Այսօր՝ 19 հունվարի 2018թ., 00:00

Իլհամ Ալիևը մահացու հիվանդ է. նոր նախագահ Ալիևան պայթյուն կառաջացնի Արցախում


Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյան այսօր հայտարարեց, որ արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանում ընթանում է իշխանափոխության գործընթաց. «Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց մահացու հիվանդությամբ է տառապում:

Դա անբուժելի հիվանդություն է, որից մահացել է նրա մայրը: Բժիշկներն, իհարկե, անում են ամեն ինչ, բայց անօգուտ, և շատ շուտով՝ նա ստիպված է լինելու թողնել նախագահի աթոռը: Սա գիտակցելով էլ Ալիևն իր կնոջը նշանակեց փոխնախագահի պաշտոնում»:

Ադրբեջանագետի խոսքով՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումը միանշանակ չընդունվեց Ադրբեջանում, նրա կողմնակիցները հիմնականում Բաքվի կլանի ներկայացուցիչներ են, բայց ունի նաև շատ լուրջ ընդդիմախոսներ, դրա համար՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ալիևայի նշանակմամբ՝ կարող է բում առաջանալ:

«Առաջիկայում մենք կարող ենք նմանատիպ պայթյուն տեսնել նաև Արցախի հարցի կարգավորման շուրջ, քանի որ բոլորս գիտենք, որ Ալիևն Արցախի հարցում բավական հեռու է գնացել: Սա պետք է քաջ գիտակցի հայկական կողմը և պատրաստ լինի ամենատարբեր լուծումների»:

ԼՈւՐԵՐ.com-ը ադրբեջանագետից հետքրքրվեց՝ Ալիևայի նախագահ դառնալով՝ ի՞նչ զարգացոմներ կարող ենք ակնկալել Ղարաբաղի հարցում և պայթյուն ասվածն ինչի՞ն է վերաբերում առավել կոնկրետ: Այվազյանը հարցին ի պատասխան՝ նշեց. «Գլուխ կբարձրացնեն Գյանջայի կլանը, Շուշիի կլանը՝ դառնալով Ալիևային լուրջ ընդդիմություն: Ալիևան անգամ իր արտաքին տեսքով է մարտահրավեր նետում բոլոր ադրբեջանցիներին:

Այսինքն՝ նրա դիրքը շատ խարխուլ է և Ալիևան ստիպված է լինելու ագրեսիվություն ցուցաբերել խոցելի հարցի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Արցախի հարցը դառնալու է զենք Ալիևայի ձեռքին՝ հայկական կողմին պատճառելով նոր զոհեր և կորուստներ: Ես ահազանգ եմ հնչեցնում. հայկական կողմը պետք է պատրաստ լինի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծի նոր Ապրիլյան պատերազմ»:

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաև վերջերս հայաստանյան լրատվական դաշտում մեծ աղմուկ բարձրացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտարարությանը՝ նշելով, որ հայկական դիվանագիտական դաշտում մի տեսակ հանգստություն կար այս հարցի վերաբերյալ և կոշտ նոտա չուղղելով՝ ցույց տալով, որ հող հանձնելու քաղաքականությանը դեմ չէ՝ չգիտակցելով, որ հայ հասարակության առողջ հատվածը չի հապաղի և հող հանձնողին կհանձնի հողին:

Աղբյուր՝ Lurer.com

 

loading...
Արմեն Սարգսյանը փակեց եռանկյունին. Սերժ Սարգսյանի որոշումը Սամվել Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվելից. Ինչ «սև կատու» է անցել նրանց միջև 10 նշան, որ Ձեր հարաբերությունները հավերժական են ու դուք չեք բաժանվի Երևանյան դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է Ծառուկյանի կտրուկ պատասխանը Սերժ Սարգսյանի անեկդոտին եւ կրկեսին Ամենաինտիմ ու անկեղծ մանրամասները տղամարդկանց կյանքից, որոնց մասին կանայք տեղյակ չեն. (Photo) «Սուպեր մամա 2»-ի ամերիկյան պրեմիերան չեղարկվել է Այսուհետ ՀՀ-ում 18-ից 27 տարեկան տղաներին արգելվում է լքել երկիրն առանց զինգրքույկի Մխիթարյանն արցունքոտ աչքերով է հեռացել «Յունայթեդի» մարզաբազայից 10 փաստ Վլադիմիր Պուտինի մասին, որոնք ցնցել են ողջ համացանցը Նախագահի թեկնածուն հայտնի է. Սերժ Սարգսյանն այսօր կհրապարակի անունը «Ես գիտեմ ով եմ, դու իմացի դու ով ես». Գագիկ Ծառուկյանը բարկացավ Նոր զոհ. սարսափելի պատկեր... Բոլորով ոտքի ենք կանգնել և ծեծի ենթարկել միմյանց. պատմում է սպանված ուսանողի ընկերը 7 տարբերակ կնոջը վեճում հաղթելու համար, որի մասին պետք է իմանան բոլոր տղամարդիկ. (նկարազարդումներ) Մենչը՝ նոր «Ֆուլ Հաուս 2»-ի և կերպարների մասին. ովքե՞ր են մնացել նոր նախագծից դուրս 11 պարզ կանոն, որոնց չիմացության պատճառով մենք ամաչում ենք սեղանի շուրջ. (նկարազարդումներ) Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջը մտա ու․․․ 8 դիտողություն երիտասարդ զույգերին՝ ընտանիքն ու հարաբերությունները պահպանելու համար «Դուբայի Էդոն» պատուհաս է դարձել Դուբայում բնակվող հայերի գլխին և վախեցնում է մարդկանց Թե ինչպես է «հայրենասեր» Շուշան Պետրոսյանը որդուն ազատել բանակում ծառայությունից Հայ երկրպագուների «վրեժը». ի՞նչ են անում Հենրիխ Մխիթարյանին հետևողները Ականի պայթյունից աչքը կորցրած զինծառայողը չգիտի, որ ծառայակիցները մահացել են. անընդհատ նրանցից է հետաքրքրվում Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում «Ուրա պապան, ինչի տուն չի գալիս». Արեգի դուստրն ամեն րոպե հոր գալուն է սպասում. (Ֆոտո) Վթարի է ենթարկվել ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն. (Photo) Մխիթարյանը կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով փայլել է երեկույթին «Երեկ վերին աստիճանի վուլգար տեսարանի ականատես եղա» Խառնաշփոթ և անելանելի իրավիճակ Բրյուսովի լեզվաբանական համալսարանում.

Яндекс.Метрика
website by Sargssyan