Այսօր՝ 11 դեկտեմբերի 2017թ., 00:00

Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում


Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն այլ է, և Երևանն, ըստ էության, մեղադրվում է գործընկերության սկզբունքը խախտելու, անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:

Ինչքան էլ օբյեկտիվ լինի այդ գնահատականը՝ Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը բնորոշ չէ հայ-վրացական հարաբերությունների ոգուն և հազիվ թե հետևանք լինի տեխնիկական պատճառի, օրինակ՝ այն հանգամանքի, որ կոմունիկացիոն անհարթություն է եղել մեր և հարևան երկրի ՊՆ-ների հարաբերություններում:

Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:

Վրաց փորձագետները, ովքեր, որպես կանոն, հատկապես հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում խիստ հավասարակշիռ գնահատականներ են տվել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարին՝ շեշտը դնելով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության վրա, վերջին օրերին փոխել են իրենց տոնայնությունը:

Թեմային առնչվող հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ մեկնաբանել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին: Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող հստակ ասել՝ այդպիսի նախաձեռնություն կլինի կամ կառաջարկվի՞ արդյոք բանաձևի նախագիծ, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, թե որն է Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Սա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ եթե ներկայացվի նման բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, Վրաստանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը»:

Ինչո՞ւ է Վրաստանը գնում Հայաստանի հետ հարաբերությունների սրման: Պատճառները թերևս կարող են երկուսը լինել: Ըստ ամենայնի՝ Հայաստանը շարունակում է Վրաստանում մեր երկրի դեսպանի պաշտոնի համար պնդել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածությունը, ինչը հանդիպում է Թբիլիսիի դիմադրությանը, որտեղ Մինասյանին համարում են ռուսական կողմի թեկնածու: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում համարում են, որ Հայաստանը՝ Մոսկվայի հետ համաձայնեցված, թիկունքից հարվածում է հարևանին:

Երկրորդ պատճառն այն է, որ Աբխազիայի ԱԳ նախարարին Ղարաբաղում ընդունում են՝ դրանով անուղղակի ուղերձ հղելով Թբիլիսիին, որ հայկական կողմը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, աբխազ պաշտոնյան ֆորմալ առումով ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հյուրն է, սակայն բոլորին է հայտնի, որ Արցախի իշխանությունները զուրկ են որևէ ինքնուրույնությունից և ոչինչ չեն անում առանց Երևանի իմացության:

Որն էլ լինի հայ-վրացական ներկայիս լարվածության պատճառը՝ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական խողովակներով արագ շտկի իրավիճակը, որովհետև Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են մի քանի առումով: Հայ- վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Նույն կերպ` Հայաստանի հետ բնականոն հարաբերությունները բխում են Թբիլիսիի շահերից, և համոզված ենք, որ երկու մայրաքաղաքներում էմոցիաներն իրենց տեղը կզիջեն պրագմատիզմին:

loading...
21-ամյա օրիորդը 3 շաբաթ անընդմեջ կրել է նույն ներքնաշորը, ապա այն վաճառել $5000-ով Ընկերուհիս փայլաթիթեղից գնդիկներ էր անում և լվացքի ժամանակ գցում լվացքի մեքենայի մեջ. պատճառն իմանալուց հետո ես միշտ այդպես եմ անում Փարիզում բացվել է առաջին նուդիստական ռեստորանը. միայն դրա այցելուներին տեսեք (Photo) Ճիշտ ժամանակին արված 20+ լուսանկար, որ խառնաշփոթ կառաջացնեն ձեր գլխում Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց. այն, ինչ բժիշկը հանեց նրա ականջից, պարզապես սարսափելի է Ահա հորոսկոպի այն 3 նշանը, որոնց գայթակղելն ու սիրուն արժանանալը չափից դուրս դժվար է Սրբի դեմքով ու ոչ այնքան սրբի մարմնով Անահիտ Հարությունյանն ուզում է բոլորին ապացուցել, որ սերը տարիք ու փող չի հարցնում Այս 8 –ամյա հարսը մահացավ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում. պատճառը կապշեցնի քաղաքակիրթ հասարակությանը Դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Ամուսինը չէր հասկանում, թե ինչու է իր կինը միշտ հոգնած. ահա, թե ինչ բացահայտեց նա «Սիթիի» խաղացողները շշով խփել են Մոուրինյոյին, Լուկակուն էլ պատռել է Արտետայի ճակատը Ուսուցիչների և իբրև «լավ կանանց» դիմակի տակ են թաքնված իսկական անբարոյականները. Էլեն Ասատրյան Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը Սև հարսանիք. Մայրն ու քույրը մահացու վրաերթի են ենթարկվել հարևանի «պսակին» գնալու ճանապարհին Դաժան ծեծկռտուք Մոուրինյոյի մասնակցությամբ. կան վիրավորներ Խիստ նկատողություն պատգամավորներին. Հեղափոխական վիճակ «Այլևս հնարավոր չէ այսպես...» Մխիթարյանը լուրջ զրույց կունենա Մոուրինյոյի հետ Մոսկովյան դպրոցներից մեկում աշակերտներին սրբապատկերներ են բաժանել. տեսեք, թե ինչ էր դրա հետևում գրված. (Photo) Սպիտակ մազերը՝ մորուքին, սատանան՝ կողերին. աստղային 10 զույգ՝ տարիքային ցնցող տարբերությամբ Ընդունեք 1 գդալ քաղցած վիճակում 7 օր. կապշեք, թե որքան քաշ կկորցնեք Զգուշացնում ենք 2 մեծ սխալի մասին, որոնք գործում են աղջիկները ողջ աշխարհում․ դադարեք անել դա Վիտամինային ռումբ, որը կօգնի փոքրացնել որովայնի չափերը ԹԵՍՏ. Ձեր գիտելիքները ցույց կտան, թե որքան է Ձեր մտավոր տարիքը Սիրուշոն որդիների հետ՝ Ծաղկաձորում ձմեռային հանգիստն անցկացնելիս. (Photo) Գարիկ Մարտիրոսյանն առաջարկել է Օլիմպիադա-2018-ում հայ մարզիկներին փոխարինել ռուսներով Թրամփն անհանգստացրել է Ալիևին. Երեք դեսպանատուն Ստեփանակերտում Արցախի վրա հարձակվել է ռուսական դեսանտը Հունվարի 1-ից մեքենա ներկրելը 3-րդ երկրից անհնար կդառնա Լիլիթ Հովհաննիսյանը խուճապի մեջ է Հորոսկոպի 5 գլխավոր լացկանները

Яндекс.Метрика
website by Sargssyan