Այսօր՝ 22 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ու՞մ պլաններն է խառնել 100-ից ավելի կյանք փրկած հայազգի օդաչուն...

Ստամբուլի օդանավակայանում օրերս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունը սոցցանցերում վերածվեց մանր «ռազբորկայի», կամ սոցցանցային օգտատերերի ջանքով վերածվեց մանր «ռազբորկայի»:

Թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավը հայտնվել էր ուժգին կարկուտի տակ եւ ստիպված էր վթարային վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում: Կարկուտը շարքից հանել էր օդանավի ավտոմատ համակարգերը, եւ օդաչուն ստիպված էր օդանավը վայրէջքի տանել գրեթե աչքերը փակ, որովհետեւ կարկուտը շարքից հանել եւանթափանց էր դարձրել նաեւ դիմապակին:

Օդաչուն օդանավը վայրէջքի տարավ կիսաթեք, որպեսզի կողային պատուհանից տեսնի թռիչքուղին:

Այդ օդաչուն Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ, Դոնեցկի նախկին բնակիչ, արդեն երեք տարի Թուրքիա տեղափոխված եւ թուրքական ավիաընկերությունում աշխատանքի անցած Ալեքսանդր Ակոպովն էր, ով դարձավ միջազգային լրահոսի հերոս, ում ծափահարում էր Ստամբուլի օդանավակայանը, ով դարձել էր թուրքական լրահոսի հերոսը, գործնականում փրկելով 100-ից ավելի մարդու կյանք, որոնք գտնվում էին օդանավում եւ թռչում էին թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս:

Հերոսն ինքը բավական զուսպ եւ համեստ արձագանքել էր այդ ամենին, որ պարզապես կատարել է իր աշխատանքը: Հերոս Ակոպովը մի քանի օր անց սակայն դարձավ «հակահերոս», համենայն դեպս մի բավական մանրախնդիր պատմության, որ ծագել է ուկրաինացի որոշ օգտատետերի ջանքերով:

Նրանք «փորփրել» են Ակոպովի ֆեյսբուքի էջը, այնտեղ հայտնաբերել նրա եւ ՌԴ արտգործնախարար Լավրովի լուսանկարայաին կոլաժը եւ դրանից բարձրացրել աղմուկ, որ Ակոպովը «բարիկադների հակառակ կողմում է», ինչպես ուկրաինացի իրավապաշտպան Նաումովիչին է մեջբերում Ազատություն ռադիոկայանը:
Ինքնին հետաքրքիր է, որ իրավապաշտպանը բարիկադները բաժանում է ոչ թե իրավունքի եւ անիրավության, այլ Ռուսաստանի հետ խնդիրների սահմանագծով: Նաումովիչի «ակցիային» կամ «հայտնագործությանը» միանում են ուկրաինացի այլ օգտատերեր:

Զարմանալի է, բայց այդ խաղին բավական արագ միացավ Ռուսաստանը, այն էլ ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները Ակոպովին դիմել եւ առաջարկել էին տեղափոխվել Ռուսաստան եւ ստանալ ՌԴ քաղաքացիություն, եթե նրան մերժում են հայրենիքում: Ինչու՞ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները որոշեցին յուղ լցնել ուկրաինացի օգտատերերի բորբոքած կրակի վրա: Պետդումայի պատգամավորներն էլ կոչ էին արել արագորեն քաղաքացիություն տալ Ակոպովին:

Արդյոք կրակը բորբոքել էր պետք, որպեսզի Ստամբուլի օդանավակայանի հերոսը հնարավորինս արագ «վառվի» դրա մեջ, քանի որ «պոլիտկոռեկտ» չէ, երբ Թուրքիայում հերոսանում է ազգությամբ հայը, երբ թուրքական հասարակությունը «ստիպված» է գնահատել նրա սխրանքը, հարյուրից ավելի մարդու կյանք փրկած նրա վարպետությունը:

Դա քաղաքականապես չպլանավորված «հերոսություն» էր, որը թերեւս ձեռնտու չէր շատ քաղաքական շրջանակների: Հարյուրից ավելի կյանք փրկած ազգությամբ հայը չի տեղավորվի Էրդողանի իշխանական պլանների մեջ, չի գոհացնի Ալիեւին, որը հակահայկականությունը, հայատյացությունը դարձրել է պաշտոնական քաղաքականություն, չի տեղավորվի Ռուսաստանի ռազմավարության մեջ, որտեղ հայ-թուրքական «իրարամերժությունը» առանցքային տարրերից մեկն է:

Ինչ որ տեղից թերեւս պետք էր սկսել հերոսին «խարույկ բարձրացնելը», եւ այդ փոխզիջումային մեկնակետը դարձան ուկրաինացի այն օգտատետերը, որոնք որոշեցին փորփրել Ակոպովի «մութ անցյալը»:

Ակոպովը պարզաբանել է, որ Լավրովի հետ կոլաժը ընդամենը պայմանավորված է նրանով, որ կա դեմքի նմանություն եւ դա շատ ավելի վաղ արված լուսանկար է, քան ռուս-ուկրաինական բախումը: Բայց դա իհարկե չի հետաքրքրում ոչ մեկին:
Հայազգի օդաչուն թերեւս չի պատկերացնում, որ փրկելով հարյուրից ավելի թուրքերի կյանք, նա խառնել է մի շարք քաղաքական պլաններ, գրում է lragir.am-ը։

loading...
«Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու. (Օրվա ամենասրամիտ պատասխանը) Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն

Яндекс.Метрика
website by Sargssyan