Այսօր՝ 23 հունվարի 2018թ., 00:00

Մարտահրավեր Վլ. Գասպարյանին. ինչ պատասխան կհետևի


Անցած գիշեր՝ 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը Մասիսի հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ սուր-կտրող վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը:

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում. Հ. Մկրտչյանը փորձել է կանխել բռնկված վիճաբանությունը և դանակահարվել է։ Նրան Մասիսի հիվանդանոց է տեղափոխել եղբայրը. պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են փայծաղը և վիրահատել են թոքը։

Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում առաջ քաշված վարկածը` տեղի ունեցածը մարտահրավեր է ոստիկանությանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, որովհետև ստացվում է, որ երկրում այնպիսի քրեածին վիճակ է, որ թիրախ են դառնում արդեն ոչ միայն քրեական ռազբորկաների մասնակիցները, դեպքի վայրում հայտնված քաղաքացիներ, այլ նաև` ոստիկանության պատասխանատու աշխատակիցը, սպան:

Մյուս կողմից` արդեն ակնհայտ է, որ ՊՊԾ-ն թերևս ոստիկանության «աքիլեսյան գարշապարն» է, որովհետև նրա տարածքն անցյալ տարի հայտնվեց «Սասնա ծռեր»-ի ռազմական հեղաշրջման թիրախում, անցած գիշեր նույն այդ գնդի հրամանատարի տեղակալը ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց:

Սա, իհարկե, առանձին քննարկման թեմա է, իսկ գլոբալ հետևությունն այն է, որ ոստիկանությունը չի կարողանում վերահսկել երկրի քրեածին վիճակը, պատշաճ պայքար մղել հանցավորության դեմ: Մյուս կողմից` սա այն նույն ոստիկանությունն է, որ անցած տարիներին որոշակիորեն բարեփոխվել է և էֆեկտիվ գործում էր` նույնիսկ քաղաքացիների սոցիալական հուզումների ժամանակ լրացնելով պետական մյուս մարմինների բացերը:

Շատերը ստեղծված վիճակը պայմանավորում են 2018-ի իշխանության խնդրի անորոշությամբ: Հայաստանի պետական համակարգն ակնհայտորեն պատրաստ չէ նման լարվածության և Խոսրովի անտառի հրդեհն էլ բացահայտեց, որ պետական բոլոր մարմինների գործողություններում առկա են անկառավարելիության, քաոսի, սաբոտաժի էլեմենտներ: Ոստիկանության պարագայում` ընդհանուր քաղաքական անորոշությանը գումարվում է ծառայության, նրա աշխատակիցներից շատերի ծառայողական հեռանկարի անորոշության հանգամանքը:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն` հաջորդ տարվանից կառավարությանն առընթեր մարմիններ չեն լինելու. նրանք պետք է դառնան նախարարություններ (սակայն դրանց թիվը չպետք է գերազանցի 18-ը) կամ կլանվեն այլ նախարարությունների կողմից: Դեռևս որևէ մեկը չի պատկերացնում ոստիկանության ապագա կարգավիճակը, ինչն էլ ազդում է ծառայության գործունեության արդյունավետության վրա:

Ամեն դեպքում` Վլադիմիր Գասպարյանը պետք է կարողանա պատասխանել մարտահրավերներին, որպեսզի ոստիկանությունը շարունակի կատարել համակարգի «սանիտարի» դերը, հակառակ դեպքում` մեծ է ռիսկը, որ Գասպարյանն ու ոստիկանությունը կդառնան համակարգային աղետի զոհերը.գրում է 1in.am-ը:

loading...
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. ուռուցքաբանները կոչ են անում դրանք այլևս չօգտագործել Մանուկին սպանել է որդին, ձայնագրությունները կհրապարակեմ. Մանուկի եղբայրը դժգոհ է նախաքննությունից «Մանուկի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Այսօր ազգային ժողովում․ գեներալ Սեյրանը Մանվելին. (Քաղաքական հումոր) Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ. ասես քույր ու եղբայր լինեն. (Photo) Կինը 1,5 տարի շարունակ չէր բացել տան դուռը ոչ ոքի առջև, և ավելի լավ է՝ երբեք էլ չբացեր. միայն տեսեք, թե ինչ էր կատարվում ներսում. (Photo) Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր բոլոր վարորդների համար 20 անհավանական համընկնումներ, որոնց դժվար է հավատալ. (Ֆոտոշարք) Անեկդոտ՝ նոր եկած հարսի մասին, որ մեծ տարածում է գտել Հայտնի է՝ Արսենալում Մխիթարյանի խաղաշապիկի համարը. (Photo) Կենդանակերպի 5 զույգ, որոնց միությունն օրհնված է ի վերուստ Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք... Հայ պաշտոնյաների կանանց ամենաթանկարժեք գնումները. (Photo) ԹԵՍՏ. Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է դոմինանտ Միքայել Մինասյանը ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն Սկանդալային մոդել Գայանե Բաղդասարյանը բացահայտել է, թե ով է իր ընկերը. (Photo) 20 բան, որ կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են. (Photo) Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Եթե Ձեր տանը կա խորհրդային տարիներից մնացած այս փաստաթղթերը,դեն մի նետեք. Տեսեք,թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդ» -ի ստոր պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Ծառուկյանի արհամարական վերաբերմունքը՝ Ռուբեն Հայրապետյանին. ինչ է կատարվել Թեստ․ Մեր պատմության իրադարձությունները Ո՞վ է և ինչպիսինն է Ռազմիկ Ամյանի կինը. (Photo) Մխիթարյանի առաջին տեսանյութը զինագործների մարզահագուստով Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել... Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը..

Яндекс.Метрика
website by Sargssyan