Այսօր՝ 22 նոյեմբերի 2017թ., 00:00

Հիմա սպասում ենք, 20-30 կմ շատ լավ երևում է ինչ տեղաշարժ կա. Կոմանդոս


Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից Թուրքիային մոտ 2,5 մլրդ դոլարի U 400 համալիրներ տրամադրելու վերաբերյալ գործարքը:
Սա բիզնես է, Ռուսաստանի բիզնես շահերն այդպես են պահանջում:

Ռուսները արդեն C 500 ու C 400-ները կարող են վաճառել, բայց սրանք արդեն հին զենքի տեսակներ են: Ռուսաստանն ունի իր շահերը, Թուրքիային ծախում է, Ադրբեջանին ծախում է:
Ռազմական փորձագետները նշում են, որ Նախիջևանում կուտակումներ կան, զորավարժություններ են անցկացվում:

Ի՞նչ է կատարվում Նախիջևանի հատվածում:
Զորավարժություններ են անցկացվում ոչ միայն Նախիջևանում, այլև Վրաստանում, Թուրքիայում: Մենք կենտրոնն ենք, իրենք մեր շուրջը պտտվում են: Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, ենթադրում եմ, նաև այդ հարցերն է քննարկվել:

Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ն աստիճանաբար ոտքի է կանգնում, բացի այդ՝ հայ-ռուսական միացյալ ստորաբաժանումը կսկսի իր գործառույթների իրականացումը: Իսկ մնացածը կարծում եմ Ադրբեջանի կողմից հերթական շոուն է:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում:

Ես այդ հարցերով չեմ զբաղվում, չեմ կարող ասել: Դա Էդվարդ Նալբանդյանը կարող է ասել: Իմ կարծիքով՝ ոչ մի լուրջ գործողություն չի լինի:
ԱՄՆ արդեն նախկին համանախագահ Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Մտահոգվելու առիթ կա՞:

Չէ, մտահոգվելու առիթ չունենք: Նման առաջարկներ նախկինում էլ են եղել, որևէ նորություն չկա: Նախկինում ասում էին Զանգեզուրը տանք, էս անենք, էն անենք, բայց այդպիսի հարցերը որոշվում է տեղական մակարդակում, Ղարաբաղի հասարակությունը, այնտեղ պետք չէ խորհուրդ տալ:

Կազանյան փաստաթուղթը չէ՞ հիմքում, ինչին Հայաստանը համաձայնվել է:Այն ժամանակ ուրիշ ղեկավարություն ունեինք, ասում էին՝ ոչ թե տարածքները, այլ Ղարաբաղն էլ պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Բայց կամաց-կամաց իրավիճակը փոխվում է: Մենք ունենք այն պետությունը, որն ունենք: Ոչ դիվանագիտական, ոչ մարդկային առումով չենք կարող խոսել Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանն ասում է, որ Երևանն էլ է Ադրբեջանինը: Ինքն իր պատմությունն է կերտել և ուզում է իր գումարներով բոլորին ապացուցել, որ իբր մենք ագրեսոր ենք:

Ղարաբաղից եք գալիս, իրավիճակն ինչպե՞ս է սահմանին:
Շատ լավ, այնտեղ մարդիկ գիտեն իրենց աշխատանքները, իրենց առաջադրանքները և աշխատում են: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում ապրիլյան գործողություններին: Պետք է ճիշտն ասել՝ չէինք սպասում, և մեզ մեր երիտասարդ զինվորները, սպաները փրկեցին, բայց հիմա ամեն դեպքում սպասում ենք, լավ կարողանում ենք իրականացնել:

Մինչև 20-30 կմ շատ լավ երևում է ինչ տեղաշարժ կա: Մենք արդեն իրենց քայլերը կարողանում ենք վերահկսել և կարող ենք շատ լավ դիմավորել նրանց. գրում է lragir.am-ը:

loading...
Տեսեք, թե ով էր ներկայացնում Ռուսաստանը «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթում. ի՞նչ կասեք՝ մեր ներկայացուցչից գեղեցի՞կ է (Photo) Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ գուշակել բրենդը նրա գովազդային կերպարի միջոցով Գերեզմանատան այցելուները շոկի մեջ էին՝ տեսնելով սպիտակ մարմարից այս շիրմաքարը. գավառամտության տիպիկ օրինակ. (Photo) Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել Էրիկ. «Փորձում էինք գաղտնի պահել, բայց չստացվեց». Մասնակիցների մտքով չէր անցնում, որ նա կհաղթի. Լիլի Սարգսյանը «Միսս աշխարհ»-ից բացահայտումներ է անում. (Photo) Հայաստանում այս պահին ձյուն է տեղում. զգուշացում՝ վարորդներին... «Եղնիկի միս». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել Ավելացրեք ձեր կոշիկի չափին երկու զրո, այնուհետև հանեք ձեր ծննդյան տարեթիվը. արդյունքը ձեզ կզարմացնի Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը» Ինչպե՞ս 9 տարբեր լեզուներով «կենաց» ասել և այդ երկրներում խմել, ինչպես տեղացիները Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում Երբ եւ քանի ոչ աշխատանքային օրեր են սպասվում Ամանորին Հովիկ Աբրահամյանը միացավ Ռուզան Խաչատրյանին. նոր ինտրիգ Իվանիշվիլիի դասը Սամվել Կարապետյանին Ռուս տիեզերագնացը հրապարակել է Սևանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը. այն անկրկնելի է. (Photo) ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Հոնքերի ձևը բնութագրում է տիրոջ խառնվածքը․ ահա, թե ինչ կպատմի այն ձեր մասին ԹԵՍՏ. գիտեք արդյո՞ք, թե ինչպես պետք է ճիշտ անվանեք հարազատներին ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճանաչել պատմություն կերտած այս 20 մարդկանցից գոնե մեկին Թեստ․ Ճանաչու՞մ եք մեր երկրի պատմամշակութային վայրերը Սարսափելի մահ. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել... Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. (տեսանյութ) Գեղեցկության «Միսս Աշխարհ» ճանաչված հայուհին Մանուշ Չհիլարյանն է Որոնք են հորոսկոպի 4 ամենահզոր նշանները... ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Ո՞վ է Վազգեն Սարգսյանի եղբոր գեղեցկուհի դուստրը. (ֆոտոշարք)

Яндекс.Метрика
website by Sargssyan