Այսօր՝ 18 նոյեմբերի 2017թ., 00:00

Ռուսաստանի երեք կրակոցները Հայաստանի ուղղությամբ


Վերջին օրերին տեղի ունեցան մի քանի ուշագրավ միջադեպեր, որոնք լավագույնս են բնութագրում հայ-ռուսական հարաբերությունների բնույթը:

Ռոբսոն. Ռուսահայ կրիմինալի նոր դերը

Սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից կամ Роскомнадзор-ից:

Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը, հիմնավորելով Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:

ԻՔՄ-ն հայտարարել է, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Ռոբսոնը ՌԴ քաղաքացի է եւ բնական է, որ պետք է դիմեր իր երկրի համապատասխան մարմիններին: Սակայն, այստեղ կա մի նրբություն. Նա ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, միաժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է եւ սկզբունքորեն կարող էր դիմել Հայաստանի համապատասխան մարմիններին:

Սակայն նրբությունն այստեղ չի ավարտվում: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վերջին տարիների կոշտ քաղաքականությունը տարբեր ոլորտներում իրականացնում է նաեւ հայկական ազգանուններով մարդկանց ակտիվ օգտագործմամբ: Նրանց վրա դրված է ռուսական քաղաքականության, Ադրբեջանին զենքի մատակարարման եւ այլ խնդիրների արդարացման, Ղարաբաղը հանձնելու «հիմնավորման» պարտականությունը:

Այդ քաղաքականության մասն է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների դեմ պայքարը, որի մասին հայտարարվել է վերջերս: Ռոբսոնի դիմումը, որն ըստ ռուսական ԶԼՄ-ների գտնվում է ռուսական պետական կառույցների «խնամքի» տակ, կարելի է համարել այս քաղաքականության գործնական քայլերից մեկը:

Բանն այն է, որ Չեխիայում Ռոբսոնի ձերբակալման մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ, բայց Ռոբսոնն «ընտրել» է ԻՔՄ-ի կայքը, որը «մասնագիտացած» է այդ թվում հայ-ռուսական տիրույթում ստերի ու կեղծիքի բացահայտմամբ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել է, որ չի կատարելու «Ռոսկոմնադզորի» պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում:
Լավրով.

Ղարաբաղը ոչնչացնելու ծրագրի խոստովանությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է եղել վերջին 20 տարիներին ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում ընդունված հռչակագրերին:

Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ փաստաթղթերը թղթի վրա են մնացել, քանի որ «արևմտյան գործընկերները մերժել են դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու Ռուսաստանի փորձերը»: Նրա խոսքով, եթե դա իրականություն դառնար, ապա Եվրոպայում բազմաթիվ հակամարտություններ վաղուց կարգավորված կլինեին:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը:

Ապրիլյան պատերազմից հետո բոլորի համար պարզ դարձան ռուսական ծրագրերը Ղարաբաղի մասով: Դրա մասին սկսեցին խոսել նաեւ ռուսական պաշտոնական եւ մեդիա-փորձագիտական շրջանակները, քանի որ այդ պատերազմն արդեն քողազերծել էր շատ հանգամանքներ:

Ռուսաստանի նպատակը Ղարաբաղ ռուսական զորք մտցնելն է: Դրա եւս մեկ ապացույցը Սոչիում Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպումն էր: Սարգսյանը հանդիպումից հետո հայտարարել էր, թե Պուտինի հետ խաղաղապահների մասին չեն խոսել, եւ ընդհանրապես չեն խոսել Ղարաբաղի խնդրի մասով: Եթե խաղաղապահների մասին չի խոսվում, մնացյալը Ռուսաստանին հետաքրքիր չէ, եւ Սարգսյանի հայտարարությունը հենց այս հանգամանքի վկայությունն էր. գրում է lragir.am-ը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Թեստ․ Այս տղամարդը նայում է ձե՞զ, թե՞ կողք․ պատասխանեք և իմացեք ձեր անձի մասին բոլոր գաղտնիքները Սոֆի Մխեյանի և Նունե Եսայանի վիճաբանությունը «Հայաստանի Ձայնը»-ում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Մերի Մակարյանի ռոմանտիկ զբոսանքը սիրելիի հետ. (Photo) Վիտամինի Գարիկը նմանակում է հայտնի ռեփերին՝ Յուրային. (դի ջեյ Շուշան տոտա) Գիտնականները գտել են գիրանալու դեմ պայքարի չափազանց հեշտ տարբերակներ Ինչքա՞ն արագ կկարողանաք գտնել 250 թիվը․ Ռեկորդը 2,5 վայրկյանն է Ինչ տեսք պետք է ունենա կին քաղաքական գործիչը. Արփինե Հովհաննիսյանը հիացրել է նոր, հմայիչ լուսանկարով Որպեսզի չխեղդվեք պետք է 3 անգամ հարվածեք ջրին․ Այս պարզ տեխնիկան կօգնի ձեզ փրկել ձեր կյանքը Սարսափելի բաներ, որ օդանավակայանի սկանավորող սարքերը երբևէ հայտնաբերել են. (Photo) Տղամարդը 50 տարի է ծախսել 42 ավտոբուսից բաղկացած ապաստարան կառուցելու համար. կապշեք, երբ տեսնեք դրա ներսը. (Photo) Նա երգեց, իսկ ժյուրին չթեքվեց. Րոպեներ անց ուղղակի ներողութուն խնդրեցին աղջկանից. Ի՞նչն էր պատճառը Անձը վերլուծող թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Ինչու՞ է առավոտյան ձեր բերանից վատ հոտ գալիս․ Պատճառը բացահայտված է Տեղի ունեցավ անխուսափելին. Հեքիաթը մոտ է իրականանալուն Վիգեն Սարգսյանի ամերիկյան այցի անսպասելի արդյունքը ԱՄՆ-ն կայացրեց որոշումը Արցախի վերաբերյալ Լարված զրույց Մոսկվայում. Պուտինը կատարեց խոստումը Սերժ Սարգսյանին Հույն փիլիսոփաների ու պատմիչների տարօրինակ մահերի մասին Գիտնականները ասել են, թե ինչպիսի քաշ ունեցող զույգերն են լինում ավելի երջանիկ Յուրաքանչյուր կին իդեալական է և այս ատղագուշակը ցույց կտա՝ ինչով Ծնողները լուսանկարել են տատիկների ու պապիկների արձագանքն առաջին անգամ թոռներին տեսնելիս. արդյունքը պարզապես անկրկնելի է Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ է ձեզ սպասվում առաջիկա ամսում Ծառայողական քննություն` երգիչ Սեբուի՝ ՃՈ-ի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրպարակել Ջենիֆեր Լոպեսի համերգից Ու՞մ է ուղղված Ռուզաննա Խաչատրյանի նոր երգը. (տեսանյութ) 10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում. անգամ մի փորձեք հերքել Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը. (Ֆոտո) ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում հայ կոմպոզիտորներին Կանացի հորոսկոպը կպատմի, թե ինչ կախարդանքով է օժտված Ձեր Կենդանակերպի նշանը

Яндекс.Метрика
website by Sargssyan