Այսօր՝ 17 հունվարի 2018թ., 00:00

Ինքը չէր հավատում, որ հիվանդ էր, էդ օրը վիրահատություն է եղել, հետո իմացանք, որ մահացել է


Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Սարուխանի գյուղապետ Հովհաննես Չիչոյանը մահացել է հիվանդանոցում՝ սրտի վիրահատությունից հետո: Գյուղապետի տեղակալ Լյովա Աբրահամյանը մեզ հետ զրուցում նշեց, որ գյուղապետը սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, ուղղակի վերջին օրերին մի երկու անգամ ասել է, որ սիրտը ցավում է. «Սրտից հիվանդ չի եղել, աշխատանքի վայրում էլեկտրական դվիժոկներ կան, վերցրել էր եւ ցավեր է զգացել կրծքավանդակի շրջանում:

Գնացել էր տուն, ճնշումը չափել էր, ցածր էր եղել: Առավոտյան եկավ գործի տեղ, ասաց՝ ես մտածում էի հանկարծ ինֆարկտ չխփի ինձ, լավ ա չեղավ: Գնացել էր բժշկի, թոքաբորբ էին կասկածել: Ինքը չէր հավատում, որ հիվանդ էր, էդ օրը վիրահատություն է եղել, հետո իմացանք, որ մահացել է»:

Լյովա Աբրահամյանը տարիներ առաջ ղեկավարել է Սարուխան համայնքը, այժմ էլ գյուղապետարանում զբաղեցնում է գյուղապետի տեղակալի պաշտոնը: Նրանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է առաջիկա ընտրություններին առաջադրի իր թեկնածությունը. «Դեռ չեմ որոշել, ինքն իմ մանկական ընկեր է եղել, իմ համար շատ ցավալի է ընկերոջս մահը, դեռ անորոշության մեջ եմ»:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին Հովհաննես Չիչոյանը ընտրվել էր Սարուխան համայնքի ղեկավար: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան որոշմամբ՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի ﬕ շարք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրությունները:

Համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Ձորագյուղ, Ծովինար, Գեղաքար, Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար և Վարդենիս համայնքներում: Ավագանու ընտրություններ կկայանան Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սարուխան, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Ծովինար համայնքներում:

Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար և Շողակաթ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան առաջին անգամ, որոնցում ﬕավորված են լինելու նախկին ﬕ շարք համայնքներ: Վարդենիս համայնքի կազմում ղեկավար են ընտրելու Վարդենիս քաղաքի, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք գյուղերի, Ճամբարակ համայնքի կազմում՝ Ճամբարակ քաղաքի, Անտառաﬔջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Աղբերք գյուղերի, Շողակաթ համայնքի կազմում՝ Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դրախտիկ գյուղերի, Գեղամասար համայնքի կազմում՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Տրետուք, Կուտական, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ գյուղերի ընտրողները

Նելլի Կարապետյան / Hraparak.am

loading...
Ով է ողբերգական վթարի պատճառ դարձած տղայի հայր՝ Ճվճվ Արոն. (Photo) Օրվա կադրը. մոր և որդու գրկախառնությունը՝ ձմեռային զորակոչից 6 պատճառ՝ ամեն առավոտ սոված փորին տաք ջուր խմելու համար Աղջիկներ, ուշադրություն. 8 բան, որ տղամարդիկ անում են միմիայն, եթե իսկապես սիրում են Ողբերգություն ՌԴ-ում ապրող հայ ընտանիքում. դժբախտ պատահարի զոհ է դարձել 1,5 տարեկան երեխան Չարենցավանում վրաերթի են ենթարկել քրոջ հետ փողոցն անցնող 11-ամյա երեխայի. նա տեղում մահացել է. (Photo) Եղեք սեփական ատամնաբույժը. ահա հնարքներ, որոնք տնային պայմաններում կվերացնեն ատամնաքարի կուտակումը Նրանք ձայներ լսեցին գետնի տակից․ այն, ինչ տղամարդը հանեց այս ճեղքի միջից, պարզապես ապշեցնող է Սիրուշոյի և Քրիստինե Պեպելյանի հագին տեսանք այս զգեստը. հիմա տեսեք, թե ով է կրկնօրինակում նրանց 19-ամյա Քնարիկ Մայիլյանը որոնվում է որպես անհետ կորած. (տեսանյութ) Վիգեն Սարգսյանը հայտնվել է խաչաձեւ կրակի տակ... «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ». Սերժ Սարգսյանի բոց ՀՀ 4-րդ նախագահ կդառնա քրեական հեղինակությո՞ւնը Հայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Նախագահի նոր թեկնածուն՝ Արմեն Սարգսյան Ինչու է Մխիթարյանը դուրս մնացել հայտացուցակից․ Մոուրինյոն բացում է փակագծերը Ցնցող պատկեր․ Ով է Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը Չորրորդ նախագահի առաջին անունը... «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներ Սևակի, Կամիլի, Տյոմի, Անգելի, AlternatiV-ի երգերն արդեն հասանելի են Մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին Արտաշես Գեղամյանը Աժ-ում դիտում է Վոլոչկովայի կիսամերկ լուսանկարները. (Photo) Կենդանակերպի նշան, որին ամենադժվարն է հասկանալ Այս անգամ զոհը Նազենի Հովհաննիսյանն է. (Photo) Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Ամաչե՛ք. հայ ենք ի վերջո... «Նորատուսցի Հայկոյի» սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին. (Ռոբսոն) Մահացած ՃՈ տեսուչ Խաչիկի հարազատներն ամենախիստ պատիժն են պահանջում «Ճվճվ Արոյի» որդու համար. (ֆոտո) Ո՞րն է քո երջանիկ թիվը ըստ կենդանակերպի նշանի Ահա, թե ինչ շքեղ պայմաններում է ապրում Սիլվա Հակոբյանը ամուսնությունից հետո

Яндекс.Метрика
website by Sargssyan