Այսօր՝ 22 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռը դարձել է աշխարհի ամենահարուստ սաուդցի արքայազնը. (տեսանյութ, լուսանկարներ)

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով առավել հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկը, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում օրեցօր։

Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն պատկառելի տարիքում կնության է վերցրել Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայուհու՝ Մունայիր անունով։

«Մունայիրը 12 տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինը և նրա համար երկու որդի լույս աշխարհ բերել՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թ» գրքում՝ հայտնում է rusarminfo-ն։

Սաուդցի արքայազն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Բացի այդ, նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Ավելի ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։

Դեռևս 1980-ականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի միջև։ Արքայազնի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company կորպորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։

Այնուհետև նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատում, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox Broadcasting-ում։ 2011 թվականին նա 300 մլն դոլարի ներդրում է արել Twitter-ում։

Նրա գործունեության աշխարհագրությունն ու ոլորտները մշտապես ընդլայնվում են՝ ֆինանսական շուկայից ու մեդիաինդուստրիայից հասնելով

2008 թվականին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում, իսկ Forbes-ի վարկածով արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է։ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 17.3 մլրդ դոլար։

Արքայազնը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ երկրում. գրում է 1in.am-ը: 

loading...
«Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու. (Օրվա ամենասրամիտ պատասխանը) Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն

Яндекс.Метрика
website by Sargssyan