Այսօր՝ 17 փետրվարի 2018թ., 00:00

Դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ … Չարենցի եւ Բակունցի մեծ վեճը


Ստորև «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» (Կազմող` Եղիշե Հովհաննսիյան) ժողովածուից ձեզ ենք ներկայացնում երկու մեծերին` Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին նվիրված մի գողտրիկ հուշաբեկոր:

Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 – 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը:

Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:

Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:

– Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:

– Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:
Երբեմն էլ դերերը փոխվում էին:

– Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ
Քսպեն.-
– Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.

Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տգիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում: Բերեմ մի օրինակ, որպեսզի ընթերցողը պարզ պատկերացում ունենա, թե ինչպես էր սկսվում բախումը և վերածվում երկարատև բանավեճի:

Զբոսնում ենք Աբովյանով, ապա զբոսայգով անցնում Նալբանդյան փողոց. զրույցը` շատ խաղաղ և ակադեմիկ ոգով, ուղեկցում է երթի ընթացքին: Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե` «Habent sus fata libelli» և ապա թարգմանում է, դառնալով Բակունցին.

– Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:

– Կարող էիր չթարգմանել, – ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:

– Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզ, այլ ափորիզմ… Հ.Մ.-յա՞ն դարձար գլխիս…

– Գուցե կասես` «աթոռիզմ», – ասում է Բակունցը:

– Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), – ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք… Եվ հետո…

– Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, – հարցնում է Բակունցը` շատ անմեղ հետաքրքրությամբ:

– Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:

– Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:

– Տեսնո՞ւմ ես, – հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: – Ապա շարունակում է.

– Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

Տիրում է կարճ լռություն , և հանկարծ`

– Դատարկ, – բացականչում է Ակսելը, – պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձի է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:

– Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:

Վեճը տաքանում է: Չարենցը գտնում է, որ գիրքն ավելի բարձր է, քան գրողը, իսկ Բակունցը` հակառակը:

– Ախր, տրամաբանությոն չկա ասածիդ մեջ, – գոչում է Ակսելը:

– Լավ է չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու, նախ` չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանություն քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ…

Հետո «փոթորիկն» անցնում է, և նրանք արդեն բարեկամորեն ծիծաղում են ոչ միայն իրար վրա, այլև ամեն մեկն ինքն իր վրա:

Աղբյուրը` gradaran.mskh.am

loading...
Ինչո՞ւ հանկարծ լռեց Գարիկ Պապոյանը․ նա քննադատությունների՞ց է վախենում Նոր սկանդալ Ադրբեջանում: Լեյլա Ալիևան ներկայացել է «մերկ» շորով՝ խայտառակելով Ալիևների ընտանիքը․ (ՖՈՏՈ) Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց եղան. (Photo) Հայերն իրենց ելույթով շոկի ենթարկեցին վրացի հանդիսատեսին. (Video) Ինչու է 37-ամյա կինը իր 9-ամյա դստեր հետ ցած նետվել Դավիթաշենի կամրջից... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկուզ մի ամբողջ հավերժություն, մի քիչ էլ ավել. (Photo) Այս պրոյեկտում, որը ներկայացնում է աշխարհի բոլոր ազգերի գեղեցկուհիներին, ընդգրկված է նաև հայ կինը Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել Ինչ է ասել Սերժ Սարգսյանը՝ քաղաքապետարանի միջադեպի հետ կապված Եղանակի անակնկալը. Հայաստանում շուտով ձյուն կտեղա Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով «կծեց» Սամվել Մարտիրոսյանին. (Video) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրա «Էտքան դուխով տղա ես, գնա տղամարդկանց հետ կռվի. ամոթ ա». Սերյան Սարոյանը՝ Գոռ Վարդանյանի մասին Ինքնասպան եղած կինը նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել... Տատիկը 15 տարի շարունակ խանութ էր գնում՝ գիրք կարդալու համար. այն, ինչ արեցին խանութում, կապշեցնի Ձեզ Ոստիկաններին կասկածելի թվաց այս կնոջ չափազանց մեծ հետույքը. միայն տեսեք, թե ինչ դուրս բերեցին նրա ներքնազգեստից. (Photo) Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին Այս աղջիկը մահացել է մի սխալի պատճառով, որ մեզանից շատերը հաճախ են անում Այս երեխային մայրը թողեց մեքենայի մեջ՝ թղթի վրա գրելով այս բառերը Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն դառնալու առաջարկը Ծնողները երեխաներին հանում են Գոռ Վարդանյանի մարտարվեստի դպրոցից Թեստ․ Ոչ ոք չի կարողանում պատասխանել այս հարցերից գոնե կեսին․ իսկ դուք կարո՞ղ եք Արգելված բաներ, որ չպետք է ասել, երբ տղամարդու հետ անկողնում եք Աշակերտը կտրել է ուսուցչի կոկորդը, երբ վերջինս փորձել է վերցնել նրա հեռախոսը (լուսանկարներ) Ասել է՝ գնում եմ խանութ ու չի վերադարձել. նոր մանրամասներ՝ կամրջից նետված կնոջ մասին Փեսացուն հյուսիսից. գեղեցիկ հարսանիք Տաթև գյուղում, որ աչք է ծակում իր օրգինալությամբ Մայրիկ, մայրիկ այդ ու՞ր ենք թռչում... 27-ամյա ծննդկանի մահացած պտղի համար հարազատները մեղադրում ենհիվանդանոցի բժիշկներին... Դավթաշենի կամրջից աղջկա հետ ցած նետված մոր վերջին տարօրիանակ գրառումը... Կամրջից նետված կինը նախարարին խնդրել էր չկրճատել իրեն. նոր մանրամասներ

Яндекс.Метрика
website by Sargssyan