Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

Ռուբեն Հայրապետյանը զրկել է Ձեր կողքին լինելու հնարավորությունից․..


Օգոստոսի 7-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառքի է հանել սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը: Արդեն մի քանի տարի է մեր ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպման տոմսերն արժեն 4-10 հազար դրամ: Տխրահռչակ ՀՖՖ-ն հետևողական աշխատանքներ է տանում, որպեսզի երկրպագուն հեռու լինի ազգային թիմից և ֆուտբոլից: Բողոքի տարատեսական դրսևորումերը, քննադատությունները, դժգոհությունը որևէ ազդեցություն չեն ունենում ֆուտբոլային չինովնիկների վրա: Հայրապետյան Ռուբենը, այսպես ասած, պրինցիպի է ընկել և չի ցանկանում փոխզիջման գնալ՝ բռի մեջ պահելով թե՛ ազգային հավաքականը և թե՛ հայկական ֆուտբոլը:

Դեռևս մարտին, ֆուտբոլասերների մի խումբ «Առաջին լրատվական»-ի միջոցով բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը»,- մասնավորապես գրված էր նամակում: Թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ պետական այլ գործիչներ որևէ կերպ չարձագանքեցին երկրպագուների խնդրանքին:

Հուսահատ երկրպագուները խնդրին միջամտելու խնդրանքով այս անգամ դիմել են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Սիրելի Հենրիխ Մխիթարյան: Դուք մեր ֆուտբոլի պարծանքն եք, մեր հպարտությունը: Ձեր մասնակցությամբ հանդիպումներին հետևում են միլիոնավոր ֆուտբոլասերներ: Ձեր հայրենիքում, սակայն, ֆուտբոլի երկրպագուները զրկված են Ձեր խաղով հիանալու հնարավորությունից: Զրկողը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Բացի այն, որ նա քանդում է հայկական ֆուտբոլը, ստորաբար թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ այցելեն մարզադաշտ և լինեն իրենց սիրելի հավաքականի կողքին, աջակցեն ֆուտբոլիստներին: Այսպես շարունակվել այևս չի կարող: Հազարավոր երկրպագուներ հնարավորություն չունեն 5-10 հազար դրամ վճարել խաղին ներկա գտնվելու համար: Որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ, խնդրում ենք միջամտել խնդրին՝ հնարավորություն տալով հայ երկրպագուին լինել Ձեր և Ձեր խաղընկերների կողքին»,- ասված է բաց նամակում:

 

Խնդիրն իսկապես ահագնացող է և ցավալի: Կարծում էինք՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վաղուց պետք է արձագանքեին խնդրին, քանզի 12-րդ խաղացողը՝ երկրպագուն, կարող է նպաստել հաջող մրցելույթներին: Շատերը կհակադարձեն, որ թանկ տոմսերի խնդիրն ամենևին չի վերաբերվում ֆուտբոլիստներին: Գուցե և չի վերաբերվում: Բայց իրավիճակն այժմ այնպիսին է, որ ազգային թիմի խաղացողներն ուղղակի պետք է աջակցեն իրենց երկրպագուներին: Մեր հավաքականը ծանր օրեր է ապրում: Կադրային լուրջ խնդիրներ կան, որոնք շատ շուտով էլ ավելի կխորանան: Երկրպագուին վերջնականապես կորցնելու դեպքում Հայաստանի հավաքականը, ըստ էության, կդառնա շարքային մի թիմ: Պատկերացնում եք՝ եթե սեպտեմբերի 1-ին Բուխարեստում մերոնք պարտվեն Ռումինիայի հավաքականին: Սեպտեմբերի 4-ին «Հանրապետականը» ոչ թե կիսադատարկ, այլ դատարկ կլինի: Այսօր դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել Հայաստանի հավաքականին: Նրանք հույս ունեն, որ Հենրիխ Մխիթարյանը կօգնի իրենց՝ միևնույն ժամանակ օգնելով նաև իր ազգային թիմին:

Հ.Գ․ Սեպտեմբերի 1-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերն արժեն 15-40 ռումինական լեյ կամ 1800-4000 ՀՀ դրամ:

loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan