Այսօր՝ 19 նոյեմբերի 2017թ., 00:00

Հայոց լեզվի մասնագետի կոշտ և կտրուկ պատասխանը՝ Հրանտ Բագրատյանին


ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետի, հայոց լեզվի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը պատասխանել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ հայոց լեզվի վերաբերյալ գրառմանը


Կարելի է նաև չարձագանքել ոչ մասնագետի անմասնագիտական փորձին: Բայց ձախողված փորձը մեզանում բազմանալու վատ հատկություն ունի:
Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի և առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ:

Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում - մոռացության է մատնում իր գործի մեջ նաև որակ ունեցողին:
Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը: Այս դեպքում հարմար է թվացել.... մայրենի լեզուն: Հակառակ դեպքում տնտեսագիտության դոկտորը հազիվ թե կարող էր չիմանալ կամ հրապարակավ հանդես գալուց առաջ չճշտել, որ.

1. Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»ը (Եր., 1976) պարունակում է ոչ թե 75 000 բառ, այլ երկու անգամ ավելի՝ 135 600 բառ և 11 000 դարձվածաբանական միավոր` 14 000-ով ավելի, քան ռուսաց լեզվի (ոչ թե ռուսական) ակադեմիական բառարանում:

2. «Այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ», — հայտարարում է Բագրատյանը: Իրականում այդ թիվը հասնում է 350 000-ի (Արդի հայերենի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծված է և արդեն տասը տարի է՝ սպասում է իր հովանավոր-հրատարակչին), ասել է թե՝ պարունակում է 100 000-ով ավելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագետի բերած տվյալների, գերմաներենը: Եվ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակվում. ամեն օր հայերենում ստեղծվում կամ փոխառվում են տասնյակ նոր բառեր:

Բառապաշարի, այսպես կոչված, չափման մեթոդաբանությունը իսկապես հստակեցված չէ. հայերենի հարակատար և ենթակայական դերբայական ձևերի համարժեքները ռուսերենում, օրինակ, համարվում են բառային միավորներ՝ բառեր, կամ եթե տեղանուններից -եցի, -ացի կամ նման մասնիկներով կազմված միավորները հաշվարկվեն որպես առանձին բառեր, ապա հայերենի բառապաշարը արագորեն կհատի անգլերենին վերապահված 999 985-ի սահմանը. հայերենը ցանկացած տեղանունից ստեղծում է նոր բառ (երևանցի, լոնդոնցի, էլռիադցի), մինչդեռ անգլերենում նույնը արտահայտվում է բառակապակցությամբ:

3. Գիտության տվյալներով՝ հայերենը համառոտությամբ աշխարհի լեզուների մեջ գրավում է միջին դիրք. ճապոներենը, ասենք, աշխարհի, այսպես կոչված, երկարաբան լեզուներից է, բայց դա բնավ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզվով լավագույնս կերտելուն:

4. Գրողի գործածած բառապաշարը չպետք է շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թե «ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով», այլ ընդամենը իր երկերում գործածել է 21 290 բառ, այնպես, ինչպես Գրիգոր Նարեկացին միայն Մատյանում գործածել է 7000 բառ, իսկ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում Նարեկացիով վկայված բառերի (ասել է թե՝ նրա ստեղծած բառերի) թիվը 1800 է, Հովհաննես Շիրազը ստեղծել է 2 000-ից ավելի նոր բառեր (թեև դրանց մի մասը բառարանային գրանցում չունի և չի կարող ունենալ դիպվածային լինելու պատճառով), Պարույր Սևակի երկերի բառապաշարի հարստությունը 26 600 բառ է (տե՛ս Ա. Պապոյան, Հայագիտական հետազոտություններ, Եր., էջ 459): Բառերի առավելագույն գործածություն ունեցել է Ջեյմս Ջոյսը «Ուլիսես»-ում՝ 30 000 բառ:

5. Լեզվի հարստությունը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնավորում: Հայերենը աշխարհի հարուստ լեզուներից է՝ պայմանավորված նաև ձայնական հարստությամբ («....եթե նվագայնությամբ զիջում է իտալերենին ու ճապոներենին, ապա առաջ է գերմանական ու սլավոնական լեզուներից» (Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990, էջ 127)) ու քերականական կառուցվածքի ճկունությամբ: Այլ խնդիր է, որ նույնիսկ ոչ մասնագետին հայտնի պատճառներով մեզանում գիտության առանձին ճյուղերի տերմինաբանությունը տակավին բավարար չափով մշակված չէ: Մեր լեզուն գործնականում ունի նոր բառեր կերտելու և առհասարակ զարգանալու անսպառ հնարավորություններ:

6. Նույն տեքստը հայերենից անգլերենի փոխադրելիս պակասում է մոտ 15%-ով, սակայն գերմաներենի փոխադրելիս նույն չափով ավելանում է: Երևույթը ունի գիտական բացատրություն. պայմանավորված է լեզուների առանձնահատկությամբ և ոչ թե աղքատությամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: Այլ խնդիր է, որ հայերենի ոչ բավարար իմացությունը կարող է պատճառ դառնալ երկարաբանության, ինչպես՝ «Իրենից ներկայացնում է յուրօրինակ մի համակարգ» =« «Յուրօրինակ մի համակարգ է», «Հիմք են հանդիսանում կարգավորման համար» =« «Կարգավորման հիմք են», «Հարցի վերաբերյալ կան կարծիքների և տեսակետների բազմազանություն, տարատեսակություն» =« «Հարցի վերաբերյալ կան տարակարծություններ» և այլն (մանրամասն տե՛ս «Հայոց լեզու և խոսքի մշակույթ», Եր., 2016):

7. Հայերենը մշտապես հարստանում է փոխառություններով (մագիստատուրա, հիպոթեք, ալյանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ և այլն) և ավելի հաճախ օտար բառերը փոխարինում է հայերեն հաջող համարժեքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նույնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձավագիտություն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող և այլն):
Համակարգիչ-ը միանգամայն հաջող համարժեք է: Պատճենված է ֆրանսերենից (ordinateur):

Բոլոր դեպքերում, այս կարգի հարցերը պետք է քննարկվեն մասնագիտական դաշտում: Հակառակ դեպքում՝ անհիշությունը (այս դեպքում՝ մոռացումը) անխուսափելի է:

loading...
Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց․ (Video) ՀԵՐՄԻՆԵ, ՈՒ՞Ր ԵՍ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԷԴՔԱՆ ԽՈՍՈՒՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ) Մետրոյում զինված անձ և պայթյուն չի եղել. ինչո՞ւ էր դադարեցվել երթևեկությունը Անձրև, օդի ջերմաստիճանը կցրտի. Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Արդյոք «Եվրատեսիլ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը Թեստ․ Ընտրեք ամենագեղեցիկ մետաղադրամը և իմացեք, թե ե՞րբ կհարստանաք Հարսանիքի օրը փեսացուն սպասում էր իր հարսնացուի հայտնվելուն․ Սակայն երբ տեսավ նրան, պարզապես ծիծաղից թուլացավ․ ահա թե ինչու «Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու են բորտուղեկցորդուհիները կանգնում այս դիրքով՝ ձեռքերը մեջքի ետևում Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ 15 խորհուրդ ամուր քնելու և հեշտ արթնանալու համար Հայտնի է «Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթողը. Իսկ դուք համաձա՞յն եք ժյուրիի հետ 12 բան, որ տղամարդիկ երբեք չեն հասկանա կնոջ հոգեբանության մեջ Հորոսկոպի 3 լավագույն կանայք ամուսնության համար Կենդանակերպի ամենաոճային նշանները․ իսկ ո՞ր տեղում ես Դուք Բժիշկները կարողացել են փրկել հիվանդի ձեռքը՝ դա ներկարելով հիվանդի փորի մեջ Ո՞վ է իրականում Լեո Բոկերիան, ում այդքան փառաբանում ենք... «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է հատկապես` ինտելեկտուալ զրույցում 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխային Ինչպես զարդարել 2018-ի տոնածառը,որպեսզի տարին լինի հաջողակ. (լուսանկարներ) 5 իր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ պահել դրամապանակում Ինչո՞ւ են գեղեցիկ և խելացի աղջիկները միայնակ լինում. (5 պատճառ) Ահա, թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին էլ արտաքինը չէ Լիլի Սարգսյանի երազանքը տապալվեց. կատարվեց «անսպասելին». (Video) «Ո՞վ է Երևանի փողոցներով քայլող «տիկնիկը». (տեսանյութ) Ինչ հիվանդություններ է բուժում մարմելադը Նազենի Հովհաննիսյանի գեղեցիկ կերպարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին. (լուսանկարներ) Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

Яндекс.Метрика
website by Sargssyan