Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

Գժանոց է. պատերազմող Արցախում 6-րդ պալատի հիվանդներ են նստած


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում:

-Պարոն Մովսիսյան, Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ արձագանքում է՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ են գալիս, 06 մակնիշի մեքենայո՞վ դիմավորեն, իհարկե, «Մերսեդեսով» պետք է դիմավորեն: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

-Ոչ թե խնդիր եմ տեսնում, այլ այստեղ բացահայտ հանցագործություն, դավադրություն է երկրի պետականության դեմ: Պատերազմող երկրում, որը բյուջեի խնդիր ունի, որն աղքատության մեջ է, որն իր բանակին զինելու հսկայական հարցեր ունի, որն ամեն անգամ փորձում է բացատրություններ տալ, թե ինչու է 80-ականների զենքով կռվում, որ իբր 80-ականների զենքով բոլոր բանակներն են կռվում և այլն:

Առաջին դասարանցու մակարդակի բացատրություններից հետո ուղղակի հանել 350.000 դոլար հատկացնել ծառայողական մեքենաներին, սա արդեն հանցագործություն է, բացահայտ դավաճանություն, և սա արվում է պետության անվտանգության դեմ: Եվ ուրիշ բնութագրում անհնար է տալ: Այս մարդիկ հաստատ իրենց տեղերում չեն:

Այսինքն՝ ով նշանակել է նրանց այս տեղերում, համարում է, որ այս մարդիկ իրավունք ունեն նման հայտարարություն անել, ուրեմն այդ վերնախավն ընդհանրապես մեր երկիրը վարի տալու ճանապարհին են:

-Կարծո՞ւմ եք՝ շռայլություն է այսքան գումար հատկացնելը, պետք է այն ուղղվեր բանակի՞ն: Գառնիկ Իսագուլյանը ասում է, որ պատվիրակություններ են գալիս, որոնց պետք է դիմավորեն «Մերսեդեսով»:

-Իսկ մի՞թե մինչև այսօր այդ պատվիրակություններին էշով էին դիմավորում, չեմ հասկանում՝ մինչև այսօր չկային մեքենանե՞ր, որ այսօր նորից 350.000 դոլար այս նեղ պահին հատկացնում են… չգիտեմ, ուրեմն պարզվում է, որ երկիրն աղքատ չէ, ունի միջոցներ, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչ ենք անում մենք այստեղ նստած, քսան դոլարներ ենք հավաքում, ամեն մի հասած կոպեկի համար ուրախանում ենք, մտածում ենք՝ ինչ անենք բանակի համար, բա ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ քսան դոլարների, ի՞նչ կոչերի մասին է խոսքը, այս ամենը հատո՞ւկ են անում, դավադրություն են անում, որ մարդկանց թևաթափ անե՞ն, հատուկ են անում:

Ես ոչ թե զայրացած եմ, այլ ուղղակի խենթացած եմ, գժանոց է, վեցերորդ պալատի հիվանդներ են այնտեղ նստած, և ես ուրիշ բացատրություն չունեմ: Էլ ի՞նչ կարելի է անել ավելի վատ, երևի ամեն օր արթանանում մտածում են՝ ինչ անենք, որ այս երկիրը վարի տանք, վերջացնենք, մենք էլ հանգստանանք: Մարդիկ պետք է հիվանդ ուղեղներ ունենան նման բան անելու համար:

-Բակո Սահակյանի պաշտոնավարումը կշարունակվի մինչև 2020թվական: Հետևո՞ւմ էիք արդյոք ԼՂ ընտրություններին և ի՞նչ կարծիք ունեք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan