Այսօր՝ 19 նոյեմբերի 2017թ., 00:00

Սերժ Սարգսյանը շտապ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ


 

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Սարգսյանը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր
կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որևէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում:Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները և օրինագծերի կարգավորման նպատակը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաև կառավարությունում և Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31-ին կառավարության նիստում. գրում է Hayeli.am-ը

loading...
Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց․ (Video) ՀԵՐՄԻՆԵ, ՈՒ՞Ր ԵՍ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԷԴՔԱՆ ԽՈՍՈՒՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ) Մետրոյում զինված անձ և պայթյուն չի եղել. ինչո՞ւ էր դադարեցվել երթևեկությունը Անձրև, օդի ջերմաստիճանը կցրտի. Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Արդյոք «Եվրատեսիլ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը Թեստ․ Ընտրեք ամենագեղեցիկ մետաղադրամը և իմացեք, թե ե՞րբ կհարստանաք Հարսանիքի օրը փեսացուն սպասում էր իր հարսնացուի հայտնվելուն․ Սակայն երբ տեսավ նրան, պարզապես ծիծաղից թուլացավ․ ահա թե ինչու «Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու են բորտուղեկցորդուհիները կանգնում այս դիրքով՝ ձեռքերը մեջքի ետևում Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ 15 խորհուրդ ամուր քնելու և հեշտ արթնանալու համար Հայտնի է «Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթողը. Իսկ դուք համաձա՞յն եք ժյուրիի հետ 12 բան, որ տղամարդիկ երբեք չեն հասկանա կնոջ հոգեբանության մեջ Հորոսկոպի 3 լավագույն կանայք ամուսնության համար Կենդանակերպի ամենաոճային նշանները․ իսկ ո՞ր տեղում ես Դուք Բժիշկները կարողացել են փրկել հիվանդի ձեռքը՝ դա ներկարելով հիվանդի փորի մեջ Ո՞վ է իրականում Լեո Բոկերիան, ում այդքան փառաբանում ենք... «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է հատկապես` ինտելեկտուալ զրույցում 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխային Ինչպես զարդարել 2018-ի տոնածառը,որպեսզի տարին լինի հաջողակ. (լուսանկարներ) 5 իր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ պահել դրամապանակում Ինչո՞ւ են գեղեցիկ և խելացի աղջիկները միայնակ լինում. (5 պատճառ) Ահա, թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին էլ արտաքինը չէ Լիլի Սարգսյանի երազանքը տապալվեց. կատարվեց «անսպասելին». (Video) «Ո՞վ է Երևանի փողոցներով քայլող «տիկնիկը». (տեսանյութ) Ինչ հիվանդություններ է բուժում մարմելադը Նազենի Հովհաննիսյանի գեղեցիկ կերպարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին. (լուսանկարներ) Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

Яндекс.Метрика
website by Sargssyan