Այսօր՝ 22 հունիսի 2018թ., 00:00

«Երևան սիթին» և խաղամոլները. Սամվել Ալեքսանյանն ընդառաջեց Շինանյութի Սերգոյին


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:


Այդ սարքավորումները, որոնք շատ նման են վճարահաշվարկային տերմինալներին, պատկանում են «Գուդվին» ընկերությանը, որը ստեղծել է գործարար Սերգեյ Մանուկյանը՝ առավել հայտի «Շինանյութի Սերգեյ» անվանումով:


Նմանատիպ խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունը անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են:

Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար սկսած 1000 դրամից և անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա կրկին գումարի տեսքով:
Խաղատների և շահումով խաղերի դաշտը կարգավորում են «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» մասին ՀՀ օրենքները:

Դրանցից առաջինը կանոնակարգում է լոտոների կազմակերպման ոլորտը:
«Գուդվին» ընկերության ապարատների կանոնակարգումը իրականացվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով, որի բացերից օգտվելով «էլ լոտո»-ի խաղային ապարատները տարածվեցին հանրապետությունով մեկ:

Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետեւանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, որը և լիցենզավորում է և վերահսկողություն իրականացնում:

Քանի որ օրենքը հստակ չի սահմանում, թե որտեղ կարող են տեղակայվել այդ վիճակախաղի սարքավորումները, բնականաբար այն տնօրինողը, ըստ իր տնտեսական գործունեության շահավետության, տեղադրում է այնտեղ, որտեղ առավել նպատակահարմար է իրեն:

Այսպես, օրենսդրական բացից օգտվելով, «Գուդվին» ընկերությունը մեծ թափ է հաղորդում իր այսպես կոչված «մինի խաղատներին», որի պոտենցիալ օգտվողը կարող են լինել այն անձինք, որոնք այցելում են «Երևան սիթի» սուպերմարկետ, իսկ անչափահասների կողմից այդ վիճակախաղից օգտվելու արգելքը հասցված է 0-ի:

Երևանի Փակ շուկայի տարածքում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում 2015 թվականին էր փորձ արվել նույն սարքավորումներից տեղադրել, սակայն մամուլում դրա վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո սարքավորումները հանվեցին:

Նույն տարում Արարատի մարզի Դարակերտ գյուղում էլ ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել, գյուղի գազալցակայանի աշխատակիցներից մեկը տանուլ էր տվել իր մոտ եղած գումարը նույն ապարատների միջոցով և հետո դիմել էր ինքնասպանության: Այս դեպքից հետո, սակայն, «էլ լոտո»-ի ապարատները շարունակվեցին մնալ գազալցակայաններում:

Այսօր արդեն մեծ հերթեր են գոյանում գազալցակայանների այն հատվածներում, որտեղ տեղակայված են «Գուդվին» ընկերության խաղային ապարատները»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

loading...
Մի բան էլ ասեմ ու ձայնս կտրեմ.. Արտավազդ Եղոյան Ով է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը. (լուսանկարներ) Հրապարակվել են Սերժ Սարգսյանի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված միլիոները. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի 3 թոռների անունը Մանվել են դրել, կգուշակե՞ք՝ ինչ է 4-րդ թոռան անունը. (Video) Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ Վաղինակ Շուշանյանի ուշագրավ գրառումը... «Պահ է գալիս որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ որ հայ են կոչվում». Նազենի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը քեֆ է անում նոր կառավարության անդամների հետ. (տեսանյութ) Ամեն ինչ դեռ առջևում է Մանվել Գրիգորյանի հրամանով ազատամարտի՞կ է կախաղան բարձրացվել Զենք, մարիխուանա. օրենքով գողերի տների խուզարկությունների տեսանյութը «Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվելն է եղել «Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan