Այսօր՝ 19 նոյեմբերի 2017թ., 00:00

Հարցը փակվեց. Կարապետյանը վարչապետ չի լինի


Չնայած ՀՀԿ-ում բոլորը կարծես քար լռություն են պահպանում ապագա վարչապետի անձի շուրջ` ջանալով ամեն կերպ երկարաձգել ինտրիգը, սակայն երկրում կարծես տեղի են ունենում պրոցսներ, տեղաշարժեր, որոնք անուղղակիորեն վկայում են այն մասին, որ 2018-ին Հայաստանի ղեկավարման ղեկն անխուսափելիորեն անցնելու է Սերժ Սարգսյանին. այս ամենի մասին վկայող փաստերն ու իրադարձությունները չափից դուրս շատացել են, ինչն, ըստ էության, այլևս անիմաստ է դարձրել տվյալ խնդրի շուրջ ինտրիգը պահպանելու՝ շատ հանրապետականների ձգտումը:

Այսպես` պարզվում է, որ մոտ ապագայում լրջագույն փոփոխություններ են սպասվում հատկապես ոստիկանական համակարգում. նախապատրաստվում է ոստիկանության ապառազմականացումը: Դատելով ամենայնից` ոստիկանությունը, հակառակ որոշ խոսակցությունների, նախարարություն չի դառնալու, այլ վերածվելու է ապագա վարչապետին ենթակա կառույցի:

Ուշագրավ է, որ Կառավարությունն արդեն իսկ նախնական ընդունել է ոստիկանության` նման կառույց դառնալու հիմնավորումներն, ինչը, փաստորեն, թույլ է տալիս եզրակացնել, որ 2018-ին, երբ այլևս նոր Սահմանադրությունը լիարժեքորեն կմտնի ուժի մեջ, այն, որպես առանձին ու ինչ-որ տեղ՝ նաև անկախ կառույց՝ կդադարի գոյություն ունենալ. ոստիկանությունը, փաստացի՝ դառնալու է ապագա վարչապետի գործիքն ու, անկասկած, անմիջականորեն ղեկավարվելու է նրա կողմից` դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ. փաստացի՝ հիմք է դրվում, այսպես ասած, սուպեր վարչապետի պաշտոնին, որն, անկասկած է արդեն, գլխավորելու է ներկայիս նախագահը:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ ուժային կառույցներն անմիջականորեն իրեն ենթարկեցնելու՝ նախագահ Սարգսյանի ձգտումը բոլորովին նոր չէ. գաղտնիք չէ, որ թե՛ ԱԾ-ն, թե՛ դատախազությունն ու ՊՆ-ն այսօր լիարժեքորեն գտնվում են Սարգսյանի անմիջական վերահսկման ներքո` փաստ, որն ուղղակի ի սկզբանե բացառում էր ոստիկանության նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունքը:

Եթե կարելի է ասել, ոստիկանությունը կից մարմին դարձնելը դառնալու է վերոհիշյալ քաղաքականության թագն ու պսակը, որ թույլ է տալիս ապագայի սուպեր վարչապետին՝ կատարելապես վերահսկել երկրում ընթացող պրոցեսներն ու ցանկության դեպքում՝ առանց որևիցե խոչընդոտների ղեկավարել դրանք, ինչը կոչված է լինելու, այսպես ասած, վարչապետի անձեռնմխելիության ապահովմանը:

Այնպես որ` բոլոր այն թյուր կարծիքները, թե 2018-ին ու դրանից հետո երկրի վարչապետ է շարունակելու մնալ Կարեն Կարապետյանն, այլևս փակված կարելի է համարել: Նրան, իհարկե, ոչ ոք չի հեռացնելու պետական կառավարման համակարգից` դա միանշանակ, սակայն այն, որ հենց Սերժ Սարգսյանն` ապագա վարչապետն է լինելու բոլոր առումներով երկրում իրավիճակի իսկական տերն, այլևս անկասկած է: Թեման այլևս փակ է:

Աղբյուր՝ Lurer.com / Դավիթ Բաբանով

loading...
Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց․ (Video) ՀԵՐՄԻՆԵ, ՈՒ՞Ր ԵՍ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԷԴՔԱՆ ԽՈՍՈՒՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ) Մետրոյում զինված անձ և պայթյուն չի եղել. ինչո՞ւ էր դադարեցվել երթևեկությունը Անձրև, օդի ջերմաստիճանը կցրտի. Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Արդյոք «Եվրատեսիլ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը Թեստ․ Ընտրեք ամենագեղեցիկ մետաղադրամը և իմացեք, թե ե՞րբ կհարստանաք Հարսանիքի օրը փեսացուն սպասում էր իր հարսնացուի հայտնվելուն․ Սակայն երբ տեսավ նրան, պարզապես ծիծաղից թուլացավ․ ահա թե ինչու «Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու են բորտուղեկցորդուհիները կանգնում այս դիրքով՝ ձեռքերը մեջքի ետևում Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ 15 խորհուրդ ամուր քնելու և հեշտ արթնանալու համար Հայտնի է «Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթողը. Իսկ դուք համաձա՞յն եք ժյուրիի հետ 12 բան, որ տղամարդիկ երբեք չեն հասկանա կնոջ հոգեբանության մեջ Հորոսկոպի 3 լավագույն կանայք ամուսնության համար Կենդանակերպի ամենաոճային նշանները․ իսկ ո՞ր տեղում ես Դուք Բժիշկները կարողացել են փրկել հիվանդի ձեռքը՝ դա ներկարելով հիվանդի փորի մեջ Ո՞վ է իրականում Լեո Բոկերիան, ում այդքան փառաբանում ենք... «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է հատկապես` ինտելեկտուալ զրույցում 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխային Ինչպես զարդարել 2018-ի տոնածառը,որպեսզի տարին լինի հաջողակ. (լուսանկարներ) 5 իր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ պահել դրամապանակում Ինչո՞ւ են գեղեցիկ և խելացի աղջիկները միայնակ լինում. (5 պատճառ) Ահա, թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին էլ արտաքինը չէ Լիլի Սարգսյանի երազանքը տապալվեց. կատարվեց «անսպասելին». (Video) «Ո՞վ է Երևանի փողոցներով քայլող «տիկնիկը». (տեսանյութ) Ինչ հիվանդություններ է բուժում մարմելադը Նազենի Հովհաննիսյանի գեղեցիկ կերպարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին. (լուսանկարներ) Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

Яндекс.Метрика
website by Sargssyan