Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Անկանխատեսելի հետեւանք. Ինչ է ակնարկում հայկական կողմը

Մինսկի խմբի ամերիկացի հեռացող նախագահ Հոգլանդը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերը, ինչը բուռն արձագանք է գտել Հայաստանում ու Ադրբեջանում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հոգլանդի բերած կետերում անճշտություններ կան: Ընդ որում, հետաքրքիր է, որ Նալբանդյանը նախ հանդես եկավ կարճ մեկնաբանությամբ, ասելով, որ Հոգլանդի հայտարարության մեջ վտանգավոր բան չկա, այնուհետեւ հրապարակեց ավելի ծավալուն տեքստ, որտեղ արդեն մատնացույց էր անում անճշտություններն ու բացթողումները:

Իր հերթին, ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն, իր հերթին, ասել է, որ դրանք իրականությունից կտրված մոտեցումներ են եւ վտանգավոր են. «2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար»:

Ի՞նչ է ակնարկում հայկական կողմը, եւ ինչո՞ւ է Հոգլանդը հեռանում այսպիսի աղմուկ առաջացնելով, դա ԱՄՆ պաշտոնական տեսակե՞տն է, թե անձնական նախաձեռնություն, նկատի առնելով, որ նա խնդիրներ ունի ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների հետ եւ համարվում է պրոթուրքական դիվանագետ:

Կա տեսակետ, որ Հոգլանդի հայտարարությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին, այդպիսով փորձելով հիշեցնել, որ ԱՄՆ-ն կա ղարաբաղյան գործընթացում եւ չի ընդունի սեպարատ համաձայնություններ:
Նշվում է նաեւ, որ ներկայում դժվար է խոսել ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, նկատի առնելով թե պետքարտուղար Թիլլերսոնի անձը, թե նաեւ այն հանգամանքը, որ Պետքարտուղարությունը մինչ այժմ ձեւավորված չէ:

Մյուս կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նա հրապարակել անճշտություններ պարունակող կետեր, որոնք վաղուց դուրս են մնացել շրջանառությունից: Դա դիտավորությո՞ւն է, թե խնդրի չիմացություն: Եվ ամենակարեւոր խնդիրը՝ հնարավո՞ր է Ադրբեջանն այս հայտարարությունն ընդունի որպես իր ռազմական քաղաքականության «հավանություն» եւ կրկին լարի իրավիճակը լոկալ գործողություններով, ինչի մասին փաստացի ակնարկում է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Հնարավո՞ր է հայկական կողմի մոտ առաջացել են մտահոգություններ մասնավորապես ԱՄՆ դիրքորոշման մասով, քանի որ նույն Հոգլանդը մի քանի օր առաջ լիովին այլ օրակարգի մասին էր խոսում: Կամ՝ մտահոգություն Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասով: Իսկ հնարավո՞ր է, որ եղել են բանակցային օրակարգի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ, որոնք Հոգլանդը փաստացի կամ բացահայտել է, կամ երկիմաստ իրավիճակ առաջացրել:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ) Ինչպիսի՞ն է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը. (լուսանկարներ) Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին Վիգեն Սարգսյանը ճպպացնում և հորանջում է Արամ Ա-ի ելույթի ժամանակ, հորանջում. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan