Այսօր՝ 19 նոյեմբերի 2017թ., 00:00

Այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ. ես ստախոս չեմ. Ինչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը Հայաստան-Դանիա խաղի հետ


2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում», – ասել էր Հայրապետյանը:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն արդեն իսկ իրականություն է: Մեր հավաքականը զրկվել է խմբում առաջին երկրորդ հորիզոնականների համար պայքարելու հնարավորությունից:

Տարբեր սոցիալական ցանցերում ոմանք Հայրապետյանի հեռանալ-չհեռանալը կապում են այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման հետ: Մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ Դանիային հաղթելը մեծ նվաճում կլինի մեր հավաքականի համար, և Հայրապետյանը չի հեռանա: Ձախողում կոչվածը նշանակում է չկարողանալ հասնել նպատակին:

Այսինքն՝ նույնիսկ եթե Հայաստանը ենթախմբում զբաղեցներ 3-րդ հորիզոնականը և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականին, միևնույն է՝ մերոնց ելույթը կհամարվեր ձախողված:

Տարիներ շարունակ մենք խնդիր ենք դնում դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց ձախողվում ենք: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ այս շրջափուլում Հայաստանը 3-րդ հորիզոնականում չի հայտնվի և դժվար թե շրջանցի 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիային:

Ձախողման պատճառներ կարելի է շարունակ որոնել և գտնել: Ոմանք, մանրակրկիտ վերլուծելով հավաքականի խաղերը, մեղադրում են ֆուտբոլիստներին՝ նրանց անվանելով ոչ պրոֆեսիոնալներ: Ոմանք քննադատում են գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Ինչ խոսք, մեր ֆուտբոլիստները չեն փայլում վարպետությամբ, և չունենք Ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ: Ձախողումը ֆուտբոլիստների, Արթուր Պետրոսյանի հետ կապելով, սակայն, շատ վերլուծաբաններ և մասնագետներ պարզապես ջուր են լցնում Հայրապետյանի ջրաղացին:

Ձախողման, անհաջողության մեջ մեղավոր են համակարգում գտնվող բոլոր ֆիգուրները, բայց գլխավոր պատասխանատուն այդ իսկ համակարգի ղեկավարն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց․ (Video) ՀԵՐՄԻՆԵ, ՈՒ՞Ր ԵՍ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԷԴՔԱՆ ԽՈՍՈՒՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ) Մետրոյում զինված անձ և պայթյուն չի եղել. ինչո՞ւ էր դադարեցվել երթևեկությունը Անձրև, օդի ջերմաստիճանը կցրտի. Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Արդյոք «Եվրատեսիլ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը Թեստ․ Ընտրեք ամենագեղեցիկ մետաղադրամը և իմացեք, թե ե՞րբ կհարստանաք Հարսանիքի օրը փեսացուն սպասում էր իր հարսնացուի հայտնվելուն․ Սակայն երբ տեսավ նրան, պարզապես ծիծաղից թուլացավ․ ահա թե ինչու «Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու են բորտուղեկցորդուհիները կանգնում այս դիրքով՝ ձեռքերը մեջքի ետևում Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ 15 խորհուրդ ամուր քնելու և հեշտ արթնանալու համար Հայտնի է «Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթողը. Իսկ դուք համաձա՞յն եք ժյուրիի հետ 12 բան, որ տղամարդիկ երբեք չեն հասկանա կնոջ հոգեբանության մեջ Հորոսկոպի 3 լավագույն կանայք ամուսնության համար Կենդանակերպի ամենաոճային նշանները․ իսկ ո՞ր տեղում ես Դուք Բժիշկները կարողացել են փրկել հիվանդի ձեռքը՝ դա ներկարելով հիվանդի փորի մեջ Ո՞վ է իրականում Լեո Բոկերիան, ում այդքան փառաբանում ենք... «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է հատկապես` ինտելեկտուալ զրույցում 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխային Ինչպես զարդարել 2018-ի տոնածառը,որպեսզի տարին լինի հաջողակ. (լուսանկարներ) 5 իր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ պահել դրամապանակում Ինչո՞ւ են գեղեցիկ և խելացի աղջիկները միայնակ լինում. (5 պատճառ) Ահա, թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին էլ արտաքինը չէ Լիլի Սարգսյանի երազանքը տապալվեց. կատարվեց «անսպասելին». (Video) «Ո՞վ է Երևանի փողոցներով քայլող «տիկնիկը». (տեսանյութ) Ինչ հիվանդություններ է բուժում մարմելադը Նազենի Հովհաննիսյանի գեղեցիկ կերպարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին. (լուսանկարներ) Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

Яндекс.Метрика
website by Sargssyan