Այսօր՝ 23 հունվարի 2018թ., 00:00

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. Բուլղարացի լրագրող


«Հայ ձայն»-ի հարցերին պատասխանում է բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիևան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

-Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, և այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:

-Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ:

Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, և այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաև Բուլղարիան:

Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, և այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով:

Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետևում էր իմ աշխատանքին:
Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

-Այս բացահայտումները հրապարակելուց հետո որևէ ճնշման ենթարկվեցի՞ք:
-Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչև այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցևայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարևոր արժեքներից է:

-Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

-Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի և երրորդ պետության միջև, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունը ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. ուռուցքաբանները կոչ են անում դրանք այլևս չօգտագործել Մանուկին սպանել է որդին, ձայնագրությունները կհրապարակեմ. Մանուկի եղբայրը դժգոհ է նախաքննությունից «Մանուկի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Այսօր ազգային ժողովում․ գեներալ Սեյրանը Մանվելին. (Քաղաքական հումոր) Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ. ասես քույր ու եղբայր լինեն. (Photo) Կինը 1,5 տարի շարունակ չէր բացել տան դուռը ոչ ոքի առջև, և ավելի լավ է՝ երբեք էլ չբացեր. միայն տեսեք, թե ինչ էր կատարվում ներսում. (Photo) Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր բոլոր վարորդների համար 20 անհավանական համընկնումներ, որոնց դժվար է հավատալ. (Ֆոտոշարք) Անեկդոտ՝ նոր եկած հարսի մասին, որ մեծ տարածում է գտել Հայտնի է՝ Արսենալում Մխիթարյանի խաղաշապիկի համարը. (Photo) Կենդանակերպի 5 զույգ, որոնց միությունն օրհնված է ի վերուստ Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք... Հայ պաշտոնյաների կանանց ամենաթանկարժեք գնումները. (Photo) ԹԵՍՏ. Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է դոմինանտ Միքայել Մինասյանը ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն Սկանդալային մոդել Գայանե Բաղդասարյանը բացահայտել է, թե ով է իր ընկերը. (Photo) 20 բան, որ կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են. (Photo) Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Եթե Ձեր տանը կա խորհրդային տարիներից մնացած այս փաստաթղթերը,դեն մի նետեք. Տեսեք,թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդ» -ի ստոր պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Ծառուկյանի արհամարական վերաբերմունքը՝ Ռուբեն Հայրապետյանին. ինչ է կատարվել Թեստ․ Մեր պատմության իրադարձությունները Ո՞վ է և ինչպիսինն է Ռազմիկ Ամյանի կինը. (Photo) Մխիթարյանի առաջին տեսանյութը զինագործների մարզահագուստով Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել... Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը..

Яндекс.Метрика
website by Sargssyan