Այսօր՝ 22 նոյեմբերի 2017թ., 00:00

Ուժի կուտակում Հայաստանի սահմաններին մոտ...


Ադրբեջանը Սու-25 գրոհիչների ուսումնամարզական թռիչքներ է անցկացել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Թռիչքների տեսանյութը տեղադրված է Ադրբեջանի ՊՆ կայքում: Ի դեպ, այս տեղեկատվությունը մեծ թափով հայտնում էին ռուսաստանյան գրեթե բոլոր գործակալությունները։

«Ինքնաթիռները հաջող թռիչքներ են իրականացրել Նախիջևանի երկնքում»,-հայտնում էին ԶԼՄ-ները` հղում անելով ադրբեջանական ռազմական գերատեսչության մամլո ծառայությանը։ Նկատենք, որ արդիականացված Սու-25-երը նախատեսված են մարտի դաշտում օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակային պայմաններում ցամաքային ուժերին աջակցելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների ոչնչացման համար։

Ինքնաթիռները հանդերձված են հրանոթներով, ավիառումբերով, կառավարվող ու չկառավարվող «օդ-երկիր» դասի հրթիռներով։ Ինչու՞ է Ադրբեջանը նման ուժի ցուցադրություն իրականացնում Նախիջևանում… Ինչու՞ չեն Հայաստանը և Ռուսաստանը Նախիջևանում սպառազինության աճին որևէ կերպ արձագանքում: Թե՞ անհանգստանալու առիթ չկա…

Օրերս այս թեմային անդրադարձել էր ամերիկյան EurasiaNet-ը: Նախիջևանի մարզում Ադրբեջանի իշխանությունները նկատելիորեն ավելացնում են սպառազինության քանակը՝ դրանով իսկ բարձրացնելով տարածքի ռազմավարական նշանակությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար:

Նախիջևանը Ադրբեջանից բաժանված է Հայաստանի տարածքով, բայց սահմաններ չունի երկար տարիներ հակամարտության գոտի համարվող Լեռնային Ղարաբաղի հետ: Նախիջևանը ավելի մոտ է գտնվում Երևանին և Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական այլ թիրախների: Նախիջևանում սպառազինության կուտակման ռազմավարական նշանակության ևս մի հանգամանք է այն փաստը, որ նախագահ Ալիևի ընտանիքը ծնունդով այդ տարածաշրջանից է:

Ի դեպ, Ադրբեջանը Նախիջևանում նոր զորագունդ է ստեղծել, որ հայտնի է Միացյալ զինվորական խմբավորում անվամբ: Նախիջևանում տեղադրվել են նաև հակաօդային պաշտպանության և հրթիռահրետանային նոր համակարգեր, այդ թվում՝ «Սմերչ», T-300 և T-122: Գումարած այս ամենին` ամեն տարի այս տարածաշրջանում Թուրքիայի հետ միացյալ զորավարժություններ են անցկացվում:

«Թշնամին պետք է իմանա, որ Նախիջևանը պաշտպանված է ամենաուժեղ բանակի կողմից»,- հայտարարել է վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Տեսեք, թե ով էր ներկայացնում Ռուսաստանը «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթում. ի՞նչ կասեք՝ մեր ներկայացուցչից գեղեցի՞կ է (Photo) Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ գուշակել բրենդը նրա գովազդային կերպարի միջոցով Գերեզմանատան այցելուները շոկի մեջ էին՝ տեսնելով սպիտակ մարմարից այս շիրմաքարը. գավառամտության տիպիկ օրինակ. (Photo) Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել Էրիկ. «Փորձում էինք գաղտնի պահել, բայց չստացվեց». Մասնակիցների մտքով չէր անցնում, որ նա կհաղթի. Լիլի Սարգսյանը «Միսս աշխարհ»-ից բացահայտումներ է անում. (Photo) Հայաստանում այս պահին ձյուն է տեղում. զգուշացում՝ վարորդներին... «Եղնիկի միս». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել Ավելացրեք ձեր կոշիկի չափին երկու զրո, այնուհետև հանեք ձեր ծննդյան տարեթիվը. արդյունքը ձեզ կզարմացնի Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը» Ինչպե՞ս 9 տարբեր լեզուներով «կենաց» ասել և այդ երկրներում խմել, ինչպես տեղացիները Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում Երբ եւ քանի ոչ աշխատանքային օրեր են սպասվում Ամանորին Հովիկ Աբրահամյանը միացավ Ռուզան Խաչատրյանին. նոր ինտրիգ Իվանիշվիլիի դասը Սամվել Կարապետյանին Ռուս տիեզերագնացը հրապարակել է Սևանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը. այն անկրկնելի է. (Photo) ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Հոնքերի ձևը բնութագրում է տիրոջ խառնվածքը․ ահա, թե ինչ կպատմի այն ձեր մասին ԹԵՍՏ. գիտեք արդյո՞ք, թե ինչպես պետք է ճիշտ անվանեք հարազատներին ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճանաչել պատմություն կերտած այս 20 մարդկանցից գոնե մեկին Թեստ․ Ճանաչու՞մ եք մեր երկրի պատմամշակութային վայրերը Սարսափելի մահ. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել... Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. (տեսանյութ) Գեղեցկության «Միսս Աշխարհ» ճանաչված հայուհին Մանուշ Չհիլարյանն է Որոնք են հորոսկոպի 4 ամենահզոր նշանները... ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Ո՞վ է Վազգեն Սարգսյանի եղբոր գեղեցկուհի դուստրը. (ֆոտոշարք)

Яндекс.Метрика
website by Sargssyan