Այսօր՝ 17 հունվարի 2018թ., 00:00

«400 հոգու ներկայությամբ ստորացրել են Թելոյին». Նոր մանրամասներ Շամիրամի սպանություններից


Շամիրամում օգոստոսի 1-ին չորս մարդու սպանության մեջ մեղադրվող եւ վերջերս հայտնաբերված Թելման Քալաշյանի հորեղբոր որդին` Թեյմուր Քալաշյանը (նրա հայրը նույնպես կալանավորված է` Թելման Քալաշյանին աջակցելու համար) մեզ հետ զրույցում առաջին անգամ խոսեց դեպքի նախապատմության եւ մանրամասների մասին.

- Թելմանին ճանաչող յուրաքանչյուրը կփաստի, որ իրենից նման հանցագործություն անհնար էր սպասել: Նա չէր անի նման հանցագործություն, եթե չդրդեին: Դեպքից երկու օր առաջ Թելմանին ու նրա ընտանիքի անդամներին ստորացրել են: Նրան իրականում պարտք էին արդեն վեցը տարի, բայց անընդհատ էսօր-վաղն էին գցում: Իսկ դեպքից երկու օր առաջ Թելոյին ստորացրել են, թե դու չոբան մարդ ես, դու ով ես, որ քեզ փող տանք: Շատ բաներ է կատարվել, բայց ես շատ բան խոսել չեմ կարող:

- Սպանվածնե՞րն են ստորացրել:

- Սպանվածները չէին Թելմանին պարտք, բայց հենց սպանված գողական եղբայրները չէին թողնում, որ Թելոյին պարտք եղած մարդիկ վերադարձնեին պարտքը:

- Ովքե՞ր էին գողական եղբայրները:

- Էդ օրը սպանված ռուսաստանաբնակ եղբայրներ Զորոն ու Աբասը: Հենց իրենք չէին թողնում, որ Թելմանի փողերը հետ տային: Էդ երկու եղբայրները ասում էինª դրանք ո՞վ են, որ Դուք դրանց փող տաք:

- Բայց Թելմանը չէ՞ր կարող դիմել ազգի մեծերին, որպեսզի այդ խնդիրը այլ կերպ լուծվեր:

- Շատ մեծերի է դիմել, էս վեցը տարի է, անընդհատ բոլորին ասում էր, որ էս հարցին լուծում տան: Բայց պարտք եղողները, գողական եղբայրների հովանավորությունը վայելելով, ասում էինª դուք ո՞վ եք, որ մենք ձեզ փող տանք:

- Որքա՞ն գումար էին պարտք եւ ինչի՞ համար:

- Գումարի չափի ու մնացած մանրամասների վերաբերյալ, անկեղծ ասած, տեղեկություններ չունեմ, չեմ կարող ասել:

- Նշեցիք, որ եղբայրները ստորացրել են Թելմանին ու նրա ընտանիքի անդամներին: Ի՞նչ նկատի ունեք` ստորացնել ասելով:

- Ինչ ձեւով ուզել են, ստորացրել են. անպատվել են կնոջը, ուրիշ այլանդակ բաներ են ասել, հայհոյել են վերջին ձեւով:

- Եղբայրներն անձա՞մբ են նման բաներ արել:

- Անձամբ չէ, իրենց հորեղբոր տղայի` Գերմանի միջոցով վերջին ձեւով ստորացրել են Թելմանին: Ինչ անպատիվ բաներ ասես, որ չի ասել Գերմանը թե՛ Թելմանին, թե՛ կնոջը, թե՛ աղջկան: Գերմանը Թելմանին հոր գերեզման է քրֆել:

- Այսինքն՞ դեպքի օրը Թելմանը մտադրվա՞ծ է գնացել հարցերը լուծելու:

- Չէ, այդ օրը Շամիրամ հատուկ Գերմանի "հրավերով" է գնացել: Դեպքից մի օր առաջ Գերմանը զանգել է Թելոյին, վերջին բառերն ասել. "Դե, տղա ես, արի ստեղ":

- Ի՞նչ է կատարվել իրականում այդ խերի սեղանի շուրջ:

- Թելմանը մտել է սրահ ու բոլորի ներկայությամբ ասել, որ Գերմանի հետեւից է եկել, որ նրա հետ հարց ունի: Զորոն սեղանից վեր է կենում: Թելոն Զորոյին խնդրում է հեռու գնալ, թե. "Զորո՛, ես քո հետ հարց չունեմ, հեռու քաշվի": էդ պահին էլ 400 հոգու ներկայությամբ Աբասը, Զորոն ու Գերմանը սկսում են նորից ստորացնել Թելոյին, եւ նա, ափերից դուրս գալով, խփում է Զորոյին, հետո Աբասին: Բայց այս խառնաշփոթի իրական հեղինակը` Գերմանը, հասցնում է թաքնվել սեղանի տակ ու ողջ ու առողջ է մնում: Թելոյին դրդել են մարդասպանության: Հավատացեք, որ թե՛ Զորիկը, թե՛ Աբասը ահավոր մարդիկ են եղել, Ռուսաստանում շատերին են ստորացրել, շատերից են փող "ստացել": Պատկերացրեք` դեպքից հետո զանգողներ կային Ռուսաստանից, ովքեր ասում էին, որ Թելմանի շնորհիվ պրծան եղբայրների լծից: Մարդկանց ֆռռացնում էր Աբասը, փողեր էր վերցնում ու իբրª գողական կարգում:

- Իսկ Ձեր հայրիկին ինչո՞ւ ձերբակալեցին:

- Խերի սեղանի շուրջ նստած է եղել նաեւ հայրս, մայրս էլ այդ օրը գյուղում է եղել. Շամիրամն իր հայրական գյուղն է: Ամեն տարի գնում էին այդ գյուղ: Հայրս չգիտեր, որ Թելոն էլ պիտի գար, թե չէ հաստատ ժամանակին կկանխեր այդ ամենը: Երբ մտնում է ու խփում Զորոյին, հայրս սեղանից վեր է կենում եւ խնդրում Թելմանին, որ չանի նման բան: Բայց Թելմանը այն աստիճան է բորբոքված ու լցված լինում, որ պապային էլ է սպառնում` հետ գնա, քեզ էլ կխփեմ, կսպանեմ: Երբ արյունահեղությունը կատարվում է, հայրս Թելմանին մի կերպ դուս է հանում, Թելմանը չի գնում, ասում է` էլի պիտի մարդ խփեմ: Մի կերպ հայրս տանում է նստացնում ավտոյի մեջ, բայց ճանապարհին Թելոն իջնում է, ասելով, թե ուզում է մենակ մնալ ու հետո գնալ հանձնվել: Պապաս, փաստորեն, նիզաշտո անմեղ զոհ դարձավ այս պատմության մեջ...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ / Iravunk.am

loading...
Ով է ողբերգական վթարի պատճառ դարձած տղայի հայր՝ Ճվճվ Արոն. (Photo) Օրվա կադրը. մոր և որդու գրկախառնությունը՝ ձմեռային զորակոչից 6 պատճառ՝ ամեն առավոտ սոված փորին տաք ջուր խմելու համար Աղջիկներ, ուշադրություն. 8 բան, որ տղամարդիկ անում են միմիայն, եթե իսկապես սիրում են Ողբերգություն ՌԴ-ում ապրող հայ ընտանիքում. դժբախտ պատահարի զոհ է դարձել 1,5 տարեկան երեխան Չարենցավանում վրաերթի են ենթարկել քրոջ հետ փողոցն անցնող 11-ամյա երեխայի. նա տեղում մահացել է. (Photo) Եղեք սեփական ատամնաբույժը. ահա հնարքներ, որոնք տնային պայմաններում կվերացնեն ատամնաքարի կուտակումը Նրանք ձայներ լսեցին գետնի տակից․ այն, ինչ տղամարդը հանեց այս ճեղքի միջից, պարզապես ապշեցնող է Սիրուշոյի և Քրիստինե Պեպելյանի հագին տեսանք այս զգեստը. հիմա տեսեք, թե ով է կրկնօրինակում նրանց 19-ամյա Քնարիկ Մայիլյանը որոնվում է որպես անհետ կորած. (տեսանյութ) Վիգեն Սարգսյանը հայտնվել է խաչաձեւ կրակի տակ... «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ». Սերժ Սարգսյանի բոց ՀՀ 4-րդ նախագահ կդառնա քրեական հեղինակությո՞ւնը Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Նախագահի նոր թեկնածուն՝ Արմեն Սարգսյան Ինչու է Մխիթարյանը դուրս մնացել հայտացուցակից․ Մոուրինյոն բացում է փակագծերը Ցնցող պատկեր․ Ով է Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը Չորրորդ նախագահի առաջին անունը... «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներ Սևակի, Կամիլի, Տյոմի, Անգելի, AlternatiV-ի երգերն արդեն հասանելի են Մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի կիսամերկ լուսանկարները. (Photo) Կենդանակերպի նշան, որին ամենադժվարն է հասկանալ Այս անգամ զոհը Նազենի Հովհաննիսյանն է. (Photo) Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Ամաչե՛ք. հայ ենք ի վերջո... «Նորատուսցի Հայկոյի» սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին. (Ռոբսոն) Մահացած ՃՈ տեսուչ Խաչիկի հարազատներն ամենախիստ պատիժն են պահանջում «Ճվճվ Արոյի» որդու համար. (ֆոտո) Ո՞րն է քո երջանիկ թիվը ըստ կենդանակերպի նշանի Ահա, թե ինչ շքեղ պայմաններում է ապրում Սիլվա Հակոբյանը ամուսնությունից հետո

Яндекс.Метрика
website by Sargssyan