Այսօր՝ 22 սեպտեմբերի 2017թ., 00:00

Տղերք, ես մարդասպան չեմ. ինձ դաժան կյանք բաժին հասավ. (տեսանյութ)

«… Տունս այսքան մոտ ու այդքան հեռու…. «Ինչու է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոսի` Աթանես Ղամբարյանի օրն էի ընկել։ Օդանավակայանից ինձ Երևան տարան տանս մոտով, մի պահ ընդամենը տասը մետր էր ինձ բաժանում ընտանիքիցս: Ասի՝ տղերք, գոնե ուրիշ տեղով գնայիք, սիրտս չի դիմանում….

Ուղեկցողները վատ զգացին: Ես էլ, իհարկե, չխնդրեցի, որ գոնե մի պահ կանգնեին, երեխեքիս տեսնեի, չուզեցի վնասել տղաներին», — պատմում է Հրաչյա Հարությունյանն ու հուզմունքը թաքցնելու համար ծիծաղում: Համեստ ու ուժեղ կամքի տեր վարորդն արցունքները զսպել, սակայն, չի կարողացել օդանավակայանում: Ասում է՝ հայրենի հողի կանչը հզոր է ամեն ինչից:

Օդանավից հենց իջա, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց հետս, շունչս կտրվում էր, աչքերիցս հոսում էր, ուզում էի հողս համբուրել: Էնքան կարոտել եմ երկիրս, հողս, ազգիս»:

Այն, ինչ այս տարիների ընթացքում տեսել ու զգացել է Հրաչյա Հարությունյանը, չի կարող պատմել բառերով, միայն ասում է՝ անգամ թշնամուն չի ցանկանա տեսնել այն իրավիճակներում, որտեղ հայտնվել էր՝ իր կամքից անկախ:

«Օդանավակայանում չդիմացա, մի քանի րոպե նստեցի», — շարունակում է Հրաչյա Հարությունյանն ու հանգիստ շունչ քաշում, որ արդեն Հայաստանում է և պատժի մնացած մասը կկրի բաց ռեժիմային գոտում: Կկարողանա գնալ տուն, աշխատել… Բայց մինչ այդ Հրաչյային անհրաժեշտ է նախ` լուրջ բուժման կուրս անցնել, նաև վիրահատվել: Հետևում թողած տարիները հայ վարորդին զրկեցին ոչ միայն ազատությունից, այլև առողջությունից:

«Սիրտս լավ չի, երկու անգամ փրկեցին ինձ սրտի կաթվածից: Բայց սիրտս այդքան բանի որ դիմացավ, էլի կդիմանա, — կատակում է զրուցակիցս ու պատմում, որ ընտանիքին էլ արդեն տեսել է: Տեսակցության պահն էլ շատ հուզիչ է եղել:

Օտարության մեջ, ճակատագրի հեգնանքով դատապարտյալի աթոռին հայտնված ու բազում դժվարություններ հաղթահարած մարդը չարացած չէ: Հակառակը` շնորհակալ է ամենանեղ պահերին իրեն սատար կանգնողներին:

«Իմ ազգի շնորհիվ է, որ կարողացա հաղթահարել ամեն ինչ: Նաև այնտեղ` կալանավայրում, գտնվող հայերն ու մյուս դատապարտյալներն էլ ինձ սատար եղան: Անընդհատ դուխ էին տալիս: Առաջին երկու-երեք օրերի ընթացքում ինձ թվում էր՝ չեմ ապրի, արդեն վերջ…»:

Հրաչյայի խոսքով, այդ չարաբաստիկ վթարը բոլորի հետ կարող էր պատահել, յուրաքանչյուր վարորդ, որ նստում է ղեկին, ապահովագրված չէ ամեն տեսակ փորձանքներից:

Աննա Վարդանյան / armeniasputnik.am

loading...
«Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան Ինչու՞ հենց Աշոտյանին են ուղարկում Բաքու. (Օրվա ամենասրամիտ պատասխանը) Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը հայտնվել է համացանցում. (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է Աղջիկը քաղաքային տրանսպորտում վճարել է 50 դրամ՝ 1 ոտքի վրա կանգնելու համար. (տեսանյութ) Վովա Գասպարյանը խախտեց լռությունը. նա չի շտապում դուրս գալ խաղից Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են. (տեսանյութ) Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. (տեսանյութ) Հայկական հարսանիք. տղաները փակում են ճանապարհն ու լեզգինկա են պարում. (տեսանյութ) Դոն Պիպոն տհաճ անակնկալ է մատուցել Կարո Փայլանին Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը ՄԱԿ-ում Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնաց նոր պատերազմով 62-ամյա հայ տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով» Բացառիկ տեսանյութ. ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ի նշան բողոքի փորձում ինքնասպան լինել ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն Ռիտա Սարգսյանը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին պարում է Թաթայի երգի հնչյունների ներքո. (տեսանյութ) Հայաստանի գլխավոր սիրուհիներից մեկը հղի է. (լուսանկարներ) Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ասել է, թե ինչպես պետք է լուծել Արցախի խնդիրը. (տեսանյութ) Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն

Яндекс.Метрика
website by Sargssyan