Այսօր՝ 17 փետրվարի 2018թ., 00:00

Ադրբեջանը ճանաչեց հայերի համաշխարհային լիդերությունը


Երեկ գրեթե բոլոր համաշխարհային լրատվամիջոցների առաջնորդող հոդվածները Ադրբեջանի կողմից կոռուպցիայի աղաղակող փաստերի մասին էին: Ֆրանսիայի միջազգային ռադիոյի գլխավոր նորությունն էլ վերնագրվել էր «Կարելի՞ է Ադրբեջանը «բռնապետություն» անվանել. Փարիզում դատ է սկսվել»:

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014 թվականներին Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով կաշառել են եվրոպացի քաղաքական գործիչներին ու փողեր լվացել:

Այս մասին նշված է «Ադրբեջանական լվացքատուն» վերնագրով հետազոտության մեջ, որն իրականացրել են Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության կենտրոնի (OCCRP), դանիական Berlingske, գերմանական Süddeutsche Zeitung, ֆրանսիական Le Monde, բրիտանական The Guardian եւ մի շարք այլ թերթեր:

Հետաքննությունում ընդգրկված են եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ Ռոսօբորոնէքսպորտը, եւ հունգարական ընկերությունները, եւ եվրապատգամավորները:
Զուգահեռ Ֆրանսիայում Ադրբեջանի հայցով դատ է սկսվել: Հայցի առիթը «բռնապետություն» եւ «բռնապետ» բառերի օգտագործումն է երկրի ու նրա ղեկավարի հարցին, ինչպես գրում է RFI-ն:

Հայցատուն՝ Ադրբեջան պետությունը, վիճարկում է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ֆրանսիական Cash Investigation (պետական France 2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող) ծրագրում հնչած բառերը: Ծրագրի շրջանակում ցուցադրված հերթական հաղորդումը կոչվում էր «Իմ նախագահը գործնական ճանապարհորդությունում» եւ նվիրված էր ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների իշխանությունների հարաբերություններին:

Ծրագրում Իլհամ Ալիեւի վարչակարգն անվանել էին «բռնապետություն» «բռնապետի» գլխավորությամբ: Այժմ ֆրանսիական դատարանը պետք է որոշի, արդյոք լրագրողն իրավունք ունի Ադրբեջանը բռնապետություն անվանել, իսկ Ալիեւին՝ բռնապետ:

Հատկանշական է, որ Ադրբեջանն է ներկայացրել հայցը, եւ եթե դատարանն արդարացնի լրագրողներին, կստացվի, որ Ադրբեջանը «նոտարով» բռնապետություն է:
Առավել հատկանշական է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը հրապարակումներին: ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ Ալիեւն ու նրա ընտանիքը կապ չունեն սկանդալի հետ (չնայած կոռուպցիայի փաստերը չեն հերքվում), եւ նշվում է, որ այս ամենի հետեւում կանգնած են հայկական լոբբին եւ Սորոսը:

Ադրբեջանում «սակրալ» վերաբերմունք կա հայկական լոբբիի հանդեպ, եւ Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը փաստացի ճանաչում է հայերի համաշխարհային տիրապետությունը, որոնք կարող են ոչ միայն գնել համաշխարհային ողջ մեդիան, այլ նաեւ նրանց տրամադրել կոռուպցիոն սխեմաների մասին տվյալները:

Դժվար է ասել, թե ինչով կավարտվի սկանդալը: Փորձագետները պնդում են, որ Ադրբեջանը կարող է զրկվել Եվրոպայի խորհորդում ձայնից, ինչպես Ռուսաստանը: Ալիեւին կարող են մերժել ձեռք սեղմելը քաղաքակիրթ աշխարհում: Նա չնայած վաղուց է այդպիսին. Եվրահանձնաժողովի ղեկավար Յունկերը Բրյուսելում Ալիեւի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել էր, որ սկսվում է օրվա տհաճ պահը:

Իհարկե, լավ է, որ Ադրբեջանը վախենում է հայկական լոբբից, սակայն ավելի լավ կլիներ, եթե նույն կերպ վախենար հայկական դիվանագիտությունից: Ադրբեջանը դրանից առանձապես չի վախենում, որովհետեւ վստահ է, որ կարող է դիմել ավագ եղբայր Ռուսաստանին, որը Հայաստանին «կհամոզի» «ճիշտ» որոշումներ կայացնել:

Աղբյուր՝ Lragir.am

loading...
Ինչո՞ւ հանկարծ լռեց Գարիկ Պապոյանը․ նա քննադատությունների՞ց է վախենում Նոր սկանդալ Ադրբեջանում: Լեյլա Ալիևան ներկայացել է «մերկ» շորով՝ խայտառակելով Ալիևների ընտանիքը․ (ՖՈՏՈ) Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց եղան. (Photo) Հայերն իրենց ելույթով շոկի ենթարկեցին վրացի հանդիսատեսին. (Video) Ինչու է 37-ամյա կինը իր 9-ամյա դստեր հետ ցած նետվել Դավիթաշենի կամրջից... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկուզ մի ամբողջ հավերժություն, մի քիչ էլ ավել. (Photo) Այս պրոյեկտում, որը ներկայացնում է աշխարհի բոլոր ազգերի գեղեցկուհիներին, ընդգրկված է նաև հայ կինը Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել Ինչ է ասել Սերժ Սարգսյանը՝ քաղաքապետարանի միջադեպի հետ կապված Եղանակի անակնկալը. Հայաստանում շուտով ձյուն կտեղա Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով «կծեց» Սամվել Մարտիրոսյանին. (Video) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրա «Էտքան դուխով տղա ես, գնա տղամարդկանց հետ կռվի. ամոթ ա». Սերյան Սարոյանը՝ Գոռ Վարդանյանի մասին Ինքնասպան եղած կինը նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել... Տատիկը 15 տարի շարունակ խանութ էր գնում՝ գիրք կարդալու համար. այն, ինչ արեցին խանութում, կապշեցնի Ձեզ Ոստիկաններին կասկածելի թվաց այս կնոջ չափազանց մեծ հետույքը. միայն տեսեք, թե ինչ դուրս բերեցին նրա ներքնազգեստից. (Photo) Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին Այս աղջիկը մահացել է մի սխալի պատճառով, որ մեզանից շատերը հաճախ են անում Այս երեխային մայրը թողեց մեքենայի մեջ՝ թղթի վրա գրելով այս բառերը Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն դառնալու առաջարկը Ծնողները երեխաներին հանում են Գոռ Վարդանյանի մարտարվեստի դպրոցից Թեստ․ Ոչ ոք չի կարողանում պատասխանել այս հարցերից գոնե կեսին․ իսկ դուք կարո՞ղ եք Արգելված բաներ, որ չպետք է ասել, երբ տղամարդու հետ անկողնում եք Աշակերտը կտրել է ուսուցչի կոկորդը, երբ վերջինս փորձել է վերցնել նրա հեռախոսը (լուսանկարներ) Ասել է՝ գնում եմ խանութ ու չի վերադարձել. նոր մանրամասներ՝ կամրջից նետված կնոջ մասին Փեսացուն հյուսիսից. գեղեցիկ հարսանիք Տաթև գյուղում, որ աչք է ծակում իր օրգինալությամբ Մայրիկ, մայրիկ այդ ու՞ր ենք թռչում... 27-ամյա ծննդկանի մահացած պտղի համար հարազատները մեղադրում ենհիվանդանոցի բժիշկներին... Դավթաշենի կամրջից աղջկա հետ ցած նետված մոր վերջին տարօրիանակ գրառումը... Կամրջից նետված կինը նախարարին խնդրել էր չկրճատել իրեն. նոր մանրամասներ

Яндекс.Метрика
website by Sargssyan