Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Չգնահատեցինք նրան, ողջ թաղեցինք մի հանճարի, որ ամեն օր չի ծնվում․ (տեսանյութ)

Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին:

Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում գրելով դիսերտացիան եւ պաշտպանելով այն` ընդունող հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ 21-ամյա պատանուն շնորհել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Թեզն առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ Մինչ օրս ոչ ոք այդքան երիտասարդ տարիքում չի արժանացել գիտությունների դոկտորի կոչման ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ՌԴ-ում: 24 տարեկանում նա ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 28-ում՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Բնությունն այդ հրաշալի մարդուն օժտել էր մաթեմատիկի բացառիկ տաղանդով, որը նա ճիշտ օգտագործեց եւ սերունդներին մեծ ավանդ թողեց: 1949թ Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951 թ գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» եւ «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման եւ ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։

Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի՝ Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960 թթ) եւ մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի եւ Երեւանի Պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը եւ առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը:

ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։ Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008 թ օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Նրա մասին այսպես է արտահայտվել Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյանը.
«Ան առաջիններէն էր, որ ձայն բարձրացուց «գուլակ»ներու գոյութեան դէմ, եւ Հայաստանի ղեկավարները չկրցան պաշտպանել այդ հանճարեղ երիտասարդը, որ 20 տարեկանին կիպերնէթիկայի դասախօսութիւններ կու տար Հռոմի համալսարանին մէջ, ափ ի բերան ձգելով ներկայ փրոֆէսէօրները: Այդ օրերուն, ես ինքս՝ համալսարանական, ներկայ գտնուեցայ վերջին դասախօսութիւններուն եւ ականատես եղայ այնպիսի յուզիչ դէպքի մը, որ մինչեւ այսօր աչքերս կը լեցուին երբ յիշեմ:

Հրաժեշտի ընթրիքն էր, համագումարի մասնակցող յանձնախումբերուն, կազմակերպուած Իտալիոյ Պետական ակադեմիա Տէի Լինչէի կողմէ: Յաջողած էի աթոռ մը գրաւել որպէս կամաւոր թարգման: Փրոֆ. Արմէլլինին, նախագահը, ուզեց որ Միացեալ Նահանգներու եւ Խորհրդային պատուիրակութիւններու նախագահները պահ մը մոռնան երկաթէ վարագոյրը եւ յանուն գիտութեան բաժակները բարձրացնեն: Մեր երիտասարդը կը նախագահէր Խորհրդային պատուիրակութեան. բարձրացաւ ու ներկայացաւՙ Սերգեյ Մերգելեան:

Ոտքի կանգնեցաւ կայծակի արագութեամբ Միացեալ Նահանգներու պատուիրակութեան նախագահը, բարձրացուց բաժակը եւ ներկայացաւ՝ Հէրրի Կարապետեան: Իրար փաթթուած պահ մը անշարժ մնացին, իմ ալ աչքերս լեցուեցան: Ներկաները բան չէին հասկնար: Փրոֆ. Արմէլլինի կարծեց, որ գիտութիւնը հրաշք մը գործած է, ուրախութեամբ բացագանչեց. «Երկաթե վարագոյրը պատռեցաւ»: Մերգելեան թաց աչքերը սերբելէ վերջ, դարձաւ ներկաներուն եւ ընտիր անգլերէնով ըսաւ. «Պարզապես երկու հայեր իրարու հանդիպեցան...»:

Այսօր ո՞վ կը խօսի Մերգելեանի մասին: Չգնդակահարեցին զինք, բայց բարոյապէս քուրջի կտորի մը վերածած, աննշան անկիւն մը նետելով, ոչնչացուցին զինք որպէս գիտնական, ողջ թաղելով հանճար մը, որ ամէն օր չի ծնիր»:

loading...
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan