Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Պայմանավորվել են ռուս խաղաղապահներ բերել Արցախ

Օրերս մեր հրապարակած վերլուծականներից մեկում նկատել էինք, որ վերջին մի քանի օրերին ակտիվացել են խոսակցությունները Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպման շուրջ: Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարծես կրկին ակտիվ փուլ են մտնում:

Նախագահների հնարավոր հանդիպումից առաջ ակտիվացել են նաև ռուսական քաղաքական շրջանակները: Ռուսների հռետորաբանության սյուները երկսուն են՝ առաջին, որ առանց Ռուսաստանի չի կարող խնդիրը լուծվել, և երկրորդ, որ Հայաստանը պետք է գնա զիջումների: Ռուսական ամենատարբեր շրջանակներ այս մեսիջները փորձում են հասցնել հայ հասարակությանը:

Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում նախապես չպլանավորված հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև: Վերջին օրերի ռուսական քաղաքական հռետորաբանությունը ստիպում է կարծել, որ ռուսական և ադրբեջանական կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել ու հիմա փորձում են հասնել նաև հայկական կողմի համաձայնությանը:

Օգոստոսի 23-ին Պուտինը Սոչիում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պետք է ենթադրել, որ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները ներկայացվել էր ՀՀ իշխանություններին ու հիմա Սերժ Սարգսյանը գնում է հստակ պատասխան տալու՝ ընդունում են այդ առաջարկները թե ոչ:

Այս ենթադրությունը հաստատելու եկավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երեկ հնչեցրած հայտարարությունը: Ամերիկացի համանախագահը հնչեցրել է այն վեց կետերը ըստ որոնց պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը: Դեսպանի ներկայացրած կետերն են.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:

Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ:

Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:
Իհարկե հիմա ՀՀ ԱԳՆ-ն հայտարրաում է, որ դեսպանի հայտարարությունը իր մեջ որևէ արտառոց բան չի պարունակում, սակայն իրականությունը բոլորովին այլ է:

Մենք արդեն նկատել էինք, որ ՌԴ նախագահ Պուտինը` պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ու Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հադիպումը նպատակ ուներ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել:

Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն ցանկանում է ռուս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Ռուսաստանը սա փորձում է կյանքի կոչել առանց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի:

Սերժ Սարգսյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման պրոցեսի սկզբի վերջին շտրիխն էր ու հենց այս պատճառով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ստիպված հրապարակեց այն վեց կետերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Այս կերպ ամերիկացի համանախագհը հիշեցրեց, կողմերին, որ այս սկզբունքներից դուրս որևէ քայլ կնկատվի խաղաղության հաստատման պրոցեսի խարխլում և չի ընդունվի միջազգային հանրության կողմից. գրում է politik.am-ը:

loading...
Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ) Ինչպիսի՞ն է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը. (լուսանկարներ) Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին Վիգեն Սարգսյանը ճպպացնում և հորանջում է Արամ Ա-ի ելույթի ժամանակ, հորանջում. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan