Այսօր՝ 22 նոյեմբերի 2017թ., 00:00

Կոռուպցիան հենց այսպես է լինում


Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղակալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ․ աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար։ Ապա տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը։ Դավիթ Տոնոյանի նախարար նշանակվելուց հետո նշանակվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ եւ այդ պաշտոնում աշխատել 2017թ․ փետրվարից մինչեւ մայիս, ապա անմիջապես նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը, սակայն, պարզվում է, դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով՝ ՊՆ-ին 9 մլն․ 793 հազար 834 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու համար։

2015թ․ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում է քննվել այդ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանին, ով մի խումբ ՊՆ աշխատակիցների հետ 2010 թ․ ապրիլի 6-ից մինչեւ 2013 թ․ օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում զորամասին ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ լրացված ուղեգրերում հավելագրումներ կատարելու եղանակով դուրս է գրել զորամասին հատկացված 1.656.529,74 ՀՀ դրամ արժողությամբ 4.608,84 լիտր դիզվառելիք եւ 8.137.304,54 ՀՀ դրամ արժողությամբ 19.983,91 լիտր ռեգուլյար տեսակի ավտոբենզին։ Բանակից կատարված գողության համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման հինգուկես տարի ժամկետով, սակայն, չգիտես ինչու՝ առանց գույքի բռնագրավման։

Ավելին՝ պատիժն էլ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնվել է անփոփոխ։ Բայց որ ամենասարսափելին է՝ հանցանք գործած, պետությունից կատարած յուրացման համար դատված, դատվածությունը չմարած անձին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ ՊՆ-ից տեղափոխել ԱԻՆ ու պաշտոնն էլ բարձրացրել։

Hraparak.am

 

loading...
Տեսեք, թե ով էր ներկայացնում Ռուսաստանը «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթում. ի՞նչ կասեք՝ մեր ներկայացուցչից գեղեցի՞կ է (Photo) Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ գուշակել բրենդը նրա գովազդային կերպարի միջոցով Գերեզմանատան այցելուները շոկի մեջ էին՝ տեսնելով սպիտակ մարմարից այս շիրմաքարը. գավառամտության տիպիկ օրինակ. (Photo) Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել Էրիկ. «Փորձում էինք գաղտնի պահել, բայց չստացվեց». Մասնակիցների մտքով չէր անցնում, որ նա կհաղթի. Լիլի Սարգսյանը «Միսս աշխարհ»-ից բացահայտումներ է անում. (Photo) Հայաստանում այս պահին ձյուն է տեղում. զգուշացում՝ վարորդներին... «Եղնիկի միս». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել Ավելացրեք ձեր կոշիկի չափին երկու զրո, այնուհետև հանեք ձեր ծննդյան տարեթիվը. արդյունքը ձեզ կզարմացնի Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը» Ինչպե՞ս 9 տարբեր լեզուներով «կենաց» ասել և այդ երկրներում խմել, ինչպես տեղացիները Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում Երբ եւ քանի ոչ աշխատանքային օրեր են սպասվում Ամանորին Հովիկ Աբրահամյանը միացավ Ռուզան Խաչատրյանին. նոր ինտրիգ Իվանիշվիլիի դասը Սամվել Կարապետյանին Ռուս տիեզերագնացը հրապարակել է Սևանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը. այն անկրկնելի է. (Photo) ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Հոնքերի ձևը բնութագրում է տիրոջ խառնվածքը․ ահա, թե ինչ կպատմի այն ձեր մասին ԹԵՍՏ. գիտեք արդյո՞ք, թե ինչպես պետք է ճիշտ անվանեք հարազատներին ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճանաչել պատմություն կերտած այս 20 մարդկանցից գոնե մեկին Թեստ․ Ճանաչու՞մ եք մեր երկրի պատմամշակութային վայրերը Սարսափելի մահ. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել... Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. (տեսանյութ) Գեղեցկության «Միսս Աշխարհ» ճանաչված հայուհին Մանուշ Չհիլարյանն է Որոնք են հորոսկոպի 4 ամենահզոր նշանները... ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Ո՞վ է Վազգեն Սարգսյանի եղբոր գեղեցկուհի դուստրը. (ֆոտոշարք)

Яндекс.Метрика
website by Sargssyan