժերը շփման գծի երկայնքով գնդակոծում են ոչ միայն զինվորական դիրքերը, այլ նաեւ բնակավայրերը: Ի պատասխան, հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը, որում հերքվում է խաղաղ բնակավայրերի գնդակոծումը եւ նշվում, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։

ՀՀ ՊՆ-ն սա գնահատել է ապատեղեկատվություն, կամ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ, հայտարարելով, որ այդ դեպքում «հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»։

Մի քանի օր առաջ Ադրբեջանը գնդակոծել էր ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերը, պատճառելով զգալի վնաս: Հնարավոր է՝ Ադրբեջանն այս հայտարարությունն արել է «կանխարգելիչ» նպատակներով, թեեւ հայկական կողմն այդ կապակցությամբ կարծես թե որեւէ հայտարարություն չէր արել, առավել եւս՝ չէր դիմել պատասխան գործողությունների:

Ադրբեջանի խոշոր սադրանքներին սովորաբար նախորդում են նման բնույթի հայտարարություններ, եւ ՀՀ ՊՆ կոշտ արձագանքը այդ իրողության արձանագրումն է: Դրանում նաեւ հղում է արվում Վիեննայի օրակարգին, այն է՝ հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, որոնք կբարձրացնեն կայունության մակարդակը:
Ի՞նչ է ծրագրել Ադրբեջանը:

Արկադի Տեր-Թադեւոսյանը lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ հուլիսին շատ բան կարող է պարզվել, նկատի ունենալով ռազմա-քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումները:Հուլիսին տեղի ունեցավ հայտնի միջադեպը, մի քանի օր շարունակ լարված իրավիճակ էր շփման գծում: Հետո հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, որի միակ արդյունքը թերեւս այն էր, որ նախապատրաստվի նախագահների հանդիպում:

Հուլիսին Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցեց նորագույն հրթիռներ, հանդիպեցին նաեւ Պուտինն ու Ալիեւը: Ղարաբաղի խնդիրն այդ հանդիպման վերաբերյալ սուղ տեղեկատվության մեջ կարծես թե բացակայում էր, սակայն երկու երկրները ներկայում կանգնած են մի շարք նման խնդիրների առաջ, որոնց լուծման փաթեթը չի կարող չներառել նաեւ ղարաբաղյան թեման:

Իսկ Ռուսաստանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած պատժամիջոցների վերաբերյալ նոր օրինագիծը կարող է առնչվել նաեւ Ադրբեջանին, ազդելով այդ երկրի էներգետիկ համալիրի վրա: Փորձագետները նշում են, որ կայունությունն ավելի ու ավելի դժվար է պահել, թեեւ բացառում են լայնածավալ պատերազմի հնարավորությունը:

Իրավիճակը սակայն այնպիսին է, որ ցանկացած ծավալի միջադեպ սահմանին կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ տարածաշրջանային ընդգրմամբ, ինչպես նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

loading...
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan