Сегодня: 18 Ноябрь 2017г., 00:00

Ուզբեկները խայտառակելով հեռացրին Սամվել Բաբայանին, իսկ մենք… (տեսանյութ)


Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել ազգային հավաքականի հայազգի գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանին: Պատճառն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Ուզբեկստանի ազգային թիմի ձախողումն է: Վերջին խաղում ուզբեկները ոչ-ոքի՝ 0:0 խաղալով Հարավային Կորեայի հետ՝ զրկվել են եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Ասիական գոտու A ենթախմբում Ուզբեկստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած Սիրիան Ավստրալիայի հետ պայքարը կշարունակի որակավորման փուլի 4-րդ փուլում, իսկ առաջին և երկրորդ տեղերը գրաված Իրանն ու Հարավային Կորեան տիրացել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին: Ի դեպ, Սիրիան և Ուզբեկստանը 10 խաղում վաստակել են 13-ական միավոր, և միայն լրացուցիչ ցուցանիշով է Բաբայանի թիմը դուրս մնացել հետագա պայքարից: Մասնավորապես, Ուզբեկստանը Սիրիային սեփական հարկի տակ հաղթել է 1:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս զիջել նույն հաշվով: Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով էլ Սիրիան ցույց է տվել +1, իսկ Ուզբեկստանը՝ -1 արդյունք:

Ի դեպ, 10 խաղում Ուզբեկստանը խոշոր հաշվով ոչ մի պարտություն չի կրել և Հարավային Կորեային գոնե 1:0 հաշվով հաղթելու դեպքում կվաստակեր 15 միավոր և, գրավելով երկրորդ հորիզոնականը, անմիջապես դուրս կգար աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Փաստորեն, հայազգի մասնագետին ընդամենը մեկ գոլ չի բավականացրել երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և պատմական հաջողություն գրանցելու համար:

Նշենք, որ А ենթախմբում Ուզբեկստանը ետևում է թողել Չինաստանին և 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ Կատարի ազգային թիմին: Այս արդյունքը Ուզբեկստանում որակվել է որպես ձախողում: Հարավային Կորեայի հետ հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ուզբեկ լրագրողները, վանկարկելով խայտառակություն, խայտառակ են արել Սամվել Բաբայանին: Լրագրողների կոշտ դիրքորոշմանն անմիջապես արձագանքել է նաև Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ աշխատանքից հեռացնելով ազգային թիմի գլխավոր մարզչին: Այո, ձախողման պատասխանատուն Բաբայանն էր, ով հեռացվեց: Միանգամայն տրամաբանական հանգուցալուծում:

Եթե Ուզբեկստանի հավաքականը շատ մոտ էր ենթախմբի արգելքը հաղթահարելուն, ապա Հայաստանի ազգային հավաքականը արդեն իսկ տապալվել է՝ ցուցադրելով անատամ և անգրագետ ֆուտբոլ: Ի տարբերություն ուզբեկների՝ հայ լրագրողներից շատերը շարունակ կոչ են անում կանգնել ազգային հավաքականի և նրա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կողքին: Մի մարզչի, ում գլխավորությամբ մեր ազգային թիմը վերջին 3 խաղերից 2-ը պարտվել է 4:1 հաշվով: Կարծում ենք՝ եթե Ուզբեկստանը նման «արդյունավետությամբ» աչքի ընկներ, Բաբայանը դժվար թե հասներ մամուլի ասուլիսների օթյակ: Երբ ազգային թիմը, 3 անընդմեջ պարտություն կրելով, խփում է 2 և բաց թողնում 9 գնդակ, արդյո՞ք իմաստ ունի գլխավոր մարզչին որևէ հարց տալ: Նման թվաբանությունից հետո արդյո՞ք էական է լսել նրա կարծիքը Կամո Հովհաննիսյանի կամ ծուռ փոխանցումների վերաբերյալ: Ավելին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այսքանից հետո դեռ խոսում է աշխատանքը շարունակելու հեռանկարների մասին: Պատկերն իսկապես տխուր է:

Ինչ խոսք, ուզբեկների պահվածքը, հնարավոր է, ինչ-որ տեղ կոպիտ էր, բայց չի կարելի է ասել նաև, որ լրագրողները սխալ արարք են թույլ տվել: Նրանք մտահոգված են իրենց երկրի պատվի համար և ցանկանում են, որ ազգային թիմը գլխավորի այնպիսի մասնագետ, ով բավարար արդյունքի կհասնի:

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, վաստակելով 17 միավոր, պատմության ընթացքում ամենաբարձր արդյունքը գրանցեց՝ B ենթախմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Այս շրջափուլում մենք 4 միավորով զիջեցինք երկրորդ տեղը զբաղեցրած Իռլանդիային: Ու թեև չհայտնվեցինք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, այդուհանդերձ՝ հպարտ և ուրախ էինք նման արդյունքի համար:

Կարծում ենք՝ եթե Ուզբեկստանի փոխարեն նույն իրավիճակում հայտնվեինք մենք, ապա մեր լրագրողները իրական հերոսներ կանվանեին Արթուր Պետրոսյանին և հավաքականի ֆուտբոլիստներին և գրանցված արդյունքը կորակեին փառահեղ: Հայերի և ուզբեկների տարբերությունն ակնհայտ է:

loading...
Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) ПЕЛАГЕЯ ПЛАКАЛА!!! - пришел друг детства. (Видео) Из-за этого национального героя армяне летают в разы дороже, чем грузины: с какой стати Эрнекян получил наивысшее звание Армении? Об армянских корнях Роуэна Аткинсона рассказывает Александр Гордон. (Видео) Шимон Перес пристыдил армянскую «элиту» 18-летняя армянка стала чемпионкой Европы по шахматам Армянки стали победительницами «Новой волны» в Сочи Сергей Кургинян со скандалом покинул студию. (Видео) Талантливый армянский художник нуждается в нашей помощи Изобретение армянина Алексея Гарагашьяна покоряет мир. (Видео) Юные армянки и военный оркестр показали на Красной площади Берд. (Видео) Боец Вартанян после победы в Ростове вынес на арену флаг Карабаха. (ВИДЕО) Ким Чен Ын отдал приказ армии быть готовой к удару Кыргызский чиновник в соцсети призывал убить армянку, представлявшую Кыргызстан на конкурсе красоты․(ФОТО) Древние греки считали Армению центром мира Армянский район в Лос-Анджелесе. (Видео) Есть ли в Армении опасность нового «27 Октября»? Кикабидзе: Фрунзику не давали Волгу в Армении, и я попросил у Шеварнадзе Не знавшая русского армянка набрала 100 балов по ЕГЭ и поступила в университет в Москве Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan