Այսօր՝ 21 սեպտեմբերի 2017թ., 00:00

Լևոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին`ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ հատկապես կրթության և գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը:

Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը Բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակից է և այժմ այն պատրաստվում է անցնել եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրային հավատարմագրման: Այդ առումով ԿԳ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Իրաքի հետ համագործակցության՝ կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման գործընթացը ապահովվի երկու պետությունների կրթության նախարարությունների երաշխավորագրերի առկայությամբ:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը «Հորիզոն 2020» եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ է, որը հնարավորություններ է ստեղծում համատեղ գիտական նախագծերի իրականացման համար: ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-իրաքյան կրթական և գիտական հարաբերությունները, որոնք կարձանագրվեն համագործակցության հուշագրով: Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսան, շնորհակալություն հայտնելով նախարար Մկրտչյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը:

Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես բարձրագույն կրթության ոլորտում՝ բժշկական և ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, շեշտել համագործակցության հնարավորությունները բնական գիտությունների մասով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը, Երևանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/726080/

loading...
Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ) Ինչպիսի՞ն է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը. (լուսանկարներ) Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին Վիգեն Սարգսյանը ճպպացնում և հորանջում է Արամ Ա-ի ելույթի ժամանակ, հորանջում. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan