Сегодня: 21 Сентябрь 2017г., 00:00

Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում

Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն այլ է, և Երևանն, ըստ էության, մեղադրվում է գործընկերության սկզբունքը խախտելու, անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:

Ինչքան էլ օբյեկտիվ լինի այդ գնահատականը՝ Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը բնորոշ չէ հայ-վրացական հարաբերությունների ոգուն և հազիվ թե հետևանք լինի տեխնիկական պատճառի, օրինակ՝ այն հանգամանքի, որ կոմունիկացիոն անհարթություն է եղել մեր և հարևան երկրի ՊՆ-ների հարաբերություններում:

Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:

Վրաց փորձագետները, ովքեր, որպես կանոն, հատկապես հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում խիստ հավասարակշիռ գնահատականներ են տվել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարին՝ շեշտը դնելով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության վրա, վերջին օրերին փոխել են իրենց տոնայնությունը:

Թեմային առնչվող հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ մեկնաբանել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին: Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող հստակ ասել՝ այդպիսի նախաձեռնություն կլինի կամ կառաջարկվի՞ արդյոք բանաձևի նախագիծ, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, թե որն է Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Սա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ եթե ներկայացվի նման բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, Վրաստանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը»:

Ինչո՞ւ է Վրաստանը գնում Հայաստանի հետ հարաբերությունների սրման: Պատճառները թերևս կարող են երկուսը լինել: Ըստ ամենայնի՝ Հայաստանը շարունակում է Վրաստանում մեր երկրի դեսպանի պաշտոնի համար պնդել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածությունը, ինչը հանդիպում է Թբիլիսիի դիմադրությանը, որտեղ Մինասյանին համարում են ռուսական կողմի թեկնածու: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում համարում են, որ Հայաստանը՝ Մոսկվայի հետ համաձայնեցված, թիկունքից հարվածում է հարևանին:

Երկրորդ պատճառն այն է, որ Աբխազիայի ԱԳ նախարարին Ղարաբաղում ընդունում են՝ դրանով անուղղակի ուղերձ հղելով Թբիլիսիին, որ հայկական կողմը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, աբխազ պաշտոնյան ֆորմալ առումով ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հյուրն է, սակայն բոլորին է հայտնի, որ Արցախի իշխանությունները զուրկ են որևէ ինքնուրույնությունից և ոչինչ չեն անում առանց Երևանի իմացության:

Որն էլ լինի հայ-վրացական ներկայիս լարվածության պատճառը՝ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական խողովակներով արագ շտկի իրավիճակը, որովհետև Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են մի քանի առումով: Հայ- վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Նույն կերպ` Հայաստանի հետ բնականոն հարաբերությունները բխում են Թբիլիսիի շահերից, և համոզված ենք, որ երկու մայրաքաղաքներում էմոցիաներն իրենց տեղը կզիջեն պրագմատիզմին:

loading...
Об армянских корнях Роуэна Аткинсона рассказывает Александр Гордон. (Видео) Шимон Перес пристыдил армянскую «элиту» 18-летняя армянка стала чемпионкой Европы по шахматам Армянки стали победительницами «Новой волны» в Сочи Сергей Кургинян со скандалом покинул студию. (Видео) Талантливый армянский художник нуждается в нашей помощи Изобретение армянина Алексея Гарагашьяна покоряет мир. (Видео) Юные армянки и военный оркестр показали на Красной площади Берд. (Видео) Боец Вартанян после победы в Ростове вынес на арену флаг Карабаха. (ВИДЕО) Ким Чен Ын отдал приказ армии быть готовой к удару Кыргызский чиновник в соцсети призывал убить армянку, представлявшую Кыргызстан на конкурсе красоты․(ФОТО) Древние греки считали Армению центром мира Армянский район в Лос-Анджелесе. (Видео) Есть ли в Армении опасность нового «27 Октября»? Кикабидзе: Фрунзику не давали Волгу в Армении, и я попросил у Шеварнадзе Не знавшая русского армянка набрала 100 балов по ЕГЭ и поступила в университет в Москве Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Ищем Азербайджан и Армению на древних картах в университетской библиотеке. (Видео) Министр обороны Арцаха ответил Закиру Гасанову. (Видео) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Азербайджанский политик: каждый третий мужчина в Азербайджане гей Айвазовский швырнул в море все турецкие награды. (видео) Ваче Манукян: Британский миллиардер оплатил учебу тысячам армянских студентов Озеро Севан — почти золотое !!! Сенсационное открытие армянских ученых потрясло всю мировую науку. (Видео) Победа армян в Карабахе не случайность, а закономерность. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) Азербайджанский журналист: Армяне всегда были на голову выше нас... Гарри Каспаров продал корону, чтобы деньги передать армянским беженцам Армянин Арсений Казарян спас 3-летнего ребенка из-под поезда в Сочи. (Видео) Армянин несколько лет бесплатно раздаёт хлеб бедным во Владимирской области. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan