Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

Ինչու է Մոուրինյոն փորձում «մտերմացնել» Մխիթարյանին և Պոգբային...


«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց, այս անգամ Օսլոյում՝ 3:0 հաշվով առավելության հասնելով «Վալերենգայի» նկատմամբ: Չնայած մրցակիցը այնքան էլ ուժեղ չէր, այդուհանդերձ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղը կարելի է որակյալ և որոշ չափով բալանսավորված անվանել:

Ժոզե Մոուրինյոն այս անգամ ուշագրավ սխեմայով սկսեց խաղը: Մասնավորապես, առաջին կեսում «Յունայթեդը» խաղաց 4-3-3 դասական մարտավարությամբ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գործեց հարձակման ձախ եզրից, Խուան Մանտան՝ աջից, իսկ կենտրոնում Մարկուս Ռեշֆորդն էր: Ի դեպ, այս անգամ կիսապաշտպանության ձախ եզրում՝ Մխիթարյանի թիկունքում, Պոլ Պոգբան էր, ով վերջին շրջանում բավական հաջող խաղ է ցուցադրում:

Մոուրինյոյի՝ խաղային նման դասավորությունը ստիպում է ենթադրել, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է ձևավորել բոլորովին նոր որակի կիսապաշտպանական օղակ: Առաջին կեսում Մխիթարյան-Պոգբա խաղային զույգի միջոցով էր զարգանում «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհների զգալի մասը:

Կիսապաշտպանության կենտրոնում խաղացող թիմի ավագ Կարիկի և ձախ եզրից գործող Ֆելաինիի մոտ ավելի լավ է ստացվում մրցակցի գրոհները կասեցնելը: Այս երկու ֆուտբոլիստներին ստեղծագործ չես անվանի, հետևաբար գրոհները զարգացնելու գործընթացը ճիշտ չի լինի նրանց վստահել: Այդ իսկ պատճառով, կարծում ենք, առաջիկայում ևս Մոուրինյոն կփորձի շեշտը դնել Մխիթարյանի և Պոգբայի վրա:

Ոմանց կարծիքով՝ այս ֆուտբոլիստների համագործակցությունը դեռևս այն չէ: Բնական է, Պոգբա-Մխիթարյան համագործակցությունն իդեալական չես անվանի: Որոշ դեպքերում գրոհների սրությունը վերանում է Պոգբայի՝ գնդակը երկար պահելու պատճառով: Մխիթարյանն անհամեմատ ավելի արագ է գործում և արագ գործողություն է ակնկալում Պոգբայից: Ամեն դեպքում այս երկու անհատականությունների արդյունավետ համագործակցությունից շատ բան է կախված, ինչը գիտակցում է նաև Մոուրինյոն:

Սպասվածին հակառակ՝ այս խաղում պասիվ և թույլ խաղով աչքի ընկավ Մատան, ով քիչ էր տեղաշարժվում: Ակնհայտ էր, որ նա պատրաստ չէր այս հանդիպմանը, ինչի հետևանքով «Յունայթեդի» հարձակման աջ եզրում որոշակի խնդիրներ կային: Շատ դեպքերում Մխիթարյանը ստիպված էր լինում գործել աջ եզրում: Մեր ֆուտբոլիստը գոլային փոխանցումը կատարեց հենց աջ եզրից:

Այն փաստը, որ Ֆելաինին և Կարիկը ավելի շատ կատարում են մրցակցի գրոհները կոտրելու աշխատանք, Մոուրինյոն, կազմելով խաղային սխեման, Մխիթարյանին, Պոգբային, նաև Մատային ազատ տեղաշարժվելու և ստեղծագործելու հնարավորություն է ընձեռում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Սերժ Սարգսյանին պահել եւ բաց չեն թողնում. նա ալիբի ունի ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին

Яндекс.Метрика
website by Sargssyan