Այսօր՝ 18 նոյեմբերի 2017թ., 00:00

Սերժ Սարգսյանը «ցրում» է Ազգային ժողովն ու կառավարությունը


Նա իր համար միանգամից երկու աթոռ է նախապատրաստում
Երեկ Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ տվել է մի շարք օրենքների քննարկման մեկնարկը, որոնք բխում են նոր Սահմանադրությունից: Առաջինը քննարկվել են պաշտպանության եւ զինապարտության վերաբերյալ երկու օրինագծերը:
Առայժմ չի հայտնվում, թե էլ ինչ նախագծեր են ընդունվելու, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք բոլորը կոչված են իշխանության համակարգի համար 2018 թվականի ապրիլից հետո նոր հիմքեր դնելուն:
Չի բացառվում, որ առաջին հերթին ընդունվի Ազգային անվտանգության մասին օրենքը: Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհուրդը ոչ միայն խորհրդատվական, այլ նաեւ գործադիր գործառույթներ է ունենալու: Ներկայում ԱԱԽ նախագահն ի պաշտոնե երկրի նախագահն է, սակայն խորհրդարանական համակարգին լիակատար անցումից հետո ԱԱԽ նախագահի պաշտոնը կարող է դառնալ այսպես ասած ազատված: Այսինքն, այն կարող է զբաղեցնել պետական բարձր պաշտոն չզբաղեցնող անձը:
ԱԱԽ-ն կարող է պետական կառավարման նոր հզոր մարմին դառնալ, որի ձեռքում կկենտրոնանա ոչ միայն արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, այլ նաեւ հիմնական ֆինանսական միջոցները: Բանն այն է, որ եթե «ազգ-բանակ» հայեցակարգը պաշտոնապես ընդունվի, ապա պետական միջոցների մեծ մասն այս կամ այն կերպ կապված է լինելու անվտանգության ոլորտի, հետեւաբար՝ ԱԱԽ հետ:

Բացի այդ, կարող է օրենք ընդունվել, որը կսահմանի այսպես կոչված Համազգային խորհրդի դերը: Սեպտեմբերին Երեւանում կայանալու է «Հայաստան-Սփյուռք» կոնգրեսը, որտեղ, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, քննարկվելու է Համազգային խորհրդի հարցը: Հայտնի չէ, թե ովքեր են լինելու դրա անդամները, ինչ գործառույթներ է ունենալու, սակայն չի բացառվում, որ այն կապված լինի նոր ԱԱԽ հետ:

Դրանով այս երկու կառույցները կարող են վերպետական ու վերազգային դառնալ, ինչը թույլ կտա ակումուլյացնել սփյուռքի եւ Հայաստանի ներուժը: Նա, ով կնախագահի այդ երկու կառույցներում, կարող է հեշտությամբ վերահսկել այդ ներուժն ու երկրի քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանն այդ պաշտոնները պատրաստում է ի՞ր համար: Հարցազրույցներից մեկում Սարգսյանն ասել է, որ իր ապագան տեսնում է անվտանգության ոլորտում: Իր նախագահության սկզբում՝ 2008 թվականին, նա ասել էր, որ ցանկանում է ոչ թե Հայաստանում ապրող 3 միլիոն հայերի, այլ աշխարհում սփռված 10 միլիոն հայերի նախագահը լինել:
Աշնանը սկսվելու է մեկ այլ կարեւոր հայեցակարգի՝ ժողովրդագրության հարցի քննարկումը: ՀՀԿ պատգամավորները հայտարարել են, որ հնարավոր է ժողովրդագրական հարցեր քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծվի:

ՀՀԿ-ն կարող է նախաձեռնել ժողովրդագրական հայեցակարգի ընդունում, որը «ազգ-բանակ» հայեցակարգի հետ միասին կդառնա Համազգային խորհրդի եւ նոր ԱԱԽ գործունեության պլատֆորմը:

Այդ դեպքում ամենեւին էլ կարեւոր չէ, թե ով կգլխավոր կառավարությունը եւ որ ուժերը կլինեն խորհրդարանում. գրում է lragir.am-ը:

loading...
Թեստ․ Այս տղամարդը նայում է ձե՞զ, թե՞ կողք․ պատասխանեք և իմացեք ձեր անձի մասին բոլոր գաղտնիքները Սոֆի Մխեյանի և Նունե Եսայանի վիճաբանությունը «Հայաստանի Ձայնը»-ում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Մերի Մակարյանի ռոմանտիկ զբոսանքը սիրելիի հետ. (Photo) Վիտամինի Գարիկը նմանակում է հայտնի ռեփերին՝ Յուրային. (դի ջեյ Շուշան տոտա) Գիտնականները գտել են գիրանալու դեմ պայքարի չափազանց հեշտ տարբերակներ Ինչքա՞ն արագ կկարողանաք գտնել 250 թիվը․ Ռեկորդը 2,5 վայրկյանն է Ինչ տեսք պետք է ունենա կին քաղաքական գործիչը. Արփինե Հովհաննիսյանը հիացրել է նոր, հմայիչ լուսանկարով Որպեսզի չխեղդվեք պետք է 3 անգամ հարվածեք ջրին․ Այս պարզ տեխնիկան կօգնի ձեզ փրկել ձեր կյանքը Սարսափելի բաներ, որ օդանավակայանի սկանավորող սարքերը երբևէ հայտնաբերել են. (Photo) Տղամարդը 50 տարի է ծախսել 42 ավտոբուսից բաղկացած ապաստարան կառուցելու համար. կապշեք, երբ տեսնեք դրա ներսը. (Photo) Նա երգեց, իսկ ժյուրին չթեքվեց. Րոպեներ անց ուղղակի ներողութուն խնդրեցին աղջկանից. Ի՞նչն էր պատճառը Անձը վերլուծող թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Ինչու՞ է առավոտյան ձեր բերանից վատ հոտ գալիս․ Պատճառը բացահայտված է Տեղի ունեցավ անխուսափելին. Հեքիաթը մոտ է իրականանալուն Վիգեն Սարգսյանի ամերիկյան այցի անսպասելի արդյունքը ԱՄՆ-ն կայացրեց որոշումը Արցախի վերաբերյալ Լարված զրույց Մոսկվայում. Պուտինը կատարեց խոստումը Սերժ Սարգսյանին Հույն փիլիսոփաների ու պատմիչների տարօրինակ մահերի մասին Գիտնականները ասել են, թե ինչպիսի քաշ ունեցող զույգերն են լինում ավելի երջանիկ Յուրաքանչյուր կին իդեալական է և այս ատղագուշակը ցույց կտա՝ ինչով Ծնողները լուսանկարել են տատիկների ու պապիկների արձագանքն առաջին անգամ թոռներին տեսնելիս. արդյունքը պարզապես անկրկնելի է Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ է ձեզ սպասվում առաջիկա ամսում Ծառայողական քննություն` երգիչ Սեբուի՝ ՃՈ-ի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրպարակել Ջենիֆեր Լոպեսի համերգից Ու՞մ է ուղղված Ռուզաննա Խաչատրյանի նոր երգը. (տեսանյութ) 10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում. անգամ մի փորձեք հերքել Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը. (Ֆոտո) ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում հայ կոմպոզիտորներին Կանացի հորոսկոպը կպատմի, թե ինչ կախարդանքով է օժտված Ձեր Կենդանակերպի նշանը

Яндекс.Метрика
website by Sargssyan