Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

Ինչ կարևոր որոշում է կայացվել...


Սերժ Սարգսյանն արձագանքել է Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած կարգավորման կետերին: Նա ասել է, որ դա ընդհանրական մոտեցում է: «Որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել, որովհետև յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ այդ փաստաթղթում շատ մեծ նշանակություն ունի», ասել է նա:

Հոգլանդի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարարը, խոսելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ու պայմանավորվածություններից հետ կանգնելու մասին: Երևում է, Հոգլանդի հայտարարությունն անակնկալի է բերել Հայաստանի իշխանությանը, քանի որ դրանից մի քանի օր առաջ ամերիկացի համանախագահը մեկ այլ ասուլիսում կրկնել էր այն թեզերը, որոնք ժամանակին բարձրաձայնել էր Հայաստանի իշխանությունը՝ առաջնահերթը համարելով վստահության մեխանիզմների տեղակայումը և կայուն խաղաղությունը:

Ի՞նչ էր փոխվել այդ կարճ ժամանակահատվածում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, անդրադառնալով Հոգլանդի հրապարակած կետերին, հայտարարել էր, որ եթե Հայաստանն ընդունի, որ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, և ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար:

Ադրբեջանի արձագանքը հասկանալի է՝ բանակցությունը նման օրակարգով վերսկսելը նրա համար հրաշալի հնարավորություն է դուրս գալու ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղուց: Բանն այն է, որ համանախագահների կողմից Վիեննայում դրվել էր շփման գծում հետաքննության մեխանիզմների հարցը որպես բանակցությունը սկսելու պայման, որը Ադրբեջանի համար իր քաղաքականության մահն էր:

Ադրբեջանն այս ընթացքում տարբեր փորձեր էր կատարում այդ վիճակից դուրս գալու համար, որոնք սակայն հանդիպում էին կոշտ ռազմական ու դիվանագիտական հակահարվածների: Ապրիլյան պատերազմը հայկական կողմին հնարավորություն էր տվել փոխել իրավիճակը:

Բայց մի քանի քիչ թե շատ համարժեք քայլերից հետո հայկական դիվանագիտությունը եւ հատկապես Էդվարդ Նալբանդյանը կրկին անցավ «Ադրբեջանի ապակառուցողականության», «ցանկացած բանակցություն պատերազմից լավ» է թեզերին, բանակցելու անհրաժեշտությանը, որն էլ ի վերջո հանգեցրեց Հոգլանդի այդ աղմկոտ հրապարակմանը:

Դրա իմաստը խոշոր հաշվով հետեւյալն էր՝ շա՞տ եք ուզում բանակցել՝ ահա հիմնական կետերը: Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ այդ օրակարգով բանակցության դեպքում նա դուրս է գալիս փակուղուց, վերադարձնում է Ղարաբաղի ողջ տարածքի ու պատերազմի իր իրավունքը, շարունակելով սպառազինվել եւ ինչ որ պահի արդեն ստանալ նոր պատերազմի հնարավորություն:

Ապրիլյան պատերազմով նա հասկացել է, որ ինչ որ տարածք պոկելով՝ հայտնվում է ամբողջը կորցնելու խնդրի առաջ, ինչն էլ փաստացի արձանագրվել էր Վիեննայի հանդիպմանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan