Այսօր՝ 23 մայիսի 2018թ., 00:00

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում...


1in.am-ը գրում է․ Խոսրովի արգելոցի հրդեհին անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանը, որը ֆորմալ առումով գտնվում է արձակուրդում և այն անցկացնում է Արցախում: Կարեն Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հրդեհի մարման աշխատանքին:

Ընդ որում, ուշագրավ է երկու հանգամանք: Մեկը այն, որ Կարապետյանը ըստ էության թվարկում է հնարավոր ներգրավված բոլոր կառույցներին, իսկ մյուսն այն, որ Ռուսաստանին օգնության համար շնորհակալության մասում նա հատուկ շնորհակալություն է հայտնում նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, որի հետ օրերս հանդիպել էր Աստանայում՝ ԵՏՄ վարչապետների հավաքին, և նաև քննարկել նրա՝ Երևան այցի ժամկետները:

Մեդվեդևին հատուկ շնորհակալությունն ուշագրավ է մասնավորապես այն ֆոնին, որ Սերժ Սարգսյանը, հրդեհի առիթով խորհրդակցությանը շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, չէր մատնանշել որևէ կոնկրետ պաշտոնյայի:

Ինչ հույսեր է փայփայում Կարեն Կարապետյանը Մեդվեդևի հետ՝ դժվար է ասել, սակայն նկատելի է ընդգծված վերաբերմունքը, որը չի կարող լինել պատահական: Հատկապես, որ առջևում անկասկած սպասվում են ներիշխանական «մեծ ռազբորկաներ»՝ կապված հրդեհի հետ, բայց ճիշտ կլինի թերևս ասել՝ հրդեհի առիթով: Հրդեհը կլինի առիթ այդ «ռազբորկաների» համար: Իսկ որ դրանք անպայման լինելու են, վկայում են թե՛ Սերժ Սարգսյանի խոսքերը խորհրդակցության ընթացքում, թե՛ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը:

Ավելին, այդ գրառումը թերևս հենց արդեն իսկ կարելի է ասել սկսված գործընթացի դրսևորում, որովհետև բուն հրդեհի մարման աշխատանքների ընթացքում, մի քանի օր շարունակ, վարչապետը որևէ կերպ չի հիշեցրել իր մասին՝ արտակարգ իրավիճակի արձագանքման առումով:

Այժմ, երբ ամեն ինչ անցել է, Կարեն Կարապետյանը հիշեցնում է իր մասին, շնորհակալություն հայտնում բոլորին, հատկապես Մեդվեդևին անվանական կերպով գրեթե, ու նաև հայտարարում, որ մանրակրկիտ պարզվելու են տեղի ունեցածի պատճառները: Դա ցույց է տալիս, որ ամեն ինչ ոչ միայն չի ավարտվում, այլև նոր է սկսվում:

loading...
«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը.(Տեսանյութ) Կրթության նախարարը ուղիղ եթերում խոսել է սերիալների մասին. (Տեսանյութ) «Ասում էի չէ՞, մի՛ արեք. կյանքը դաժան բան ա». ԿԳ նախարարի այցելած 189 դպրոցի նախկին ուսուցիչը` տնօրենին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսկական սառը ցնցուղ դպրոցների տնօրենների համար ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․ Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը Փաշինյանը փորձում է ցուցադրել՝ առանձնատան մոտ գտնվող շակալներին. (Video) Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել Փաշինյանի ցույց տվեց ծառայողական իր տունը և խոսեց հարևանների մասին Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից. (տեսանյութ) Ինչ պայմաններում է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը

Яндекс.Метрика
website by Sargssyan