Այսօր՝ 19 հունվարի 2018թ., 00:00

Ավանում ողբերգական ավտովթարի պատճառ դարձած անձը ԱԻՆ աշխատակից է, նա ձերբակալվել է. (տեսանյութ)


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին ու թողնելով դեպքի վայրը՝ հեռացել:

«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է`ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

loading...
Մենաշնորհ՝ Քոչարյանի որդու ընկերության համար. Բագրատաշենի մաքսատան միակ ԱՊՊԱ անողը Արմեն Սարգսյանը փակեց եռանկյունին. Սերժ Սարգսյանի որոշումը Սամվել Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվելից. Ինչ «սև կատու» է անցել նրանց միջև 10 նշան, որ Ձեր հարաբերությունները հավերժական են ու դուք չեք բաժանվի Երևանյան դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է Ծառուկյանի կտրուկ պատասխանը Սերժ Սարգսյանի անեկդոտին եւ կրկեսին Ամենաինտիմ ու անկեղծ մանրամասները տղամարդկանց կյանքից, որոնց մասին կանայք տեղյակ չեն. (Photo) «Սուպեր մամա 2»-ի ամերիկյան պրեմիերան չեղարկվել է Այսուհետ ՀՀ-ում 18-ից 27 տարեկան տղաներին արգելվում է լքել երկիրն առանց զինգրքույկի Մխիթարյանն արցունքոտ աչքերով է հեռացել «Յունայթեդի» մարզաբազայից 10 փաստ Վլադիմիր Պուտինի մասին, որոնք ցնցել են ողջ համացանցը Նախագահի թեկնածուն հայտնի է. Սերժ Սարգսյանն այսօր կհրապարակի անունը «Ես գիտեմ ով եմ, դու իմացի դու ով ես». Գագիկ Ծառուկյանը բարկացավ Նոր զոհ. սարսափելի պատկեր... Բոլորով ոտքի ենք կանգնել և ծեծի ենթարկել միմյանց. պատմում է սպանված ուսանողի ընկերը 7 տարբերակ կնոջը վեճում հաղթելու համար, որի մասին պետք է իմանան բոլոր տղամարդիկ. (նկարազարդումներ) Մենչը՝ նոր «Ֆուլ Հաուս 2»-ի և կերպարների մասին. ովքե՞ր են մնացել նոր նախագծից դուրս 11 պարզ կանոն, որոնց չիմացության պատճառով մենք ամաչում ենք սեղանի շուրջ. (նկարազարդումներ) Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջը մտա ու․․․ 8 դիտողություն երիտասարդ զույգերին՝ ընտանիքն ու հարաբերությունները պահպանելու համար «Դուբայի Էդոն» պատուհաս է դարձել Դուբայում բնակվող հայերի գլխին և վախեցնում է մարդկանց Թե ինչպես է «հայրենասեր» Շուշան Պետրոսյանը որդուն ազատել բանակում ծառայությունից Հայ երկրպագուների «վրեժը». ի՞նչ են անում Հենրիխ Մխիթարյանին հետևողները Ականի պայթյունից աչքը կորցրած զինծառայողը չգիտի, որ ծառայակիցները մահացել են. անընդհատ նրանցից է հետաքրքրվում Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում «Ուրա պապան, ինչի տուն չի գալիս». Արեգի դուստրն ամեն րոպե հոր գալուն է սպասում. (Ֆոտո) Վթարի է ենթարկվել ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն. (Photo) Մխիթարյանը կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով փայլել է երեկույթին «Երեկ վերին աստիճանի վուլգար տեսարանի ականատես եղա»

Яндекс.Метрика
website by Sargssyan