Այսօր՝ 22 նոյեմբերի 2017թ., 00:00

Հակառակորդի բոլոր զինվորներին խփելով` կարողացանք փրկել մեր տղաներին. Հատուկ ջոկատայինի հուշերը ապրիլյան պատերազմից


2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ՀՋԿ-ծառայող, պայմանագրային զինծառայող, Սասուն Միքայելյանը Թալիշի դիրքերում ստացել է հրազենի ծանր վիրավորում որովայնի շրջանում: Զինծառայողը երրորդ կարգի հաշմանդամ է, բայց դեռ ոչ մի անգամ իրեն հասանելիք հաշմադամության թոշակը չի ստացել, իսկ պատճառներն անհայտն են:

ArmLur.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը պատմեց, որ վիրավորվել է ապրիլի 3-ին՝ Թալիշի դիրքերում կռվի ժամանակ. «Երկար բոյեր ենք տվել, փորձել ենք վիրավոր զինվորներին հանել: Թուրքերը շատ-շատ էին, հնարավոր չէր մոտենալ մեր զինվորնեին: Մեր հատուկ ջոկատայինների հետ, բոլորին խփելով, որոշ չափով կարողացել ենք երեխեքին հանել, ովքեր որ մնացել էին խրամատներում, դաշտերում»:

Մեր զրուցակիցն առաջին անգամ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, ապա 15-20 րոպե դիմակայելուց հետո ծանր վիրավորում է ստացել տանկիստի կողմից. «Տեղս հայտնաբերելով` խփեցին, որի արդյունքում ստացա միջանցիկ-թափանցիկ վիրավորում: Ասկոլկեն մտել է փորս, հետեւից դուրս եկել: Մեր հատուկ ջոկատայիններն օգնության հասնելով` տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ»: Վերջինս առաջին բուժօգնությունը ստացել է Մատաղիսում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է 6 վիրահատության, եւ դեռ մեկ վիրահատության կարիք էլ կա, սակայն միջոցները չեն բավարարում:

 

Հավելենք, որ Միքայելյանների տան միակ աշխատող ուժը ընտանիքի հայրն էր, իսկ բնակարանը, որտեղ բնակվում են, վարձակալման հիմունքներով է վերցված: Ապրում են սոցիալական ծանր պայմաններում, ունի երկու դպրոցական զավակ:

Սասուն Միքայելյանի խնդրի հետ կապված ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել հետախույզին.

«Իր Համար այստեղ հսկայական գործ է արվել բժշկական, վիրահատություններ, հետվիրահատական վերականգնողական բուժում և այլն։ Հետագա վիրահատության հետագա հարցերը դեռ հստակ չեն։ Բժիշկները պետք է քննարկեն արդյոք ինչպիսի բուժում և վիրահատություններ է պետք։ Հանձնաժողովը արտասահմանում բուժման համար կքննարկի եւ որոշում կկայացնի:

Եթե պարզվեց, որ այստեղ կարող են, ապա դա տեղի կունենա Հայաստանի բուժհաստատություններում անվճար, ինչպես մինչև այժմ: Ինչ վերաբերվում է իր թոշակավորմանը, ապա ամեն ինչ օրինական գործընթացի մեջ է։ Իր կարգը տրվել է հունիսի վերջին և ըստ գործընթացի վերջնական թոշակավորումը տեղի կունենա մոտ երկու ամսվա ընթացքում։ Ընդ որում կապ չունի այդ ժամկետը իր գնալու հետ, թղթերը երբ հանձնել է այդ օրվանից սկսած գումարը ստանալու է»։

loading...
Տեսեք, թե ով էր ներկայացնում Ռուսաստանը «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթում. ի՞նչ կասեք՝ մեր ներկայացուցչից գեղեցի՞կ է (Photo) Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման ՀՀ հավաքորդական թղթադրամները (Photo) ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ գուշակել բրենդը նրա գովազդային կերպարի միջոցով Գերեզմանատան այցելուները շոկի մեջ էին՝ տեսնելով սպիտակ մարմարից այս շիրմաքարը. գավառամտության տիպիկ օրինակ. (Photo) Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել Էրիկ. «Փորձում էինք գաղտնի պահել, բայց չստացվեց». Մասնակիցների մտքով չէր անցնում, որ նա կհաղթի. Լիլի Սարգսյանը «Միսս աշխարհ»-ից բացահայտումներ է անում. (Photo) Հայաստանում այս պահին ձյուն է տեղում. զգուշացում՝ վարորդներին... «Եղնիկի միս». Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել Ավելացրեք ձեր կոշիկի չափին երկու զրո, այնուհետև հանեք ձեր ծննդյան տարեթիվը. արդյունքը ձեզ կզարմացնի Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը» Ինչպե՞ս 9 տարբեր լեզուներով «կենաց» ասել և այդ երկրներում խմել, ինչպես տեղացիները Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում Երբ եւ քանի ոչ աշխատանքային օրեր են սպասվում Ամանորին Հովիկ Աբրահամյանը միացավ Ռուզան Խաչատրյանին. նոր ինտրիգ Իվանիշվիլիի դասը Սամվել Կարապետյանին Ռուս տիեզերագնացը հրապարակել է Սևանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը. այն անկրկնելի է. (Photo) ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Հոնքերի ձևը բնութագրում է տիրոջ խառնվածքը․ ահա, թե ինչ կպատմի այն ձեր մասին ԹԵՍՏ. գիտեք արդյո՞ք, թե ինչպես պետք է ճիշտ անվանեք հարազատներին ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճանաչել պատմություն կերտած այս 20 մարդկանցից գոնե մեկին Թեստ․ Ճանաչու՞մ եք մեր երկրի պատմամշակութային վայրերը Սարսափելի մահ. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել... Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. (տեսանյութ) Գեղեցկության «Միսս Աշխարհ» ճանաչված հայուհին Մանուշ Չհիլարյանն է Որոնք են հորոսկոպի 4 ամենահզոր նշանները... ԹԵՍՏ. Այս թեստը կբացահայտի, թե որքան հազվագյուտ և յուրահատուկ անհատականություն ունեք Ո՞վ է Վազգեն Սարգսյանի եղբոր գեղեցկուհի դուստրը. (ֆոտոշարք)

Яндекс.Метрика
website by Sargssyan