Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

Բացահայտում - Ինչու՞ և ինչպե՞ս Թումանյանը շարքից հանեց Փանոս և Հուռի անունները


Պարզ լեզու ու ժողովրդական մտածողություն՝ Թումանյանին այսպիսին գիտեն բոլորը: Գիտեն նաև, որ ցանկացած ստեղծագործության հիմքում Հովհաննես Թումանյանը դրել է խորը նպատակ ու ասելիք՝ անկախ նրանից բանաստեղծություն է, պոեմ թե հեքիաթ:

Տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ մշակելու գործում անգամ Թումանյանը հետապնդել է խորը նպատակ: Գրված և ոչ մի հեքիաթ չի եղել առանց հաղորդագրության, որի հասցեատերը տարիք չի ունցել՝ մեծ թե փոքր, կրթված թե անուսում՝ բացառապես բոլորը հեքիաթներից վերցրել են ամենակարևորը՝ թեկուզ առանց խորապես վերլուծելու:

Եվ ուրեմն սկսենք սկզբից:

Բոլորին է ծանոթ Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթը: Թումանյանն իր այս հեքիաթը գրել է 1914 թվականին. ինչու՞ հենց այս ժամանակ: Քչերը գիտեն, որ ձախորդությունների մեջ հայտնված հերոսին Թումանյանն այդ վիճակում դրել է մտածված ու ծանրակշիռ պատճառներից ելնելով:

Այսպես, 1900-ական թվականներին հայերի մոտ շատ տարածված էր տղա երեխաներին անվանակոչել՝ Փանոս: Հայ և ռուս ժողովուրդների միջև այդ ժամանակ էլ եղել են ակտիվ շփումներ, ինչով էլ պայմանավորված շատերն են գնացել Ռուսաստան՝ այնտեղ բնակություն հաստատելու կամ որևէ գործունեություն ծավալելու: Փանոս անունը ռուսերենով հնչում է Панос (понос), ինչը թարգմանաբար նշանակում է փորլուծություն: Բնականաբար, այդ անունն ունեցող տղաները կաշկանդվում էին իրենց անունից. մի իրողություն, որը անտարբեր չթողեց նաև Թումանյանին:

Ժամանակի ամենասուր ու հրատապ հարցերն իր ստեղծագործություններում արծարծող հեղինակի գրիչը հասավ նաև այս խնդրին: Կարճ ժամանակում Թումանյանը մտածեց, թե ինչպես կարելի է անուղղակիորեն ստիպել ծնողներին՝ հրաժարվել երեխաներին այդ անունը տալուց:

Թումանյանը դիտավորյալ Փանոս անունով հերոսին դրեց փորձանքների շղթայի մեջ ու նրան կնքեց որպես ձախորդ: Թերևս այս հեքիաթից հետո և հեքիաթասերները, և սնահավատները, և անգամ գիր ու գրականությունից հեռու մարդիկ կհրաժարվեին երեխային տալ մի անուն, որն իր հետ ենթադրում էր նաև անսպառ ձախորդություններ:

Հնարամիտ հեքիաթասացը պատահական չէր ընտրել նաև «Անբան Հուռին» հեքիաթի հերոսուհու անունը: Հուռի անունը հնչողությամբ մոտ է հայերեն հոռի բառին, որն, ինչպես գիտենք, նշանակում է վատ, անպիտան, նվաստ: Այս անգամ էլ Թումանյանը շտապեց աղջիկ երեխաներին ազատել անուն-գլխացավանքից:

Որ ծնողը կցանականար իր աղջկան տալ մի անուն, որը Թումանյանի թեթև գրչով գրված «Անբան Հուռին» հեքիաթից հետո, անմիջապես ասոցացվում էր անգործության, ծուլության ու անբանության հետ:

Հեքիաթների այս օրինակները ապացուցում են, որ ժամանակի հանճար Թումանյանը անտարբեր չի եղել ոչ միայն մեծ ու օրակարգային խնդիրների հանդեպ, այլև նկատել է այնպիսի նուրբ հարցեր, որոնք խոցել են մարդուն ու որևէ հարցում կաշկանդել նրան:

Թումանյանն առանց շատ հեռուն գնալու ընտրել է դիմացինի խնդիրը լուծելու ամենապարզ տարբերակը: Բոլորին հասու ու ամենամաքուր լեզվով՝ հեքիաթի լեզվով խոսել մարդկանց հետ ու անուղղակիորեն լուծել նրանց խնդիրները:

Arenanews.am

loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan